Կոկա-կոլայի պատմությունը

Որն Է ամենաճանաճչված օբյեկտը աշխարհում ? ֆուտբոլն է ?կամ Բիգ-Մակը ? Ոչ, պատասխանն է կոկա-կոլայի շիշը:

Հայտնի կոկա-կոլայի շիշը 100 տարեկան է:

Կոկա-կոլայի գովազդը Լաս Վեգասում:

Ֆուտբոլն ու Բիգ Մակը անշուշտ շատ մարդկանց կյանքի կեսն են; բայց կոկա-կոլան հիմա մշտապես աշխարհի մշակույթի մասն է: Ժողովուրդը գիտի և ըմպում է կոկա-կոլան ամբողջ աշխարհում: Դա է ասել կոկա- կոլայի շիշը, առավել ճանաչված օբեկտը աշխարհում: Ժողովրդից հարյուրավորները միլիոնավորներից կարող են ճանաչել իր ձևից նույնիսկ եթե չեն կարող տեսնել այն: Եվ հայտնի կոկա-կոլայի տարբերանշանը առավել հայտնի տարբերանշան է աշխարհում:

Реклама

Report by english lessons

I like english lessons because I am clever. I had study english lessons since first class in school. I like english stories of my college book because they show the life of people whose make my life better, they

show me another life, smart life, strong humans whose control their life. I have met different people from this book, black and white, asians and another… interesting and funny stories.

THE STORY OF COCA-COLA

МАРТ 20, 2019GRETAHOVAKIMYANBLOGОСТАВИТЬ КОММЕНТАРИЙ

What is the most recognizable object in the world? Could it be a football? Or a Big-Mac? No, the answer is a Coca-Cola bottle. The famous Coca-Cola bottle is almost 100 years old !

Coca-cola sign in Las Vegas

Coca-cola advertisement in Las Vegas

Footballs and big macs are certainly part of life for lots of people; but Coca-Cola is now a permanent part of world culture. People know and drink Coca-Cola all over the world.
It is said that the Coca-Cola bottle is the most recognised object in the world. Hundreds of millions of people can recognise a Coke bottle by its shape, even if they cannot see it! And the famous Coca-Cola logo is the most famous logo in the world. Unlike any other famous commercial logo, it has not changed in 100 years!

Whatut the story of Coca-Cola is even older than that. It was in 1886 that John Pemberton, a druggist in Atlanta, Georgia, invented a new type of syrup, using coca leaves, sugar and cola nuts, plus a few other secret ingredients! Pemberton sold it as a medicine; and with its coca (the source of cocaine), it must have made people feel good!
Nevertheless, Pemberton’s medicine was not very successful, so he sold his secret formula to another druggist, Asa Candler. Candler was interested, because he had another idea; he thought that Pemberton’s «medicine» would be much better if it was mixed with soda.


Candler was thus the man who really invented the drink Coca-Cola. At first he sold it in his drugstore; then he began selling the syrup to other drugstores, who used it with their soda fountains. Candler also advertised his new drink, and soon people were going to drugstores just to get a drink of Coca-cola.
Before long, other people became interested in the product, including a couple of businessmen who wanted to sell it in bottles. Candler sold them a licence to bottle the drink, and very quickly the men became millionnaires. The famous bottle, with its very distinctive shape, was designed in 1916.
During the First World War, American soldiers in Europe began asking for Coca-Cola, so the Coca-cola company began to export to Europe. It was so popular with soldiers, that they then had to start bottling the drink in Europe.
Today, Coca-Cola is made in countries all over the world, including Russia and China; it is the world’s most popular drink.
As for the famous formula, it is probably the world’s most valuable secret! The exact ingredients for making Coca-Cola are only known to a handful of people. And as for the «coca» that was in the original drink, that was eliminated in 1903. It was a drug, and too dangerous. Today’s Coca-Cola contains caffeine, but n in 1903. It was a drug, and too dangerous. Today’s Coca-Cola contains caffeine, but not cocaine!

Hometask

Սա տղամարդու նկար է, պարոն Բրաունն է եվ տղան, Ռիչարդ Բրաունը: Պարոն Բրաունը հայրն է: Ռիչարդ Բրաունը որդին է:

Սա կնոջ նկար է, տիկին Բրաունն է եվ աղջիկը, Մարի Բրաունը:

Տիկին Բրաունը պարոն Բրաունի կինն է: Պարոն Բրաունը տիկին Բրաունի ամուսինն է: Տիկին Բրաունը մայրնն է: Մարի Բրաունը դուստրն է: Մարի Բրաունը Ռիչարդ Բրաունի քույրն է:

Ռիչարդ Բրաունը Մերի Բրաունի եղբայրն է:

Մերի Բրաունը և Ռիչարդ Բրաունը երեխաններն են պարոն և տիկին Բրաունի:

տնտեսագիտություն

Արտադրության հիմնական գործոնները;

Մարդկանց տնտեսական պահանջները բավարարելու համար, անհրաժեշտ է արտադրություն; Դրա համար անհրաժեշտ են գործոններ; Արտադրության գործոնները, դա միջոցներ են, դրանք են՝ հող, աշխատանք, կապիտալ, ձեռնարկատիրություն;

Հող՝ բնական ռեսուրսներն են; Աշխատանք՝ մարդու նպատակասլաց գործունեությունն է;

Հին Հայաստանի դրամն ու լուման

Հայկական դրամ
100 000 դրամանոց թղթադրամը, որը թողարկվում է 2009 թվականից
ISO 4217 կոդAMD
Երկիր Հայաստան
Պաշտոնական
օգտագործում
 Հայաստան
 Արցախ
Կազմված է100 լումայից
Նշան
Մետաղադրամներ10, 20, 50, 100, 200,
500 դրամ
Թղթադրամներ1000, 2000, 5000,
10 000, 20 000,
50 000, 100 000 դրամ
Կենտրոնական բանկՀՀ Կենտրոնական բանկ
Վեբ-կայքwww.cba.am
Փոխանակման կուրս
(2018-10-02[1][2][3] դրությամբ)
USD= 483.46 AMD
EUR= 556.70 AMD
GBP= 626.42 AMD
RUB= 7.38 AMD
Armenian dram sign.svg

Հայկական դրամը (ISO կոդ՝ AMDՀայաստանի Հանրապետության ազգային արժույթն է։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[4][5]: Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[4]: «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[6][7]

ՀՀ ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[8][9]:

Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝

ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ ՄանուկյանՀրաչյա ԱսլանյանԿարապետ ԱբրահամյանՌուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենդարյանի՝ դրամի սկզբնական գրանշանըԱրուտչյանի էսքիզը

Դրամը խորհրդանշող բրոնզե արձանը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»[10][11][12]:

1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը[9][13]:

Դրամի գրանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայկական դրամի խորհրդանշան

ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին[11][14][15]: Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։

Armenian dram sign.svg

2007 թվականին «» գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում[10][14]:

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան: Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ։ Դրանք բոլորն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ[8][11], իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են[16][17]: Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում[13][18]:

1993-1995 թվականների նմուշի թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» (1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»), «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 1]:

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանի, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։

Դիմերեսի և դարձերեսի պատկերներԱնվանական
արժեք
Չափեր, մմՀիմնական
գույներ
ՆկարագրությունՇրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
10 դրամ[վ 1]125×62սրճագույն,
մանուշակագույն
Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը:
Դարձերեսը՝ Արարատ լեռը:
1993-11-22-ից2014-04-01-ին
25 դրամ[վ 2]125×62դեղին,
շագանակագույն
Դիմերեսը՝ սեպագիր արձանագրություն և առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից:
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից2014-04-01-ին
50 դրամ[վ 3]125×62կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շենքը Երևանում:
Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։
1993-11-22-ից2014-04-01-ին
100 դրամ135×65մանուշակագույն,
կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ Արարատ լեռը և Զվարթնոցի տաճարը:
Դարձերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։
1993-11-22-ից2014-04-01-ին
200 դրամ135×65շագանակագույն,
դեղին,
կանաչ
Դիմերեսը՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զարդանախշեր։
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից2014-04-01-ին
500 դրամ135×65կանաչ,
շագանակագույն
Դիմերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամը, Արարատ լեռը և զարդանախշեր։
Դարձերեսը՝ բացված գիրք՝ հայոց այբուբենի առաջին տառերով, փետուր և զարդանախշեր։
1994-03-01-ից[20]2005-09-01-ին
1000 դրամ145×68շագանակագույն,
նարնջագույն
Դիմերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը։
Դարձերեսը՝ Աղիտու գյուղի կոթող-մահարձանը։
1994-10-24-ից2004-03-01-ին
5000 դրամ145×71կանաչ,
մանուշակագույն,
դեղին
Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը:
Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը։
1995-09-06-ից2005-07-01-ին
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։

1998-2015 թվականների նմուշի թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (բացառությամբ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի)՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 2], 50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների վրա՝ նաև պատկերված գործիչի անունը, կյանքի ու մահվան տարիները, իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ» և «1700» գրառումները։

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ նաև «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» և «301-2001» գրառումները։

50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանի, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանի։ Թղթադրամները տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին․ այն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում[8][22][23]: Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը[24][25], իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում՝ երրորդ տեղը «Տարվա թղթադրամը» անվանակարգում[25]:

Դիմերեսի և դարձերեսի պատկերներԱնվանական
արժեք
Չափեր, մմՀիմնական
գույներ
ՆկարագրությունՇրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
50 դրամ122×65վարդագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։
Դարձերեսը՝ դրվագ «Գայանե» բալետիցԱրարատ լեռը:
1998-11-23-ից2004-04-01-ին
100 դրամ122×65կապույտ,
մանուշակագույն
Դիմերեսը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։
Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանըաստղադիտակի սխեմայական պատկեր։
1998-11-23-ից2004-04-01-ին
500 դրամ129×72մոխրագույն,
կարմիր
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը, հատված Երևանի հատակագծից:
Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը։
2000-09-01-ից[ն 3]
1000 դրամ136×72կանաչ,
մոխրագույն
Դիմերեսը՝ գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, հատված նրա բանաստեղծությունից՝ Արարատ լեռան ֆոնի վրա։
Դարձերեսը՝ պատկեր Հին Երևանից՝ երկհարկանի շենք և երկձի ֆայտոն:
1999-03-01-ից
5000 դրամ143×72կանաչ,
դարչնագույն
Դիմերեսը՝ գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը և ճարտարապետական հուշարձանի մի հատված։
Դարձերեսը՝ Լոռվա բնապատկեր Սարյանի կտավից[ն 4]:
2000-07-01-ից
10 000 դրամ150×72մանուշակագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը՝ Արագած լեռան ֆոնի վրա, փետրագրիչ:
Դարձերեսը՝ տեսարան Հին Գյումրիից:
2003-11-01-ից
20 000 դրամ155×72շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Դիմերեսը՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ նրա կտավներից մեկի ֆոնի վրա։
Դարձերեսը՝ հատված Սարյանի «Հայաստան» բնանկարից։
1999-03-01-ից
50 000 դրամ160×79շագանակագույն,
դարչնագույն
Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված։
Դարձերեսը՝ խաչքար Կեչառիսից, Արարատ լեռը և խորհրդանշական պատկեր․ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծ արքան ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին:
2001-06-04-ից
100 000 դրամ160×72կապույտ,
դարչնագույն
Դիմերեսը՝ Եդեսիայի Աբգար Ե արքան, հատված 1-ին դարի տարածաշրջանային քարտեզից, ոսկե դրամ։
Դարձերեսը՝ Թադեոսի կողմից Աբգար Ե արքային Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը։
2009-08-24-ից
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։
[ցույց տալ]Վերաթողարկումները

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները[29]՝

  • շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
  • հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
  • հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման[30];
  • ներդրումային մետաղադրամներ․ թողարկվում են բնակչությանը՝ ազատ միջոցները արծաթե դրամներում ներդնելու հնարավորություն տալու, ինչպես նաև ազգային պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածման նպատակով և կարող են վերաթողարկվել[31][32]:

Շրջանառու մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի նմուշի մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»:

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։

Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական արժեքՆյութՔաշ, գՏրամագիծ, մմԴրամաշուրթՇրջանառության
մեջ է
10 լումաալյումին0.5916.0հարթ1994-02-21-ից[ն 5]
20 լումաալյումին0.7518.0հարթ1994-02-21-ից[ն 5]
50 լումաալյումին0.9320.0հարթ1994-02-21-ից[ն 5]
1 դրամալյումին1.3922.0ատամնավոր1994-02-21-ից[ն 5]
3 դրամալյումին1.6324.0ատամնավոր1994-02-21-ից[ն 5]
5 դրամալյումին1.9826.0հարթ1994-02-21-ից[ն 5]
10 դրամալյումին2.3028.0հարթ1994-02-21-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

2003-2004 թվականների նմուշի մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերես․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»:

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։

Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական
արժեք
ՆյութՔաշ, գՏրամագիծ, մմԴրամաշուրթՇրջանառության
մեջ է
10 դրամալյումին1.3020.0ատամնավոր2004-12-01-ից
20 դրամպղնձապատ պողպատ2.7520.5հարթ2003-01-01-ից
50 դրամարույրապատ պողպատ3.5021.5ատամնավոր2003-01-01-ից
100 դրամնիկելապատ պողպատ4.0022.5ատամնավոր2003-01-01-ից
200 դրամարույր4.5024.0ատամնավոր2003-01-01-ից
500 դրամմելքիոր (կենտրոն),
արույր (օղակ)
5.0022.0ընդհատվող ատամնավոր2003-03-31-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

Հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային և հոբելյանական մետաղադրամների 20 տարատեսակներ, որոնք բնորոշվում են որպես շրջանառու մետաղադրամներ․

  • «32-րդ շախմատային օլիմպիադա»՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1996-07-04-ից, հատվել է Լեհաստանի դրամահատարանում;
  • «Անահիտ դիցուհի»՝ 25 000 դրամ անվանական արժեքով (900 հարգի ոսկի), շրջանառության մեջ է 1997-07-05-ից, հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում ;
  • «Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ»՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1997-10-06-ից, հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում;
  • «Հայաստանի մարզեր և Երևան» շարքի 11 մետաղադրամներ՝ 50 դրամ անվանական արժեքով (արույրապատ պողպատ), շրջանառության մեջ են 2012-06-25-ից, հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում;
  • «Հայաստանի վայրի ծառերը» շարքի 6 մետաղադրամներ՝ 200 դրամ անվանական արժեքով (արույր), շրջանառության մեջ է 2014-12-29-ից, հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[35]:

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին[30]:

Ներդրումային դրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Նոյյան տապան (մետաղադրամներ)

Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է[31][36][37]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

AMD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝:CAD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝CAD CHF EUR GBP JPY RUB USD

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  1993-1995 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Իսահակ ԻսահակյանԲագրատ Ասատրյան: Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Ջանիկ ՋանոյանԼևոն Բարխուդարյան[19]:
  2.  1998-2012 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Տիգրան ՍարգսյանԱրթուր Ջավադյան: Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Էդվարդ Սանդոյան, Լևոն Բարխուդարյան, Վարդան ԽաչատրյանՏիգրան ԴավթյանՎաչե Գաբրիելյան[21]:
  3.  500 դրամ անվանական արժեքով թղթադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ վերաթողարկումների բացակայության և համարժեք մետաղադրամներով փոխարինման հետևանքով[18][22][26]:
  4.  5000 դրամանոց թղթադրամի դարձերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» կտավի՝ համակարգչային մշակում անցած տարբերակը[27][28]:
  5. ↑ Jump up to:5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 10, 20, 50 լումա և 1, 3, 5 դրամ անվանական արժեքով մետաղադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ իրենց շատ ցածր գնողունակության պատճառով[22][33][34]:

Վրիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  1993 թվականի նմուշի 10 դրամանոց թղթադրամի վրա տառասխալով էր գրված անվանական արժեքը՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ» ձևի փոխարեն «ՏԱՍ ԴՐԱՄ» ձևով:
  2.  1993 թվականի նմուշի 25 դրամանոց թղթադրամի վրա սխալ էր գրված անվանական արժեքը․ «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով՝ «ՔՍԱՆ ՀԻՆԳ»:
  3.  1993 թվականի նմուշի 50 դրամանոց թղթադրամի վրա սխալ գրառում կար՝ «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ» («վյուն»-ով), պետք է լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ» («ինի»-ով):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Փոխարժեքների արխիվ; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2018-10-02
  2.  Exchange Rates From Central Bank of Armenia; cb.am (անգլ.)։ Վերցված է 2018-10-02
  3.  AMD — Армянский Драм; currency.wiki (ռուս.)։ Վերցված է 2018-10-02
  4. ↑ Jump up to:4,0 4,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին; ՀՀ ԱԺ կայք, գլուխ 6
  5.  Հայկական դրամը; armeco.am։ Վերցված է 2015-11-29
  6.  Armenian Dram Sign; unicode-table.com (անգլ.)։ Վերցված է 2017-02-11
  7.  The Unicode Standard 8.0, Armenian; unicode.org (անգլ.)
  8. ↑ Jump up to:8,0 8,1 8,2 Դրամի պաշտպանական հատկանիշները; armworld.am։ Վերցված է 2015-11-27
  9. ↑ Jump up to:9,0 9,1 Վերադարձ 1993 թվական՝ դրամը 20 տարեկան է; banks.am։ Վերցված է 2015-11-29
  10. ↑ Jump up to:10,0 10,1 Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը; panarmenian.net։ Վերցված է 2015-12-02
  11. ↑ Jump up to:11,0 11,1 11,2 Драму — 15 лет; express.am (ռուս.)։ Վերցված է 2015-11-27
  12.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 5
  13. ↑ Jump up to:13,0 13,1 Դրամաշրջանառությունը ՀՀ-ում; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-11-29
  14. ↑ Jump up to:14,0 14,1 Հայաստանի Հանրապետության դրամի գրանշանը; ՀՀ ԿԲ կայք
  15.  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդ․ Արձանագրային որոշում Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության մասին; irtek.am
  16.  Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին
  17.  Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները; panarmenian.net։ Վերցված է 2005-11-29
  18. ↑ Jump up to:18,0 18,1 Ինչպես է ստեղծվել հայկական դրամը; slaq.am։ Վերցված է 2015-11-29
  19.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 14-21
  20.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 19
  21.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 22-41
  22. ↑ Jump up to:22,0 22,1 22,2 Ազգային դրամանիշերը; countryarmenia.com։ Վերցված է 2015-11-29
  23.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 38
  24.  Ի՞նչ արժեն հայկական մետաղադրամները; armenian.irib.ir։ Վերցված է 2016-01-05
  25. ↑ Jump up to:25,0 25,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 214
  26.  Շրջանառությունից հանվում են մանր թղթադրամները; azatutyun.am։ Վերցված է 2015-11-29
  27.  Հետաքրքիր փաստ՝ 5000 դրամանոցի մասին; asekose.am։ Վերցված է 2015-11-29
  28.  Armenia; tomchao.com։ Վերցված է 2015-11-30
  29.  Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 16-20
  30. ↑ Jump up to:30,0 30,1 Հայաստանի Հանրապետության հուշադրամները; ՀՀ ԿԲ կայք
  31. ↑ Jump up to:31,0 31,1 Ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-10-23
  32.  Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 7
  33.  Մինչև տասը դրամ անվանական արժեքով մետաղադրամների ընդհանուր ծավալը շրջանառության մեջ շուրջ 49 մլն դրամ է
  34.  The coin worth less than any other in the world; bbc.com (անգլ.)։ Վերցված է 2015-11-29
  35.  Մամլո հաղորդագրություն «Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների վերաբերյալ; ՀՀ ԿԲ կայք
  36.  Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2015-11-08
  37.  Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de (անգլ.)։ Վերցված է 2015-11-08

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
[ցույց տալ]դքխՀայաստան ըստ թեմայի
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի դրամանիշեր կատեգորիայում։
[թաքցնել]դքխՀայաստանի դրամական միավորներըՀՀ Կենտրոնական բանկՀայկական դրամ • Լումա • Հուշադրամներ • «Նոյյան տապան» մետաղադրամներ • Դրամի գրանշանՊատմական արժույթներՀայկական ռուբլի • Խորհրդային ռուբլիԴրամաշրջանառությունը Հայաստանում • Արցախյան դրամ • Դրամի հուշարձան
[թաքցնել]դքխԴրախմայի անվանակից դրամական միավորներԴրախմաՀունական դրախմա Հին հունական դրախմա Դրախմայի գրանշանԴրամՀայկական դրամ Արցախյան դրամ Դրամի գրանշանԴիրհամԱՄԷ դիրհամ Մարոկոյի դիրհամ
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված:

Կատեգորիաներ


Արեւմտահայերէն տարբերակ՝ Հայաստան (արեւմտահայերէն)

Այս հոդվածն ունի ձայնային տարբերակ

Լսել հոդվածի ներածությունը · (տեղ.)

MENU0:00

Exquisite-kmix.png

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (Սեպտեմբերի 15, 2016‎) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հայաստանի Հանրապետություն

Դրոշ
Զինանշան
Օրհներգ՝

Մեր հայրենիք

MENU0:00
ՄայրաքաղաքԵրևան
 40°11′N, 44°31′E
Ամենամեծ քաղաքմայրաքաղաք
պետական լեզուհայերեն
Էթնիկ խմբեր (Հունիս 2015)98,1% հայեր1,2% եզդիներ0,4% ռուսներ0,3% այլ
ԿառավարումԽորհրդարանական
 — նախագահԱրմեն Սարգսյան
 — վարչապետՆիկոլ Փաշինյան
հիմնադրում և անկախացում
 — ավանդական տարեթիվմ.թ.ա. 2492[1] 
 — Վանի թագավորությունմ.թ.ա. 859-585 
 — Երվանդունիների թագավորությունմ.թ.ա. 570-201 
 — Արտաշեսյանների թագավորությունմ.թ.ա. 189-1 
 — Արշակունիների թագավորություն54-428 
 — Բագրատունիների թագավորություն885-1045 
 — Կիլիկյան Հայաստան1080-1375 
 — Զաքարյան իշխանապետություն1199-1261 
 — Հայաստանի Հանրապետություն1918-1920 
Տարածք
 — Ընդհանուր29,743 կմ²  (138-րդ)
 — Ջրային (%)4,71
Բնակչություն
 — 2016 նախահաշիվը2.924.816[2] 
 — 2011 մարդահամարը 3.018.854[3][4] (134-րդ)
 — Խտություն101,5 /կմ² (99-րդ)
262,9 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ)2016 գնահատում
 — Ընդհանուր$26 միլիարդ 560 միլիոն[5] 
 — Մեկ շնչի հաշվով$8881[5] 
ՀՆԱ (անվանական)2016 գնահատում
 — Ընդհանուր$10 միլիարդ 754 միլիոն[5] 
 — Մեկ շնչի հաշվով$3595[5] 
Ջինի (2015)32.4 
ՄԶՀ (2015)0,743 (84-րդ)
Արժույթդրամ (֏) (AMD)
Ժամային գոտիUTC (UTC+4)
Ազգային դոմեն.am և .հայ
Հեռախոսային կոդ+374

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Հարավային Կովկասում։

Գտնվում է Առաջավոր Ասիայի[6][7] հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանինարևելքում՝ Ադրբեջանինհարավում՝ Իրանինարևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։

Նաև «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետըՀայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[1]։

Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 976 566 մարդ (2013)[9] բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[10]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[11]։

Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27[12] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[13] համապետական հանրաքվեների արդյունքում։ Վանի թագավորությունը հիմնվել է մ․ թ․ ա․ 860 թվականին, որին մ․ թ․ ա․ VI դարում փոխարինել է Սատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն III դարից մինչև վաղ IV դարն ընկած ժամանակահատվածում[14][15][16][17]։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․ 301 թվականին[18]։ Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել է Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ IX դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ XI–XIV դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

XVI–XIX դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում է Օսմանյան և Պարսկական կայսրությունների իշխանության տակ։ XIX դարում Արևելյան Հայաստանը գրավվում է Ռուսական կայսրության կողմից․ Արևմտյան Հայաստանը՝ Հայաստանի մեծ մասը, դեռևս մնում է Օսմանյան կառավարման տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի ցեղասպանությունը[19][20], որի արդյունքում 1915–1923 թվականներին[21][22][23][24] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո, ոչ ռուսական պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, հռչակում են իրենց անկախությունը. հիմնվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ (վերջինս 1922 թ. մարտի 12-ից մինչև 1922 թ. դեկտեմբերի 13-ը հանդիսանում էր Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միություն,[25] 1922 թ. դեկտեմբերի 13-ից վերածվեց Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության),[25] որն էլ, իր հերթին, 1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային միության հիմնադիր չորս անդամներից մեկը (Ռուսաստանի Դաշային ԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ և Անդրկովկասի Դաշնային ԽՍՀ)։[25] 1936 թվականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ թվում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, դառնում են խորհրդային հանրապետություններ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը հիմնվել է 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ՀՀ անկախության օգտին[26]։

Հայաստանը ՄԱԿ[27][28]Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության[29]ԱՊՀ[30]Եվրախորհրդի[31]ԱՀԿ[32][33] և ավելի քան 40 այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը[34][35]։ Հայաստանը աջակցում է դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությանը, որն անկախացել է 1991 թվականին։

Բովանդակություն

Անվան ստուգաբանություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի անվանում

Հայաստանի անվան առաջացման վերաբերյալ տարբեր ժամանակներում տրվում էին տարբեր վարկածներ:

Ըստ հայկական ավանդույթի՝ Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են՝ հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջնադարում «Հայ» արմատին ավելացավ իրանական «-ստան»՝ տեղանք նշանակող վերջածանցը, և երկրի անունը դարձավ Հայաստան։

Համաձայն Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի՝ «Արմենիա» անունն սկիզբ է առել Արամ անունից, ով Հայկ Նահապետի ուղիղ ժառանգորդն էր, իսկ ըստ Լեոյի՝ կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից՝ բնակվում է Հայկական լեռնաշխարհում և ձուլվում այնտեղ ապրող ցեղերի հետ[36]:

Ըստ մեկ այլ վարկածի՝ հայերի ինքնանվանումն առաջացել է հայասա պետության անվանումից[37][38],իսկ պարսկական Արմինա անվանումը (հետագայում հունարենի արտասանման առանձնահատկությունների շնորհիվ դարձել է Արմենիա), որը նշվում է Բեհիսթունի արձանագրությունում, առաջացել է մեկ այլ հայկական ցեղի՝ Արմե ցեղի անվանումից[39]:

Պատմություն

Հիմնական հոդված՝ Հայոց պատմություն

Նախնադար

Հիմնական հոդված՝ Նախնադարյան Հայաստան

Հայկ նահապետի արձանը

Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։

Քարի դարն ընդունված է բաժանել 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ. թ. ա . XII հազարամյակ), միջին քարի դար (մեզոլիթ, մ. թ. ա. XII հազարամյակ – մ. թ. ա. VII հազարամյակի կեսեր) և նոր քարի դար (նեոլիթ մ. թ. ա. VII հազարամյակի կեսեր – մ. թ. ա. V հազարամյակի կեսեր), որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին բաժանվում են առանձին փուլերի։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1, 8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն ԱրցախումԱրտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհումՏիգրիսի ավազանում և այլուր։

Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարի ընթացքում՝ մ. թ. ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ. թ. ա. X հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»: Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ. թ. ա. V հազարամյակի կեսերին և IV հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ. թ. ա. III–II հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանի հարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը:

Մ. թ. ա. XVI դարի վերջից մ. թ. ա. XIII դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ. թ. ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ ՍյունիքՄուշԽնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

Հին շրջան

Վանի թագավորություն

Հիմնական հոդված՝ Վանի թագավորություն

Էրեբունի ամրոցի որմնանկար

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած հնագույն պետությունը Վանի թագավորությունն էր (Ուրարտու)՝ Վան մայրաքաղաքով (մ. թ. ա. 96-րդ դարեր)։ Այն հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ. թ. ա. 810-786), Արգիշտի Ա (մ. թ. ա. 786–764) և Սարդուրի Բ (մ. թ. ա. 764–735) արքաների օրոք՝ զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքը, Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը և Միջերկրական ծովի ափամերձ տարածքները։ Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են ԹեյշեբաինիԱրգիշտիխինիլի և Էրեբունի քաղաք-ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի՝ Երևանի անունը։

Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե արձանագրություններ, բերդերի ու տաճարների մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։ Մ. թ. ա. 8-րդ դարի կեսերից սկսած Վանի թագավորությունը թուլանում և անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի՝ սկյութների ու կիմմերների դեմ պատերազմների արդյունքում։ Ուրարտուի վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ. թ. ա. 609–590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում, և նրան հաջորդած Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական։

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ. թ. ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։

Երվանդունիների թագավորություն

Հիմնական հոդված՝ Երվանդունիների թագավորություն

Երզնկայում գտնված արծաթյա պտյակ

Մ. թ. ա. 570-ական թվականներին Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում է հայտնվում Երվանդունիների թագավորությունը։ Հայաստանի պետական -սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Դրա մասին են վկայում հույն պատմիչ Հերոդոտոսի, ասորի ճանապարհորդ Մար Աբաս Կատինայի և այլոց աշխատությունները։ Երվանդ Ա Հայկազյանի որդին՝ Տիգրան Ա-ն (մ. թ. ա. մոտ 560–535), պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537 թվականին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ. թ. ա. 331 թվականին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն իրեն հռչակել է անկախ թագավոր (մ. թ. ա. 331 – մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ. թ. ա. 331 թվականին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև փոքրասիական մի քանի պետություններ՝ Փոքր ՀայքիՊոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Մ. թ. ա. III դարի ընթացքում Մեծ Հայքից անջատվում են Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունները, որտեղ նույնպես իշխում էին Երվանդունիները։ Նրանք հատում են սեփական դրամները, կառուցում քաղաքներ ու բերդեր։ Հայաստանը կորցնում է միասնականությունը, ինչը վտանգ է հանդիսանում իր անկախության համար։ Ծայրագավառներից շատերը անցնում են հարևան պետությունների ազդեցության և գերիշխանության տակ։

Երվանդ Դ Վերջինը (մ. թ. ա. 220–201) Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ. թ. ա. 200 թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։

Արտաշեսյանների թագավորություն

Հիմնական հոդված՝ Արտաշեսյանների թագավորություն

Անահիտ աստվածուհու արձան, Արտաշատ

Ալեքսանդր Մեծի մահից հետո նրա կայսրությունը բաժանվեց մի քանի մասերի և նրա զորավարներից մեկը՝ Սելևկոս Նիկատորը, մ.թ.ա. III դարում ստեղծեց մի պետություն, որն իրեն ենթարկեց նաև Մեծ Հայքը։ Մ. թ. ա. 190 թվականին սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի բանակը հռոմեացիների կողմից ջախջախվեց Մագնեսիայի ճակատամարտում։ Առիթից օգտվելով Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հայտարարեցին անկախ թագավորներ։

Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189–160) իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են պետության տնտեսության զարգացմանը։ Ռազմական բարեփոխումների շնորհիվ նա ընդարձակեց երկրի սահմանները և միավորեց երկրից անջատած ծայրագավառները։ Արարատյան դաշտի Խոր վիրապ կոչվող վայրում հիմնվեց Արտաշատ քաղաքը, որը ժամանակակիցների կողմից երբեմն անվանվում էր «Հայկական Կարթագեն», քանի որ քաղաքի կառուցման վայրն ընտրել էր Հանիբալը։

Հայաստանը Արտաշեսյանների օրոք հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ. թ. ա. 95–55)։ Նա գրավեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտանեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը, իսկ մ. թ. ա. 83 թվականին՝ Սելևկյանների պետությունը և մայրաքաղաք Անտիոքը, որն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծի տերությունը ավանդաբար ընդունված է անվանել «Ծովից ծով Հայաստան»: Ի նշան հզորության և աշխարհակալ պետության՝ մ. թ. ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին «Արքունի ճանապարհ»-ով։ Մ. թ. ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից՝ հայ-հռոմեական պատերազմի ընթացքում (մ. թ. ա. 69–66)։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում Հռոմեական կայսրությանը օգնել զորքով։

Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդ Բ-ի օրոք (մ. թ. ա. 55–34) Հայաստանը դարձավ հռոմեա-պարթևական պատերազմի թատերաբեմ։ Մարկոս Կրասսոսի և Մարկոս Անտոնիոսի արշավանքների արդյունքում Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնուրույնությունը. հայոց արքան ընտանիքի հետ գերվեց, իսկ նրան հաջորդած մի քանի թագավորները չկարողացան վերականգնել նախկին հզորությունը։ Մ. թ. 1 թվականին Արտաշեսյան հարստությունը վերացվեց[40]:

Արշակունիների թագավորություն

Հիմնական հոդված՝ Արշակունիների թագավորություն

Սուրբ Թադևոս և ԲարդուղիմեոսՔրիստոնեության ընդունումը Հայաստանում

Արտաշեսյան թագավորության անկումից հետո կես դար Արտաշատում գահ էին բարձրանում Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Իրավիճակը կայունացավ, երբ 52 թվականին գահ բարձրացավ պարթևների արքա Վաղարշ Արշակունու եղբայրը՝ Տրդատը: 54 թվականին, չհաշտվելով դրա հետ, Հռոմի կայսր Ներոնը պատերազմ սկսեց հայ-պարթևական դաշինքի դեմ։ 59 թվականին հռոմեական զորքերը Կորբուլոնի գլխավորությամբ արշավեցին Հայաստանի վրա և գրավեցին ու ավերեցին Տիգրանակերտն ու Արտաշատը: 62 թվականին Հռանդեայում հայ-պարթևական զորքերը հակահարված տվեցին հռոմեացիներին, և 63 թվականին Հռոմի կայսր Ներոնը ճանաչում է Տրդատի գահակալությունը։ 66 թվականին Տրդատը Հռոմից վերադառնում է Հայաստան՝ որպես հայոց թագավոր և հիմք է դնում Արշակունիների հարստությանը (66–428)։

II–III դարերում՝ մինչև 226 թվականի հեղաշրջումն Իրանում, Հայաստանը շարունակում էր լինել համեմատաբար խաղաղ վիճակում՝ հովանավոր Հռոմի և դաշնակից Պարթևստանի հարևանությամբ։ Հայաստանում Արտաշատից ոչ հեռու հիմնադրվում է նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Իրանում իշխանության գալուց հետո Սասանյանները ցանկանում են գահընկեց անել նաև հայ Արշակունիներին և Պարսկաստանին միացնել Մեծ Հայքի թագավորությունը։ IV դարի սկզբին՝ 301 թվականին, հայոց արքա Տրդատ Գ Մեծը (287–330) քրիստոնեությունն ընդունում է որպես հայոց պետության պաշտոնական կրոն՝ Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական գլխավորությամբ։ Երկրորդ դարակազմիկ իրադարձությունը ավատատիրական կարգերի հաստատումն էր։ Տրդատի որդու՝ Խոսրով Գ Կոտակի օրոք (331–338) կառուցվում է ևս մեկ մայրաքաղաք՝ Դվինը:

Արշակ Բ Արշակունու օրոք (350–368) սրվում են հարաբերությունները պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի (309–379) հետ։ Երկրում սկսվում է ներքին լարվածություն, ապա այն ներքաշվում է պատերազմի մեջ։ Արդյունքում հայոց թագավորը փակվում է Անհուշ բերդում, իսկ իր որդին՝ Պապը, գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց՝ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի։ Հռոմեական (Արևմտյան) Հայաստանում թագավոր է կարգվում Պապի որդի Արշակ Գ-ն (378–389), իսկ մնացած երկրում՝ Խոսրով Դ-ն (384–389)։ Վերջինիս որդի Վռամշապուհի (389–415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը[41]: 428 թվականին ներքին երկպառակությունների արդյունքում հայոց պետականությունը կործանվում է։

Միջնադար

Վաղ միջնադար

Հիմնական հոդվածներ՝ Մարզպանական Հայաստան և Բյուզանդական Հայաստան

Մեսրոպ ՄաշտոցՀայ գրերի գյուտը, ըստ իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Մաջոտտոյի

Վռամշապուհ արքայի օրոք (389–415) Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է հայերենի այբուբենը։ Հայ գրերի գյուտը Արշակունիների դարաշրջանի երրորդ խոշոր իրադարձությունն էր։ Վռամշապուհի որդու՝ Արտաշես Գ-ի (423–428) գահընկեց արվելուց հետո՝ 428 թվականին, Հայաստանի արևելյան մասը հռչակվեց որպես պարսից տերության առանձնահատուկ վարչատարածքային միավոր՝ մարզպանություն։ Արևմտյան Հայաստանի որոշ գավառներ՝ Մեծ Հայքի ԾոփքԱղձնիք ու Բարձր Հայք նահանգներն ու Փոքր Հայքը, շարունակեցին մնալ Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության տարածքում։

Մարզպանական Հայաստանն արտոնյալ կարգավիճակով ինքնավար պետություն էր, որտեղ պահպանվում էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդական իրավունքներն ու արտոնություները, պաշտոնակալությունները, հայկական զորաբանակը, հարկային համակարգը և այլն։ Հայ նախարարների քաղաքական միասնությունն արտահայտվում էր ընդհանուր զորաբանակով, որը գլխավորում էր Հայոց սպարապետը, կառավարման միասնական համակարգով, ըստ անհրաժեշտության Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվող համազգային ժողովով։ Հայաստանում մարզպան են նշանակվել նաև ազգությամբ հայ մեծատոհմիկ նախարարներ, որոնցից առաջինն էր Վասակ Սյունին (443–451)։ 440-ական թվականներին պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական սովորական նահանգի վերածելու քաղաքականություն։

Դրան հաջորդեց 447 թվականին անցկացված աշխարհագիրը (մարդահամար և եկամուտների հաշվառում), մեհյանների ու ատրուշանների կառուցումը։ Պարսից շահ Հազկերտ Բ-ն 449 թվականին հատուկ հրովարտակով հայոց նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայերը մերժում են այս պահանջը և ընդվզում պարսիկների դեմ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ 450 թվականին սկսվում է Վարդանանց պատերազմը, որն ավարտվում է Ավարայրի ճակատամարտով (մայիսի 26, 451 թվական)։ Հայերը հետագայում ևս ստիպված են եղել պայքարել ինքնուրույնությունը պահպանելու համար (Վահանանց պատերազմ, 481-484, Կարմիր Վարդանի ապստամբություն, 571–572), ինչի արդյունքում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ բաժանումը (591) և երկրի հիմնական մասն անցել է Բյուզանդական կայսրությանը: Հայաստանի բյուզանդական հատվածում ևս կայսրերը վարում էին ձուլման քաղաքականություն։ Հուստինիանոս Ա կայսրը (527–565), ով ձգտում էր վերականգնել նախկին Հռոմեական կայսրության հզորությունը, իրեն էր ենթարկել Հյուսիսային ԱֆրիկանԻսպանիան ու Իտալիայի որոշ գավառներ։ Նա վերացնում է հորից ավագ որդի ժառանգության իրավունքը, ինչի արդյունքում հայ նախարարական տների հզորությունը վերանում է, և նրանք վերածվում են շարքային բերդատերերի։ Հայ նախարարներին ստիպում էին մեկնել կայսրության սահմաններ՝ պայքարելու թշնամիների դեմ։ Հիշարժան է Սմբատ Բագրատունու ըմբոստացումը Մորիկ կայսեր դեմ։ Դրա արդյունքում կայսրը նրան նետել տվեց Կոստանդնուպոլսի կրկեսի գազանների առջև՝ հոշոտման։ Հայ նախարարը կարողացավ հաղթել ցուլին, առյուծին ու արջին, ապա ազատ արձակվեց։

Արմինիա կուսակալություն

Հիմնական հոդված՝ Արմինիա կուսակալություն

VII դարի 30-ական թվականներին Արաբական թերակղզում տեղի ունեցած քաղաքական ու կրոնական տեղաշարժերի արդյունքում ձևավորվեց Արաբական խալիֆայությունը։ 640–650 թվականներին Արաբական երեք անգամ արշավել են Հայաստան, որից հետո հայ նախարարները Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ որոշեցին հաշտության և դաշնային պայմանագիր կնքել արաբների հետ։ 652 թվականին հայերը Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ Դամասկոսում կնքում են հայ-արաբական պայմանագիրը, որով Հայաստանը կես դար ժամանակահատվածով արտոնյալ դիրք ու ինքնիշխանություն է ստանում։ 698-700 թվականներին արաբների հերթական արշավանքի արդյունքում Հայաստանը գրավվեց, և Վրաստանի ու Աղվանքի հետ մտցվեց մեկ վարչաքաղաքական միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Երկիրը սկսեց կառավարել արաբ ոստիկանը, ով նստում էր Դվին քաղաքում։ Նրան զուգահեռ բարձր դիրք ունեին կրոնական առաջնորդ հայոց կաթողիկոսը և քաղաքական առաջնորդ հայոց իշխանը։ Արաբ հարկահավաքի պաշտոնի կողքին կար հայկական համարժեքը՝ իշխանաց իշխանը։ Հայոց այրուձիի հրամանատարությունը շարունակում էր գտնվել սպարապետի ձեռքում։ Միաժամանակ, ՎասպուրականումՍյունիքում և Վրաստանում IX դարից նշանակվում է գահերեց իշխանի պաշտոնը։ Նա վերադասի իրավունք էր ստանում մյուս բերդատեր նախարարների հանդեպ։

Սասունցի Դավթի արձանը Երևանում

Արաբական տիրապետությունը երկպառակություն է մտցնում հայ ավագանու շարքերում. Արշակունի թագավորների թագադիր ասպետները՝ Սպերի տեր Բագրատունիները կարողանում են իրենց շուրջ համախմբել բազմաթիվ նախարարական տներ, ովքեր սատարում են արաբական քաղաքականությունը, և սեփական ուժերով պետությունը վերականգնելու գաղափարը։ Դրան հակառակ Տայքի տերերը՝ հայոց սպարապետի պաշտոն զբաղեցնող Մամիկոնյանները, ունեին բյուզանդական կողմնորոշում և փորձում էին կայսրության զորքերով դուրս վտարել արաբներին Հայաստանից և վերականգնել բյուզանդական գերիշխանությունը։ 8-րդ դարում հայերը մի քանի անգամ ապստամբեցին Արաբական խալիֆայության դեմ, սակայն էական արդյունքի չկարողացան հասնել՝ այս անջատվածության պատճառով։ Մեկդարյա պայքարն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, ովքեր գլխավորեցին հայոց պետականության վերականգնման պայքարը։

8-րդ դարի վերջից Բագրատունիները գլխավորում էին երկրի բոլոր կարևոր պաշտոնները, և գահերեց իշխաններ նշանակում իրենց հավատարիմ զինակիցներին՝ ԱրծրունիներինՍյունիներին ու վրաց Բագրատունիներին։ Աշոտ Մսակեր Բագրատունին դարձավ հայոց իշխան և իր տիրույթներին միացրեց Մամիկոնյանների հայրենիք Տարոնը և ՏայքըԿամսարական իշխանների կալվածք Շիրակը և Արագածոտնը: IX դարի կեսին՝ 850–855 թվականներին, հայերը կրկին ապստամբության դրոշ բարձրացրին արաբական տիրապետության դեմ։ 850 թվականին հայերը Հայաստանից հեռացնում են ոստիկան Աբուսեթին, իսկ 851 թվականին արաբական բանակի գլուխ է անցնում նրա որդի Յուսուֆը։ Հայոց մարզպան և իշխանաց իշխան Բագրատ Բագրատունու որդիները՝ Աշոտն ու Դավիթը, կարողանում են արժանի հակահարված տալ թշնամու զորքերին, իսկ Յուսուֆը սպանվում է։ Այս դեպքերն արտացոլված են Սասունցի Դավիթ էպոսի հիմքում։

853–855 թվականներին պայքարը ղեկավարում էր Բագրատի եղբոր՝ Սմբատ Խոստովանողի որդի Աշոտը: Նա պայքարում է թուրք զորավար Բուղայի բանակի դեմ և 855 թվականին հաղթանակով ավարտում ապստամբությունը[42]: Աշոտը 855 թվականին դառնում է հայոց իշխան, ապա նաև՝ սպարապետ ու իշխանաց իշխան։ Շատերի վկայությամբ՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։ Դրան նպաստում է նաև 876 թվականին հայազգի Բարսեղ Ա Մակեդոնացի կայսեր գահակալումը և Հայկական (Մակեդոնական) հարստության հիմնադրումը Բյուզանդիայում։ 885 թվականին կաթողիկոս Գևորգ Գառնեցին Բագարան քաղաքում Աշոտին օծում է հայոց թագավոր։ Թագ և թագավորական զգեստներ են ուղարկում Բաղդադի խալիֆն ու Բյուզանդիայի կայսրը. հայոց պետականությունը վերականգնվում է Բագրատունիների դրոշի ներքո։

Բագրատունիների թագավորություն

Հիմնական հոդված՝ Բագրատունիների թագավորություն

Գագիկ Ա շահնշահի արձանը Անիում. ձեռքին պահում էր Անիի զվարթնոցատիպ եկեղեցու մանրակերտը

885 թվականին Աշոտ Բագրատունին դարձավ նոր արքայատոհմի հիմնադիր, որը Հայաստանում իշխեց մինչև 1045 թվականը։ Նա ստեղծեց 40 000-անոց բանակ, որի սպարապետ դարձավ իր եղբայր Աբասը: Հայոց թագավորությունը վերականգնվեց, և Աշոտի որդի Սմբատի թագավորությամբ (890–914) դարձավ շառանգական ավատաիրական միապետություն։ Հայոց թագավորի աջակցությամբ Տայքի Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։

Սմբատ թագավորի օրոք երկրում հաստատվեց անկայուն իրավիճակ, որից օգտվեց հարևան Ատրպատականի ամիրայությունը։ 908 թվականին Գագիկ Արծրունուն ճանաչելով հայոց թագավոր՝ նա ցանկացավ խալիֆայության հսկողության տակ վերցնել Հայաստանը։ Միաշամանակ թշնամու կողմն անցավ Սմբատի եղբայր Աշոտ սպարապետը։ 914–922 թվականներին տևած պատերազմը Սմբատի որդի Աշոտ Երկաթը (914-928) ավարտեց հաղթանակով։ Անժառանգ Աշոտին փոխարինեց եղբայր Աբասը (928–953), ով հիմնադրեց Կարս մայրաքաղաքը և Կարսի առաքելոց եկեղեցին։ 961 թվականին Աբասի որդի Աշոտ Գ Ողորմածը (953–977) Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք է դարձնում Անին։ Քաղաքի զարգացման համար մեծ ջանք ու միջոցներ են ծախսել Սմբատ Բ Տիեզերակալ (977–990) և Գագիկ Ա (990–1020) շահնշահը։ Վերջինիս կինը՝ Կատրանիդե թագուհին, ավարտին է հասցնում Անիի մայր տաճարի կառուցումը (1001)։

Զարգացած միջնադարում բոլոր միապետություններն անցել են ավատատիրական մասնատվածության փուլը։ Դեռ Սմբատ Ա թագավորի օրոք սկսվել էր Բագրատունյաց թագավորության մասնատումը. 908 թվականին որպես ինքնուրույն, թեև ենթակա միավոր առաջացել էր Վասպուրականի թագավորությունը (908–1021)՝ Արծրունիների գլխավորությամբ, իսկ Տարոնի ու Տայքի իշխանությունները դարձել էին Բագրատունիների կողմից կառավարվող ինքնուրույն միավորներ։ Մայրաքաղաքի՝ Կարսից Անի փոխադրելուց հետո առաջանում է Կարսի (Վանանդի) (963–1065), ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978–1113)։ 987 թվականին ինքնուրույն թագավորություն է ստեղծվում Սյունիքում (987–1170)՝ Սյունիների գլխավորությամբ, իսկ 1008 թվականին Անիի Բագրատունիների վերահսկողությունից վերջնականապես ազատվում և որպես ինքնուրույն պետություն է դառնում Վրաց թագավորությունը՝ Բագրատիոնիների գլխավորությամբ։ Հետագայում՝ Գագիկ Ա-ի որդիների միջև ծավալված գահակալական պայքարի արդյունքում արևելյան ու արևմտյան հատվածների է բաժանվում բուն արքունի տիրույթը՝ Հովհաննես-Սմբատի ու Աշոտ Քաջի միջև։ Վերջինիս որդին 1045 թվականին գահընկեց է արվում, և բուն Հայաստանում հայ ժողովուրդը մոտ մեկ հազարամյակ զրկվում է սեփական պետություն ունենալուց։

Բագրատունիների թագավորության օրոք Հայաստանը բարգավաճում է. զարգանում են արհեստները ու միջազգային առևտուրը, նոր փուլ են մտնում երկրագործությունը և անասնապահությունը, որոնց արտադրանքը ուներ արդեն միջազգային պահանջարկ։ Տնտեսության զարգացման հետ մեկտեղ զարգանում են հին քաղաքները, առաջանում են նորերը։ Որպես միջնադարյան քաղաքներ հայտնի էին Դվինը, Կարսը, Անին, Արծնը (հետագայում՝ Արզրում), ՎանըԵրևանը։ Կառուցվում են նոր բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, ավելի է կատարելագործվում հայկական ճարտարապետությունը: Այդ դարաշրջանից մեզ հասած բազմաթիվ եկեղեցիներ ունեն համաշխարհային հռչակ, իսկ Հաղպատի ու Սանահինի վանքերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Կիլիկյան Հայաստան

Հիմնական հոդվածներ՝ Կիլիկիայի հայկական իշխանություն և Կիլիկիայի հայկական իշխանություն

Լևոն Ե թագավորի (1320-1342) մանրանկարը, հեղինակ՝ Սարգիս Պիծակ (1331)

Հայկական լեռնաշխարհի հարավային սահմանների մոտ գտնվում է Կիլիկիա երկրամասը (հունարեն՝ «կալիս», «կալիկա», թարգմանաբար՝ նշանակում են «քարքարոտ»)։ Ունեցել է երեք հիմնական շրջան՝ լեռնային, դաշտային և բլորոտ կամ քարքարոտ։ Բնակեցված է եղել տարբեր ազգերով ու ժողովուրդներով, որոնցից առավել մեծաքանակ էին հույներն ու ասորիները։ Հայերը հաստատվել են մ․թ․ա․ 1-ին դարից սկսած, երբ Կիլիկիան գրավվել է Տիգրան Մեծի կողմից։ Հայերի խմբերը ավելի են շատացել Պավլիկյան և թոնդրակյան շարժումներից հետո։ Զարգացած միջնադարում Անիի թագավորության անկումից հետո (1045) հայերի հոսքը ստվարացել է։

XI դարում Կիլիկիայի հարևան տարածքներում ստեղծվում են ՍեբաստիայիՄալաթիայի և Քեսունի իշխանությունները։ Դրանք չեն կարողանում իրենց ազդեցությունը տարածել Կիլիկիայում. փոխարենը դա հաջողեցնում է Անիի վերջին թագավոր Գագիկ Բ-ի (1042–1045) թիկնապահ ՌուբենըՌուբինյանների կամ Կիլիկիայի հայկական իշխանությունը գոյություն է ունենում ավելի քան մեկ դար՝ 1080-1198 թվականները, ապա վերածվում է թագավորության (1198–1375)։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ Բացի այդ, այն սահմանակցում էր իսլամադավան պետությունների հետ, ուստի հայտնի էր որպես «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»:

XI դարի վերջից Միջերկրական ծովի արևելյան ափին սկսվում են պատերազմներ կաթոլիկ եվրոպացիների և մուսուլմանների միջև՝ Երուսաղեմի գրավման համար։ Պատմության մեջ դրանք հայտնի են որպես խաչակրաց արշավանքներ, որոնց արդյունքում ձևավորվել են Անտիոքի դքսությունըՏրիպոլիի և Եդեսիայի կոմսություններըԵրուսաղեմի թագավորությունը։ Խաչակրաց պետությունների տարեգրքերում Կիլիկյան Հայաստանը հայտնի է որպես «Փոքր Հայք»: Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Խաչակիրները ևս շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ զարգացած տնտեսություն, վաճառաշահ քաղաքներ։ Կիլիկյան Հայաստանի հարուստ մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի մանրանկարչությունը:

Զաքարյան իշխանապետություն

Հիմնական հոդված՝ Զաքարյան իշխանապետություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը՝ Գեղարդի վանքը, կառուցվել է Զաքարյանների օրոք

11-րդ դարի առաջին կեսին սելջուկ-թյուրքերի արշավանքներից հետո Մերձավոր Արևելքում առաջացավ նոր քաղաքական միավոր՝ Սելջուկյան սուլթանությունը։ Այդ ժամանակ Լոռու թագավորությունում իշխում էին Կյուրիկյանները, իսկ Սյունիքում՝ Սյունիները։ Հայկական իշխանություններից Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն։ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո (1071) պահպանեց իր անկախությունը։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում (Ներքին Խաչեն, Հաթերք և Ծար)։

12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները։ Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ 1198–1203 թվականներին ազատագրվեց ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքը, շրջակա գավառները՝ Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը։ Զաքարյան իշխանապետությունը մտնում էր Վրացական թագավորության մեջ՝ որպես նրա ինքնուրույն միավոր։ Այն գոյատևեց մինչև 1261 թվականը՝ ընկնելով մոնղոլական տիրապետության հարվածներից։ Փաստացի մոնղոլները 1236 թվականին գրավել էին Արևելյան Հայաստանը, իսկ 1244 թվականի արշավանքի ժամանակ նվաճեցին Հայաստանը ամբողջությամբ։

14-17 դարերում՝ ուշ միջնադարում, Հայաստանը ասպատակել են զանազան միջինասիական ցեղեր ու ժողովուրդներ՝ Լենկթեմուրի զորքերը (1386–1405), Կարակոյունլուները (1405–1468), Ակկոյունլուները (1468–1502)։ Այնուհետև Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, ինչ արդյունքում այն երկու անգամ (1555 և 1639 թվականներին) բաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Արևելյան Հայաստանը բաժանված էր 3 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների (ԵրևանիՂարաբաղի և Թավրիզի), իսկ Արևմտյան Հայաստանը՝ փաշայությունների միջև (Էրզրումի կամ Էրմենիստանի և Վանի՝ Մեծ Հայքի թուրքական հատվածը, Սվազի կամ Սեբաստիայի՝ Փոքր Հայք, Դիարբեքիրի կամ Խարբերդի՝ Հայկական Միջագետք)։

Նոր շրջան

Թուրք-պարսկական տիրապետություն

Կապույտ մզկիթը Երևանում կառուցվել է 1766 թվականին՝ պարսկական տիրապետության շրջանում

XVIII դարում Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Թուրք-պարսկական հերթական պատերազմը ընթանում է Հայաստանում՝ XVIII դարի առաջին քառորդում։ Հայ ժողովուրդը դիմադրում է թուրքական տիրապետության դեմ, և ազատագրական-ինքնապաշտպանական պայքար է կազմակերպվում Երևանում (1724)Սյունիքում (1722–1730)Արցախում (1724–1731): Իրանում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն, և գահին է հաստատվում Նադիր շահը (1736–1747)։ Ավելի ուշ Արևելյան Հայաստանում կուսակալությունները բաժանվում են խանությունների՝ ԵրևանիՆախիջևանիԳանձակիՂարաբաղիԽոյիՄակուի և Ուրմիայի: Այդ իրավիճակը տևում է մինչև XIX դարի սկիզբը, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսական կայսրությանը։

Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության կազմում։ Այնտեղ ևս տեղի ունեցան վարչատարածքային փոփոխություններ. փաշայությունները բաշանվեցին վիլայեթ-նահանգների (ԿարսիԷրզրումիԱխալցխայիՎանիԴիարբեքիրիՍեբաստիայիՏրապիզոնիԽարբերդի

Հայաստանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ծանր վիճակում։ Արդեն գոյություն չունեին միջնադարյան հայկական հզոր իշխանական տները, նախկին հզորությունը չուներ հայ առաքելական եկեղեցին։ Ժաղովրդի ազատագրությունը կապվում էր Արևմտյան Եվրոպայի գերտերությունների հետ, սակայն XIV դարից ի վեր գործնական քայլեր չէին արվում։ Էջմիածնի (1547)Սեբաստիայի (1562) ժողովներն ավարտվում են Եվրոպա պատվիրակություն ուղարկելու որոշումներով, սակայն նրանք վերադառնում են ձեռնունայն։ 1677 թվականին Էջմիածնում գումարվում է նոր եկեղեցական ժողով, և Եվրոպա է ուղարկվում Իսրայել Օրին։ Նա 20 տարի դեգերում է Եվրոպայում, և վերջնականապես կողմնորոշվում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն, որի շահերը Մերձավոր Արևելքում համընկնում էին հայ ժողովրդի շահերին։ Նման դիրքորոշում են ունենում նաև XVIII դարի հայ ազատագրական այլ գործիչներ՝ Հովսեփ ԷմինըՇահամիր ՇահամիրյանըՄովսես ՍարաֆյանըՀովսեփ Արղությանը և ուրիշներ։ XVIII դարի վերջին հայերի տոկոսը, առավելապես Արևելյան Հայաստանում, խիստ նվազել էր։ Հայերին սպառնում էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Գյուղերի էին վերածվել միջնադարյան ծաղկուն քաղաքները, քիչ թե շատ քաղաքի կարգավիճակ ունեին վարչական կենտրոններ Երևանը և Շուշին:

Ռուսական տիրապետություն

Հիմնական հոդված՝ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունն ընդարձակվում է հարավ։ 1801 թվականին, վրաց վերջին թագավոր Գեորգի XII Բագրատունին Ռուսաստանին է կտակում Քարթլի-Կախեթի թագավորությունը (Արևելյան Վրաստանը)։ Դրա հետ միասին Ռուսաստանին են անցնում Ջավախքի մի մասը, Լոռի-Փամբակը և Ղազախ-Շամշադինը: Մինչ այդ երկիրը գտնվում էր Իրանի կազմում, ուստի շահը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։

Գյումրի (Ալեքսանդրապոլ) քաղաքը ռուսական շրջանում

Հայոց մայրաքաղաքները

Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում 1813 թվականին Ռուսաստանին է անցնում գրեթե ամբողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ նաև Շիրակը (Շորագյալ)Սյունիքը (Զանգեզուր) և Արցախը (Ղարաբաղ): Գոհ չմնալով այդ պատերազմի արդյունքից՝ գահաժառանգ Աբբաս-Միրզան 1826 թվականին առանց պատերազմ հայտարարելու ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ Ռուսները հայերի օգնությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, և 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանը։ 1828 թվականին Թուրքմենչայում կնքվում է ռուս-պարսկական պայմանագիր, որով հաստատվում է ներկայիս Իրանի սահմանը։ Այնտեղի հայաբնակ գավառներից Արևելյան Հայաստան են տեղափոխվում 42 000 հայեր։ Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին միանում են Ախալցխան ու Ախալքալաքը, և Արևելյան Հայաստան են հայրենադարձվում 75-80 հազար հոգի։ Ձևավորվում են Երևանի և Ելիզավետպոլի նահանգները:

Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը մնում է մինչև 1918 թվականը։ 1878 թվականին Ռուսաստանին է միանում նաև Կարսի մարզը։ XIX դարի ընթացքում զգալի նվաճումների է հասնում հայկական մշակույթը, զարթոնք ապրում գիտությունը։ Որպես քաղաքներ բարգավաճում են Երևանը (32 000), Ալեքսանդրապոլը (Գյումրի, 35 000), Շուշին (42 000), Ելիզավետպոլը (Գանձակ, 59 000), Կարսը (21 000), հազարավոր հայեր են հաստատվում Անդրկովկասի մշակութային մայրաքաղաք Թիֆլիսում և արդյունաբերական կենտրոն Բաքվում: Հայ ժողովուրդը հնարավորություն է ստանում սեփական հողում վերականգնելու դարեր առաջ կորցրած պետականությունը։

Նորագույն շրջան

Հայաստանի առաջին հանրապետություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի առաջին հանրապետություն

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը աստիճանաբար լքում են Հարավային Կովկասը։ Այնտեղ ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինները աստիճանաբար ձեռք են բերում ինքնուրույնություն։ Առաջին աշխարհամարտի ընթացքում անկարող լինելով դիմակայել թուրքական հարձակմանը, անդրկովկասյան միությունը փլուզվում է. մայիսի 26-ին Կայզերական Գերմանիայի հովանավորությամբ իր անկախության մասին է հայտարարում Վրաստանի ազգային խորհուրդը՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգների տարածքում։ Մայիսի 27-ին Օսմանյան կայսրության օգնությամբ Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգներում «Ադրբեջան» անունով պետություն ստեղծելու հռչակագրով հանդես է գալիս թյուրքական Մուսավաթական կուսակցությունը։ Մայրաքաղաքը հռչակվում է Ելիզավետպոլը, քանի որ Բաքուն գրավված էր կոմունիստների կողմից։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը՝ հայոց գավառների վրա։

Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիր Հայաստանի Արմավիր քաղաքից ոչ հեռու

Մինչ այդ, Հայոց մեծ եղեռնից հետո նպատակ ունենալով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, 1917 թվականի դեկտեմբեր ամսից թուրքական զորամասերը կարողացել էին գրավել ռուսների ազատագրած տարածքները՝ ԵրզնկանԷրզրումըՎանըԲիթլիսըԲայազետը, և գարնանը ներխուժել էին Արևելյան Հայաստան։ Կարսի և Գյումրու անկումից հետո թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտՄայիսյան հերոսամարտերի (ՍարդարապատԲաշ-ԱպարանՂարաքիլիսա) արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Իր գոյության ընթացքում՝ 1918–1920 թվականներին, Հայաստանում կային բազմահազար գաղթականներ, երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, տարածված էին սովն ու համաճարակները։

Չնայած ծանր պայմաններին, Հայաստանում եղել են նաև դրական տեղաշարժեր։ Բացվել է առաջին հայկական ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Երևանի պետական համալսարանը (1919), հայերենը երկար դարեր անց առաջին անգամ ճանաչվել է պետական լեզու, կազմավորվել է հայկական բանակը։ Հայաստանը ստացել է միջացգային ճանաչում, դիվանագիտական ու առևտրային հարաբերություններ են հաստատվել հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը փաստացի տարածվում էր նախկին Երևանի նահանգի ու Կարսի մարզի, ինչպես նաև Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ մի քանի գավառների վրա։ ԶանգեզուրըՂարաբաղն ու Նախիջևանը եղել են վիճելի տարածքներ՝ Ադրբեջանի հետ, իսկ Լոռին ու Ջավախքը՝ Վրաստանի։ 1920 թվականի օգոստոսի 20-ին կնքված Սևրի պայմանագրով Հայաստանին էին անցնելու այն տարածքները, որոնք ռուսներն ազատագրել էին Օսմանյան կայսրությունից։ Սակայն Թուրքիան չճանաչեց այդ պայմանագիրը և հարձակվեց Հայաստանի վրա։ Պատերազմի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Դաշնակցության կառավարությունը հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսից, Սուրմալուից ու Շիրակից, իսկ Նախիջևանում պետք է հաստատվեր «մի երրորդ պետության» գերիշխանություն։

Նման պայմաններում Զանգեզուրում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, որի գլուխ անցավ Գարեգին Նժդեհը։ Դաշնակցությունը վերջնականապես հանձնվեց Կարմիր բանակին, և Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։

Հայկական ԽՍՀ

Հիմնական հոդված՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Հայկական ԽՍՀ-ն հռչակվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին՝ Իջևանում, պաշտոնապես հիմնադրվել 3 օր անց՝ դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով: Հայկական ԽՍՀ-ն սկզբում եղել է անկախ միավոր, ապա մտել ԽՍՀՄ կազմը՝ նախ որպես Անդրկովկասյան Դաշնային ԽՍՀ հանրապետություն (1922–1936), ապա՝ որպես ինքնուրույն միավոր (1936–1991)։

Հայկական ԽՍՀ զինանշան

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը զարգանում էր նախօրոք մշակված հնգամյա պլաններով։ Այդ ընթացքում Հայաստանում բացվել են տասնյակ գործարաններ ու ֆաբրիկաներ, Հայաստանը գյուղատնտեսական երկրից վերածվել է արդյունաբերական զարգացած երկրի։ Այն կարողանում էր էլեկտրաէներգիա մատակարարել հարևան պետություններին, քանի որ արտադրում էր ավելի շատ, քան կարող էր սպառել. երկրում գործում էին մեկ ատոմակայան (Մեծամոր), երեք ջերմային (ՀրազդանՎանաձորԵրևան) և տասնյակ ջրային էլեկտրակայաններ։ Կառուցվել էին Նաիրիտ արհեստական կաուչուկի գործարանը, Վանաձորի քիմիական գործարանը, մետաղաձուլական կոմբինատներ ԿապանումՔաջարանում ու Ալավերդիում, տեքստիլ ֆաբրիկաներ Գյումրիում։ Մայրաքաղաք Երևանը ամբողջովին կառուցապատվեց նոր թաղամասերով, գյուղերը վերածվեցին քաղաքների, կառուցվեցին նորերը։

Զգալի փոփոխություններ կրեց կրթական համակարգը։ Տարրական ու միջնակարգ դպրոցներ բացվեցին գրեթե բոլոր գյուղերում, իսկ խոշոր բնակավայրերում հիմնվեցին թերի բարձրագույն ու բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երևանի պետական համալսարանից առանձնացան լեզվաբանականբժշկականպոլիտեխնիկականմանկավարժական և այլ ինստիտուտներ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեցան Վանաձոր, Գյումրի, Գորիս քաղաքներում։ Կրթական համակարգի զարգացման հետ զուգընթաց զարգացավ առողջապահությունը. բացվեցին բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, կլինիկաներ։

Խորհրդային Հայաստանի ռազմական ուժը հանդիսանում էր ԽՍՀՄ բանակի մասը։ Հայերը մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941–1945)։ 1, 3 միլիոն բնակչությունից 250 000-ը զորակոչվել են բանակ, որոնց մի մասը չի վերադարձել տուն։ Պատերազմից հետո կազմակերպվել է մեծ հայրենադարձություն, և Հայաստան են ժամանել 86 000 հայեր։ Հայաստանի բնակչությունը 1989 թվականի վերջին մարդահամարով կազմել էր 3, 3 միլիոն բնակիչ, որոնց բացարձակ մեծամասնությունը հայեր էին։ 70 տարի առաջ, երբ Հայաստանում նոր էին հաստատվում խորհրդային կարգեր, բնակչությունը հասնում էր 700 000 մարդու, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում մուսուլմանները։

Ժամանակակից պատմություն

Հայաստանի Երրորդ Հանրապետություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի Երրորդ Հանրապետություն

Հայաստանի կառավարության շենքը

Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է բարդ պայմաններում. 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ադրբեջանաբնակ 500 000 հայեր լքեցին երկիրը, որոնցից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Հայաստան։ Սպիտակի երկրաշարժից հետո զոհվեցին 25 000 բնակիչ, անօթևան մնացին 530 000-ը։ Հայաստանից Հյուսիսային Կովկաս են էվակուացվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մյուս կողմից՝ 1990 թվականին հակամարտությունը վերաճում է պատերազմի։ Արցախյան գոյամարտը տևում է 4 տարի՝ 1990–1994 թվականները։ Պատերազմի պատճառով քայքայվեց երկրի տնտեսությունը. այն կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջև, երբ փակվեցին արևելյան և արևմտյան սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։

Անկախության գործընթացը սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94, 39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց արցախյան շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը:

ԽՍՀՄ փլուզումը (1991 թվականի դեկտեմբերի 8) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը (1991 թվականի դեկտեմբերի 21) տեղի ունեցավ միաժամանակ։ Հայաստանն առաջիններից էր, որ անդամագրվեց ԱՊՀ-ին՝ 11 պետությունների շարքում։ Երկրորդ միջազգային կազմակերպությունը, որին անդամակցեց Հայաստանը, Միավորված Ազգերի Կազմակերպությունն էր (ՄԱԿ, մարտի 2, 1992)։ 1994 թվականին Արցախ-Ադրբեջան գոտում կնքվեց զինադադար. Հայաստանն ու Արցախը հաղթանակով ավարտեցին իրենց պարտադրած պատերազմը։ 1995 թվականի հուլիսի 5-ին, խաղաղ պայմաններում, Հայաստանն ընդունեց իր գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը: Այն հիմնված է Ֆրանսիայի սահմանադրության, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի ԴատաստանագրքիՍմբատ Գունդստաբլի ԴատաստանագրքիՇահամիր Շահամիրյանի Նոր տետրակի և Որոգայթ փառացի վրա։ 2005 թվականին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ: 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից, և նոր նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանը, ով նախկինում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974–1988), ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ ՀՀ Վարչապետ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ողբերգություն. սպանվում են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, 6 պատգամավորներ։ Այդ ժամանակ Ազգային Անվտանգության ղեկավարի պաշտոնում էր Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին դառնում է ՀՀ երրորդ նախագահը՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանի անկախությունն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը։ Այստեղ են տեղի ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996), Համահայկական խաղերը (1999 թվականից սկսած), Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004 թվականից սկսած), Մանկական Եվրատեսիլը (2011) և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։ Հայոց պետականության վերականգնումը կարևոր քայլ էր Հայ Առաքելական եկեղեցու պահպանման, Հայոց լեզվի զարգացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման համար։

2018 թվականին նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը։

Աշխարհագրություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի աշխարհագրություն

1. Հայաստանի ռելիեֆի քարտեզ 2. Հայաստանի տարածքի
արբանյանակային նկար (2003 թվական)

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, ՎրաստանԱդրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (ԱբխազիաՀարավային ՕսիաԱրցախ) հանրապետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ։

Հայաստանի ծայրակետերն են՝

Հայաստանի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք է՝ 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։

   Հարևան բնակավայրեր   
  Վրաստան 
  Թուրքիա   Ադրբեջան 
 Նախիջևան   Իրան   Արցախ 

Լեռնագրություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի լեռնագրություն

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ2։

Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) և Աժդահակը (3 598 մ)։

Հողեր

Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71,3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12,4%՝ անտառային, 7,7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8,6%՝ այլ հողեր։ Թեև Հայաստանի տարածքը փոքր է, սակայն հողային ծածկույթը խիստ բազմազան է։ Դրա վրա ազդող գործոններից ամենակարևորները համարվում են կլիման, տեղանքի ռելիեֆը և զանազան ապարների առկայությունը։ Մեր երկրում հողերը, ինչպես և կլիման, փոխվում են վերընթաց գոտիականությամբ։ Երկրի այն հատվածներում, որտեղ կան ռելիեֆի դրական ձևեր՝ լեռներբլուրներ, թմբաշարեր, սարեր, այդտեղ հողերը աղքատիկ են, բարակ շերտով, հումուսով աղքատ, լվացված, գերակշռում են կմախքային հողերը։ Իսկ ռելիեֆի բացասական ձևերում՝ գոգավորություններ, գետահովիտներ, լեռան ստորոտներ, դաշտեր, գերակշռում են հումուսով հարուստ ու բերրի հողերը:

Հայաստանում առաձնացվում են թվով 15 ծագումնաբանական հողատիպեր.

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը

  • Կիսաանապատային գորշ հողեր, այս հողերը տարածված են հիմնականում 800-1300 մետր բացարձակ բարձրություններում։ Հիմնականում կղզիակերպ տարածված են Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում, Կարմրաշենի և Եղվարդի սարավանդներում, Խորվիրապի բլրի հատվածում, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին հատվածներում։ Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաննեում։ Այս հողերը կազմում են 65 հազար հա մակերես։ Հումուսի քանակը հասնում է 1,5-2 %։ Քարամաքրման, արհեստական ոռոգման, քիմացման հետևանքով այս հողերը վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի՝ ձեռք բերելով բերրիություն, կնձիկայնություն։ Ներկայումս հենց այս հողերն են տալիս կորիզավոր պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի մեծ մասը։ Քանի որ Արարատյան դաշտում շատ են գրունտային ջրերի մակարդակը, որոնք արագորեն գոլորշիանում են, ուստի այստեղ առաջանում են նաև աղուտներ: Աղուտներում աճում են աղածաղիկաղահասկիկօշինդր և այլն։ Արարատյան դաշտի այն հատվածներում, որտեղ տարածված են շրջակա լեռներից եկած լավաները, առաջացել են «ղռեր»:
  • Լեռնաշագանակագույն հողեր, սրանք անցումային դիրք են գրավում կիսաանապատային գորշ հողերի և լեռնային սևահողերի միջև: Հանրապետության հյուսիս-արևելքում դրանք ընկած են 600-800 մետր բարձրությունների վրա, Արարատյան գոգավորությունում 1300-1500 մետր բարձրությունները, իսկ երկրի հարավ-արևելքում հասնում են մինչև 1600-1800 մետր բարձրությունները։ Հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։ Լեռնաշագանակագույն հողերի մակերեսը կազմում է շուրջ 420 հազար հա տարածք։ Հումուսի պարունակությունը հասնում է 3-4 %-ի։ Այս հողերի վրա մշակում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր, կորիզավոր պտուղներ, ծխախոտ, մերձարևադարձային բույսերից թուզնուռ:

Արարատյան գոգավորության լեռնային սևահողային շրջան

  • Լեռնային սևահողեր, այս հողատեսակը հանրապետությունում ամենատարածվածն է։ Տարածված են Արարատյան գոգավորության հարակից թույլ ալիքավոր հրաբխային սարավանդներում, Շիրակի և Լոռվա դաշտերում, Սևանի ավազանում։ Որոշ չափով հանդիպում են նաև Վայոց ձորի ու Սյունիքի մեղմաթեք լեռնալանջերի 1300-2400 մետր բարձրություններում։ Ընդհանուր առմամբ այս հողերը կազմում են 730 հազար հա մակերես։ Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-75 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-11%, ինչը հիմնականում պայմանավորված է տափաստանային հոծ բուսածածկույթի քայքայման հետ։ Սևահողերի տարածման շրջաններում գլխավորապես մշակում են հացահատիկային մշակաբույսերից ցորենգարիհնդկացորեն, այլ մշակաբույսերից՝ շաքարի ճակնդեղկարտոֆիլ, կերային զանազան բույսեր՝ առվույտիշառվույտկորնգաներեքնուկ, քիչ քանակությամբ ծխախոտ և պտղատու ծառեր:
  • Լեռնանտառային դարչնագույն հողեր, այս հողերը տարածվում են հիմնականում անտառային գոտու ցածրադիր տեղամասերում։ Ընդգրկում են հիմնականում հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ծալքաբեկորավոր լեռների մինչև 1500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը հասնում է 530 հազար հա-ի։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-65 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 6-8%: Մշակում են հիմնականում հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտհարքներ նույնպես լայն կիրառություն ունեն:

Լեռնանտառային հողերի տարաշման գոտի

  • Լեռնանտառային գորշ հողեր, այս հողերը տարածված են կրկին անտառային գոտոմ, սակայն միջին և բարձրադիր տեղամասերում։ Տարածման բարձրությունը հյուսիսարևելյան շրջանում հասնում է մինչև 2100 մետրը, իսկ հարավարևելյան շրջանում՝ 2400 մետրը։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 50-55 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-5%: Մշակում են հիմնականում նույն բույսերը, ինչ վերոնշյալ հողատիպի դեպքում՝ հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտհարքներ նույնպես լայն կիրառություն ունեն։

Շիրակի դաշտի սևահողային գոտին

  • Մարգագետնատափաստանային հողեր, վերոնշյալ երկու հողատիպերից վերև տարածվում են այս հողերը։ Սրանք տարածված են ծովի մակարդակից 2100-ից մինչև 2400-2500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 360 հազար հեկտար։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 40-45 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 8-11%: Սրանք կիրառվում են որպես խոտհարքեր՝ ստորին հատվածներում, որպես արոտավայրեր՝ բարձրադիր շրջաններում։
  • Լեռնամարգագետնային հողեր, այս հողերը տարածվում են մարգագետնատափաստանային հողերից վեր, հրաբխային լեռնազանգվածների և ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մինչև 3300 մետր բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 370 հազար հեկտար։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 20-30 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 7-8%: Այս հողերի վրա տարածված են ալպյան մարգագետինները։ Չունեն երկրագործական նշանակություն։ Օգտագործվուն են որպես արոտավայրեր, հիմնականում ոչխարների արածման համար:

Լեռներ ու լեռնաշղթաներ

Հիմնական հոդված՝ Հայաստանի լեռների ցանկ

Հայաստանի լեռները հիմնականում մտնում են Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգում։

Փոքր Կովկասը Վրաստանի հարավային սահմանին զուգահեռ ձգվում է դեպի արևելք։ Հայաստանի ԼոռուՇիրակի մարզերի սահմանագլխին գտնվում է Ջավախքի լեռնաշղթան։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թռեղքից (Թրիալեթ) մինչև Բազումի լեռնաշղթա: Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է (3196 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով:

Հայաստանի Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Հարավ-արևելքում Ծաղկունյաց լեռնաշղթան է։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում ՄիափորիՀախումՏավուշԽնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։

Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելի հարավ ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները: Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։

Արագած լեռ

Փոքր Կովկասի լեռնային համակարգից արևմուտք հրաբխային լեռներ են՝ Գեղամա լեռնաշղթան և Արագածի լեռնազանգվածը (4090.1 մ)։ Գեղամա լեռնավահանի երկարությունը մոտ 65 կմ է, լայնությունը՝ 35 կմ[43]: Հրաբխային կոներից ամենաբարձրը Աժդահակն է՝ (3597, 3 մ)։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։ Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70%-ը։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեջ։

Հանրապետության կենտրոնական հատվածում տարածվում է Արագածի լեռնազանգվածը։ Այն ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Կատարները կիսաշրջանաձև են, կազմում են 270 աստիճանի աղեղ։ Արագածի լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտըԿարմրաշենիՇամիրամի սարահարթերը, ՕհանավանիՄարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով․ լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների։

Հովիտներ ու գոգավորություններ

Հայաստանի տարածքի մոտ 80 %-ը լեռներ են։ Երկրի ամենամեծ գոգահովիտներից են ԱրարատյանՇիրակիՍևանի և Փամբակի գոգավորությունները։ Արարատյան գոգավորությունը գտնվում է Արաքսի ավազանի միջին մասում։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800 — 1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Այն ամենախիտ բնակեցված հատվածն է, որտեղ ապրում է ազգաբնակչության կեսը։

Ծաղկած ծիրանենին՝ Արարատյան դաշտում

Սևանի գոգավորությունը շրջապատված է Գեղամա և Սևանի լեռնաշղթաներով. այստեղ է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը։ Նրա ջրահավաք ավազանը ներառում է երեք տասնյակ գետեր ու գետակներ, որոնք գտնվում են գոգավորության սահմաններում։ Միաժամանակ հանդիսանում է Սևան ազգային պարկի հիմնական տարածքը։

Հանրապետության հյուսիս-արևմուտքում է գտնվում Շիրակի գոգավորությունը։ Շրջանակված է ՇիրակիՓամբակի լեռնաշղթաներով և Արագած լեռնազանգվածով։ Արևմուտքում միանում է Կարսի սարահարթին։ Հատակը՝ Շիրակի դաշտը, գտնվում է 1550–1600 մ բարձրության վրա։ Ունի 25-30 կմ երկարություն և 18-20 կմ լայնություն։ Այն ևս տեկտոնական իջվածք է, լցված լճային, հրաբխային և նորագույն ալյուվիալ, պրոլյուվիալ և այլ նստվածքներով։ Նրան հարակից Փամբակի գոգավորությունը գտնվում է Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։ Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը այն ձգվում է 1300-1600 մ բարձրության վրա։ Այս իջվածքը ևս լցված է նստվածքներով, ունի շինանյութերի հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։

Լեռնային պայմաններ ունեցող երկրի համար այս գոգավորություններն ունեն կենսական նշանակություն, հանդիսանում են գյուղատնտեսության, մասնավորապես՝ երկրագործության հիմնական օջախները, այստեղ է կենտրոնացած բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Այստեղ ոչ միայն գյուղական բնակավայրերն են, այլև հանրապետության խոշորագույն քաղաքները՝ ԵրևանըԳյումրինՎանաձորըՎաղարշապատըԱրմավիրը և այլն։

ՀՀ տարածքի բաշխվածությունը ըստ բարձրության գոտիների

Բացարձակ բարձրությունըԳոտու մակերեսը (հազար կմ2)
375-5000,02
500-8000,53
800-10002,37
1000-14004,33
1400-200010,40
2000-25007,29
2500-30003,80
3000-40901,00
Ընդամենը29,74

Հայաստանը 10-րդ ամենաբարձր երկիրն է աշխարհում ըստ իր տարածքի միջին բարձրության։

Օգտակար հանածոներ

Հիմնական հոդված՝ ՀՀ օգտակար հանածոներ

Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Լինելով լեռնային երկիր՝ Հայկական լեռնաշխարհը հարուստ է զանազան օգտակար հանածոներով։ Հին ժամանակներից շահագործվել են պղնձի (Cu), կապարի (Pb), արծաթի (Ag), ոսկու (Au), երկաթի (Fe) և այլ հանքեր։ Պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ (Mo)՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում ՔաջարանիԱգարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ Սև մետաղներից երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր կան ՍվարանցիՀրազդանում և Աբովյանում (Կապուտան) հանքավայրերը։

Հայաստանում հսկայական են շինանյութերի պաշարները։ Բազալտի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում։ Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Հայաստանում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով։ Հնում նշանավոր էին Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները, այժմ՝ ՋերմուկիԴիլիջանիԱրզնիիԲջնիի և այլ հանքային աղբյուրները։

Վերընթաց լանդշաֆտային գոտիներ

Հայաստանի տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝

  • անապատակիսաանապատային
  • լեռնատափաստանային
  • լեռնանտառային
  • մերձալպյ-ալպյան
  • ձյունամերձ

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը

Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանըօշինդրըաղածաղիկըաղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժհայկական գյուրզալորտուՄիջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլըբազեներից՝

Չորասեր բուսականություն

օձակեր բազեն, լորըմեղվակերըհոպոպըճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսըհամստերըդաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

Տափաստանային բուսականություն

Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռթուզխուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտփետրախոտշյուղախոտդաշտավլուկավելուկներեղինջսիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներդաշտամկներաքիսճագարճագարամուկ: Թռչուններից՝ բազեբուբվեճագռավճնճղուկկաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարիկորեկհաճարվարսակաշորակարտոֆիլկաղամբշաքարի ճակնդեղծաղկակաղամբ և այլն։

Անտառային գոտի Լաստիվերում

Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը՝ մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխիթխկիսոսիկաղնիհաճարենիհոնի ծառկեչիսզնիվայրի տանձ, ընկուզենինշենիեղևնիեղևինսոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազգորշ արջփայտփորարծիվբազե և այլն։

Ծաղիկների գորգ՝ Շիրակ

Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակձնծաղիկգնարբուկերիցուկհովտաշուշանաստղաշուշաներեքնուկհիրիկ կովկասյանպապլոր, և այլն:

Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (ԱրագածԿապուտջուղԱժդահակԾղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:

Ջրագրություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի ջրագրություն

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»: Երկրի տարածքի 4, 7%-ը (1, 4 հազար կմ2) կազմում է ջուրը։

Գետեր

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության գետերի ցանկ

ՀՀ գետերը իրենց ավազաններով

Հայաստանի ամենաերկար գետերն են՝ ԱրաքսըԱխուրյանըԴեբեդըՈրոտանըՀրազդանըԱղստևըԱրփան և Քասաղը[44]։ Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ։

Հայաստանի գլխավոր գետը Արաքսն է՝ Հրազդան վտակով։ Այն ունի 1072 կմ երկարություն, որից 158 կմ-ը անցնում է Հայաստանի տարածքով. այն ՀՀ բնական սահմանն է Թուրքիայի և Իրանի հետ։ Գետերի մեծ մասը Արաքսի վտակներն են։ Ամենաերկարը Ախուրյանն է (186 կմ)։ Այն սկիզբ է առնում Արփի լճից և թափվում Արաքս գետը՝ կազմելով Հայաստանի արևմտյան սահմանը Թուրքիայի հետ։ Այն հանրապետության երրորդ գետն է՝ միջին ծախսը 26, 9 խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։

Երկրի ներսում՝ Որոտան (179 կմ, Հայաստանում՝ 119 կմ), Հրազդան (141 կմ) և Արփա (126 կմ, Հայաստանում՝ 90 կմ) գետերի վրա, կառուցված են մեկ տասնյակից ավելի ջրաէլեկտրակայաններ, ինչպես նաև՝ ջրամբարներ ու լճակներ։ Այդ խոշոր գետերի հովիտներում է կենտրոնացած հանրապետության հիմնական բնակչությունը, խոշոր գյուղերն ու քաղաքները։

Հյուսիս-արևելյան շրջանում՝ Լոռու և Տավուշի մարզերում, գետերը պատկանում են Կուր գետի ավազանին։ Առավել խոշորներն են՝ Դեբեդը՝ Փամբակ ու Ձորագետ վտակներով, Աղստևը, Գետիկը և այլն։

Լճեր և ջրամբարներ

Հիմնական հոդված՝ Հայաստանի լճերի ցանկ

Սևանա լիճ

Հայաստանում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Այն հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնն է ու քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը Մերձավոր Արևելքում։ Աշխարհի քաղցրահամ ջրով լճերի շարքում՝ գտնվելու վայրի բարձրությամբ, այն զիջում է միայն Տիտիկակա լճին (3812 մ, Անդեր)։ Սևանը Հայկական լեռնաշխարհում մեծությամբ երրորդ լիճն է (Վանա լճից և Ուրմիայից հետո)։ Հնում հայտնի է եղել «Գեղամա ծով», «Գեղարքունյաց ծով» և այլ անուններով։ Լճի մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճի շրջապատում են 4 լեռնաշղթաներ՝ Փամբակի (հյուսիս-արևմուտք), Արեգունի (հյուսիս-արևելք), Վարդենիսի (հարավ), Գեղամա (արևմուտք)։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0,8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0,7 կմ3: 1936 թվականին առավելագույն խորությունը եղել է 98,7 մ, ապա լճի ջրերի օգտագործման հետևանքով իջել է մինչև 79,7 մետրի (2000 թվականին)։ Հայելու մակերեսը պակասել է 12,5 տոկոսով՝ հասնելով 1238.8 կմ2։ Այժմ, Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատար թունելների շնորհիվ լճի մակարդակը բարձրացել է 2 մետրով. դրանով փորձ է արվում պահպանել լճի բուսական ու կենդանական աշխարհը։ Ստեղծվել է Սևան ազգային պարկը՝ էկոլոգիական խնդիրը լուծելու համար։

Հայաստանում հայտնի են ԱրփիԱյղրՊարզ, և բազմաթիվ այլ լճեր:

Ոռոգման և էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով կառուցվել են 74 ջրամբարներ՝ 988 միլիոն մ2 ընդհանուր մակերեսով[45]։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ2 մակերեսով։

Ստորգետնյա ջրեր և աղբյուրներ

Ջերմուկի ջրվեժ

Հայաստանի տարածքում ստորգետնյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում։ Դա վերաբերում է խոշոր գետերի վտակներին. առավելապես ստորգետնյա սնում ունեն Մեծամոր (93 %), Աշոցք (85 %), Գավառագետ (83 %), Մասրիկ (78 %), Գորիս (73 %), Ազատ (69 %), Ախուրյան (59 %) և այլ գետեր։ Այդպիսով, Հայաստանի ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4, 017 միլիարդ մ3։ Մոտ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-300 մ խորության վրա։

Խմելու ջրի 96%-ը օգտագործվում է ստորգետնյա ջրերից։ Տարեկան օգտագործվում են մոտ 3 միլիարդ մ2 ստորգետնյա ջուր, որից 1, 6 միլիարդ մ2-ը աղբյուրների, 1, 4 միլիարդ մ2-ը՝ գետերի և լճերի կողմից։

Հայաստանի տարածքում կան մոտ 8000 աղբյուրներ[46]: ՀՀ դաշտային ու հովտային հատվածներում բավական շատ են արտեզյան (ԱրարատյանՄասրիկիՇիրակի, Վերին Ախուրյանի ավազաններ) և քիմիական տարբեր բաղադրությամբ հանքային աղբյուրներով («Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Ջերմուկ», «Սևան» և այլ հանքային ջրեր)։

XX դարի վերջից բնապահպանական լուրջ խնդիր է ստորգետնյա ջրերի մաքրության պահպանումը[47]:

Կլիմա

Հիմնական հոդված՝ Հայաստանի կլիմա

ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։ Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

ԲնակավայրԲարձր.
(մ)
Տեղումներ
(մմ)
Օրական ջերմ.
(°C)
Ձյան միջին
խորություն
Ձյան նվազագույն
խորություն
Ձյան առավելագույն
խորություն
Ձյունառատ
օրեր
Խոնավ.
 %
Բագրատաշեն45344411.772
Մեղրի62725913, 852702161
Կապան70554411, 5103223471
Իջևան73256310, 6102813873
Արտաշատ82923511, 1104403965
Արմավիր86124411, 3104204560
Երևան94231611, 4124604460
Արենի100935711, 8144056
Եղեգնաձոր126739810, 8185066
Ապարան12916514, 356921012569
Եղվարդ13174079, 8286807462
Վանաձոր13505867, 4173837271
Ստեփանավան13976836, 6195347373
Տաշիր15077135, 8173727275
Սպիտակ15524397, 1125626369
Գյումրի15564775, 8266149670
Սիսիան15803656, 6123437368
Թալին15824357, 9246428259
Արթիկ17505165, 8225159566
Ֆանտան17986406, 050791312466
Ճամբարակ18615574, 81637510274
Սևան19365564, 03683313674
Մեծ Մազրա19403904, 22135710969
Մարտունի19954575, 6267529867
Պաղակն20045741, 853811713874
Արագած33291065-2, 71662356625273[48]

Բուսական և կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհ

Հիմնական հոդված՝ Հայաստանի կենդանական աշխարհ

Հայկական մուֆլոնը Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից է՝ ընտանի ոչխարների նախնին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[49]

Հայաստանի կենդանական աշխարհը ձևավորվել է նրա բարենպաստ աշխարհագրական դիրքի և երկրբանական ու լեռնագրական բարդ կառուցվածքի հիմքի վրա։ ՀՀ-ն՝ որպես Հայկական լեռնաշխարհի մի մաս, տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի միջև է։

ՀՀ ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ։ Ողնաշարավորների ֆաունան լավ է ուսումնասիրված և ներկայացված է 536 տեսակներով. 83-ը կաթնասուններ են, 353-ը՝ թռչուններ, 53-ը՝ սողուններ, 8-ը՝ երկկենցաղներ, 39-ը՝ ձկներ: Անողնաշարներն անհամեմատ վատ և անհավասարաչափ են ուսումնասիրված (միայն 30 %-ը), որը բացատրվում է նրանց խիստ առատությամբ և բազմազանությամբ։ Հայաստանում տարածված անողնաշարների 90 %-ը կազմում են միջատները։ Անողնաշարների ֆաունայի շուրջ 2 %-ը (ավելի քան 300 տեսակ) էնդեմիկ է, 100-ից ավելին՝ հազվագյուտ և անհետացող։ ՀՀ էնդեմիկ կենդանատեսակները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտկովկասյան մարեհավ և այլն), Փոքր Կովկասի (Դարևսկու իժժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկզոլավոր մողես և այլն), Ատրպատականաարևելահայկական (հայկական լեռնատափաստանային իժհայկական էյրենիսՌադդեի իժԴալի ավազամուկ և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողեսսևավիզ քարաթռչնակվայրի հնդկահավհայկական որոր և այլն) էնդեմիկ խմբերին։

«Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում» (2010) գրանցված է 308 կենդանատեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են (ոսկրային ձկներ՝ 7, երկկենցաղներ՝ 2, սողուններ՝ 19, թռչուններ՝ 96, կաթնասուններ՝ 29), 155-ը՝ անողնաշար (փափկամարմիններ՝ 16, միջատներ՝ 139)։

Բուսական աշխարհ

Հիմնական հոդված՝ Հայաստանի բուսական աշխարհ

Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում։ Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները։ 156 ընտանիքի 879 ցեղի պատկանող 3260 բուսատեսակ ներառված է «Հայաստանի ֆլորա» ժողովածուի 11 հատորում։ 4 նոր ընտանիքներ, 33 ցեղ, 445 տեսակ և 16 ենթատեսակ հայտնաբերվել են ավելի ուշ[50]:

Էնդեմիկ դիֆելիպեա տուրնեֆորի (Diphelypea tournefortii)

Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 124 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը։ ՀՀ-ի ֆլորայի էնդեմիկ տաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ։ Էնդեմիկ են նաիրյան նշենինհայաստանյան արոսենինԹախտաջյանի կաթնուկըԹամամշյանի օշանըՄաղաքյանի ստելերոպսիսըՏիգրանի թանթրվենինԱրարատի իշամառոլըԲարսեղյանի վուշը և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորենգարիաշորավարսակ)։ Ըստ ռուս բուսաբան Նիկոլայ Վավիլովի՝ Հայաստանն Առաջավոր Ասիայում հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է։

ՀՀ-ի ֆլորայի կազմում զգալի են նաև մնացորդային (ռելիկտային) տեսակները, որոնց մեծ մասը ծառեր ու թփեր են, կան նաև մնացորդային խոտաբույսերի որոշ տեսակներ։ 2010-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում պատրաստվել և տպագրվել է «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի» 2-րդ՝ լրամշակված հրատարակությունը, որտեղ գրանցված են 452 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36,7 %-ը։

Հայաստանի 12%-ը անտառապատ է, որից 5%-ը գտնվում է Լոռիի, 4%-ը Տավուշի, 1%-ը Սյունիքի, 0,5%-ը Կոտայքի, 0,5%-ը Վայոց ձորի, իսկ մյուս 1%-ը տեղաբաշփված են մյուս մարզերով։ Անտառները հիմնականում՝ լայնատերև, սաղարթավոր և ասեղնատերևավոր են։

Բնապահպանություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Արփի լիճըգարնան ժամանակ

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնադրումն սկսվել է 1986 թվականից, երբ հիմնադրվել են առաջին հատուկ պահպանվող տարածքները՝ 3 արգելոց և 6 արգելավայր[51]:

Արփի լիճը ամռանը

CO2 արտանետումներ, տոննա ըստ շնչի, 2000-2012թթ.

Ըստ՝ ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերըարգելոցներըարգելավայրերը և բնության հուշարձանները[52]: Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 380 հազար հա է՝ ՀՀ տարածքի 12,5%-ը։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը[53]: ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (ՍևանԴիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկԱրևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառՇիկահողիԷրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով[51], 230 բնության հուշարձան[54]:

Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։

Համաձայն 2018 թ. Էկոլոգիական Արդյունավետության Գործակցի տվյալների Հայաստանը դասվում է 180 երկրների միջև 63րդը [55]: Ընդ որում՝ ըստ Էկոլեգիական Արողջոյթյան հիմնական ենթագործակցի այն 109-րդն է, իսկ համաձայն Միջավայրի Կենսունակության մյուս հիմանկան ենթագործակցի այն 27-րդն է աշխարհում: Այսինքն՝ համաձայն այս ուսումնասիրության Հայաստանի հիմնական էկոլոգիական խնդիրը բնակչության առողջությունն է, իսկ բնապահպանական հարցերը գտնվում են համեմատաբար լավ վիճակում: Բնակչության առողջությունը գնահատող ենթագործակիցներից առավել մտահոգիչ է բնակչությանը առնչող օդի որակի ենթագործակիցը, համաձայն որի Հայաստանը է 142-րդն է աշխարհում՝ գտնվելող վատագույն 40 երկրների շարքում:

Տնտեսություն

Հայկական ատոմակայանը

Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։

1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90%-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։

Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, արցախյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, Հայկական ատոմային էլեկտրակայանի կանգնեցման հետևանքով 1991–93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60%-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Այս տարիները ժողովրդի մեջ հայտնի են որպես մութ ու ցուրտ տարիներ։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45% էր, գյուղատնտեսությանը՝ 14%, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25,9% և 48%: 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24%, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34,2%, ծառայությունների ոլորտինը՝ 32,3%:

Ծխախոտագործություն

Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրատեսակների շարքում առաջին տեղում սիգարետն է

Եթե 2015 թվականին ծխախոտի արտադրությունը զբաղեցնում էր Հայաստանի մշակող արդյունաբերության մոտ 12%-ը, ապա 2016-ին այն հասել է 15%-ի՝[56] ունեցած կշռով զիջելով միայն սննդի արտադրությանն ու հիմնային մետաղների արտադրությանը։

2016 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա), որի մաքսային արժեքը կազմել է 209 մլն ԱՄՆ դոլար։ 2015 թվականի համեմատ արտահանվածի քանակն աճել է մոտ 5 մլրդ հատով կամ 31%-ով:

2016-ին գրանցված միջին փոխարժեքի՝ ծխախոտի արտադրությունը Հայաստանում կազմել է շուրջ 281 մլն դոլար։ Իսկ արտահանվել է 209 մլն դոլարի՝ արտադրվածի 75%-ի չափով:

Գյուղատնտեսություն

Հիմնական հոդված՝ Գյուղատնտեսությունը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ. թ. ա. IX դ-ի սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան, Արենիի քարանձավ և այլն) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (Սարդարապատի, էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։

Գյուղատնտեսական համալիրը դարեր ի վեր եղել է Հայաստանի տնտեսության գլխավոր ճղուղը։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը վարել են նստակյաց կյանք։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերով՝ բուսաբուծությամբ (հողագործությամբ) ու անասնապահությամբ, Հայաստանում զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դա են վկայում բազմաթիվ գյուղատնտեսական գործիքները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Կարևոր ապացույց են համարվում նաև բազմաթիվ ջրանցքների առկայությունը։ Նախքան խորհրդային կարգեր հաստատվելը, Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման ագրարային, այն է, գյուղատնտեսական փուլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է: Ամբողջ բնակչության ավելի քան 85 % զբաղված էր գյուղատնտեսության այս կամ այն ճյուղերով։ Ընդ որում գյուղատնտեսական համալիրիհամախառն արտադրանքը ամբողջ երկրի ՀՆԱ-ում կազմում էր 70-75 %:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ ամբողջ տնտեսությունը, այդ թվում և գյուղատնտեսությունը կտրուկ փոփոխությունների ենթարկվեցին։ Երկրաշարժըպատերազմը և ճգնաժամը հույժ բացասաբար ազդեցին գյուղատնտեսության վրա:

1991 թվականի անկախացումից անմիջապես հետո տեղի ունեցան զգալի փոփոխություններ գյուղատնտեսության մեջ։ Այս շրջանում, թերևս, ամենակարևոր ու բեկումնային փոփոխությունն այն էր, որ հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն. կատարվեցին հողի զանգվածային սեփականաշնորհումներ։ Լուծարվեցին նախկին կոլտնտեսություններն ու սովխոզները։ Այժմ այդ հողային սեփականատերերի ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 340 հազար։ Գյուղատնտեսության մեջ այժմ զբաղված է ՀՀ տնտեսության մյուս ոլորտներում զբաղվողների ընդհանուր թվաքանակի շուրջ 40%-ը:

Անկախության սկզբնական ժամանակահատվածում կտրուկ անկում ապրեց գյուղմթերքի արտադրությունը, կրճատվեցին գյուղատնտեսական ցանքատարածություններն ու հողահանդակները։ Տեխնիկայի հին և մաշված լինելու պատճառով ընկավ բերքատվությունը։ Բայց հետագա տարիներին պետական ծրագրերի ներդրումներով աճ արձանագրվեցին։ Գյուղատնտեսության մեջ մասնագիտացված շատ ճյուղեր նույնիսկ գերազանցեցին ԽՍՀՄ տարիների ցուցանիշները։ Ներկայումս ՀՀ ամբողջ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 26 %-ը[57]:

ՀՀ գյուղատնտեսական հողերի քիչ ու սահմանափակ լինելու պարագում էլ, այսօր երկրում զարգանում է բազմաճյուղ գյուղատնտեսությունը։ Դրա վրա ազդող ամենագլխավոր գործոնը համարվում է բնակլիմայական պայմաններ, որոնք թույլ են տալիս զբաղվելու զանազան ճյուղերով։ Ներկա դրությամբ ՀՀ գյուղատնտեսության մեջ կան շուրջ երեսուն ճյուղեր։ Մեր երկրի կլիման թույլ է տալիս, որպեսզի երկրում մշակվեն 100-ից ավելի բուսատեսակներ:

Երկրագործություն

Հիմնական հոդվածներ՝ Տեխնիկական մշակաբույսերի բուծումը ՀայաստանումԲանջարաբուծությունը Հայաստանում, և Պտղաբուծությունը Հայաստանում

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։ Դրան բաժին է ընկնում համախառն արտադրանքի ծավալի ավելի քան 60%-ը։ Բուսաբուծության արտադրանքը օգտագործվում է գլխավորապես որպես պարենմթերք ու անասնակեր, իսկ մյուս մասը որպես հումք տնտեսության տարբեր ճյուղերի համար։

Դաշտավարության վերին սահմանը մեր երկրում հասնում է մինչև 2200 մետր բացարձակ բարձրությունները։ Ամենաշատը մշակում են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են հանրապետության ողջ ցանքատարածությունների շուրջ 55%-ը։ Դաշտավարության մեջ երկրորդ տեղն զբաղեցնում է կերային մշակաբույսերի մշակումը, ավելի քան 23%-ը, դրանք են՝ բազմամյա և միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ, տեխնիկական բույսեր և այլն:

ՀՀ-ում հացահատիկ մշակում են գրեթե ամենուրեք՝ 500-ից մինչև 2200 մ բարձրություններում։ 1913 թվականին այն զբաղեցնում էր 308 հազար հա մակերես, 1965 թվականին՝ 220 հազար, 1985-ին՝ 135 հազար, 2007-ին 172 հազար։ 2006–2007 թվականներին ՀՀ-ում արտադրվել է 294000 տոննա հացահատիկ, իսկ 2012 թվականին՝ 450 հազար տոննա։ Հացահատիկային մշակաբույսեր ՀՀ-ում հիմնականում մշակում են Շիրակի և Լոռվա դաշտերումՏեղի սարավանդումԿարմրաշենի, Մաստարայի սարավանդներում։ Գերակշռող բույսերն են՝ աշնանացան ցորենն ու գարնանացան գարին։ Ինչպես նաև մշակում են եգիպտացորենվարսակհաճարհնդկացորեն և այլն:

Տեխնիկական մշակաբույսերի բուծումը Հայաստանում ԽՍՀՄ տարիներին հենվում էր բամբակենու մշակության վրա։ Այժմ մշակում են ծխախոտ՝ ՏավուշումԿոտայքումշաքարի ճակնդեղ՝ ՇիրակումԼոռիումարևածաղիկ՝ Շիրակում, Սյունիքումխորդենի՝ Արմավիրումկտավատ՝ Շիրակում, Լոռիում,

Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ։

ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկըվարունգըկաղամբըսեխըսմբուկըբողկըգազարըսխտորըծնեբեկըսպանախըտաքդեղըլոբինծաղկակաղամբըշաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունըմաղադանոսըհամեմըռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումըդդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։

Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30, 7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970, 2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։

Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե՛ թարմ, և թե՛ վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից։ Դրանցիցն են՝ կաղամբազգիներից՝ բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից՝ տարբեր ձևերի և գույների հազարները։

Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են (Արմավիր, Շենգավիթ, Գառնի և այլն) 3-6 հազար տարվա ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։

Հայկական լեռնաշխարհում պտղաբուծությունը հատկապես զարգացել է մ. թ. ա.11 – մ. թ. 1-ին դարերում։ Վանի մերձակայքում՝ «Ահերի դռան» վրա, Մենուան (մ. թ. ա. 871–810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ. թ. ա. V դար), Ստրաբոնը (մ. թ. ա. I դար), Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ։ Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենուդեղձենուսալորենուխնձորենուտանձենուընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն ծիրանն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։

Անասնապահություն

Անասնապահություն, գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթմիսձուճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդկաշիմորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձիեզ, ջորի, ուղտեղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն)։

Հայկական բարձրավանդակում անասնաբուծական գիտելիքները սաղմնավորվել են անասնապահության սկզբնավորման հետ միասին (նեոլիթի դարաշրջան)։ Ծովինար բերդի (Սևանա լճի հարավային ափ) պեղումներից հայտնաբերվել են տավարի, ընտանի ոչխարի և խոզի ոսկորներ։ Ուրարտական սեպագիր արձանագրություևներում հիշատակված են եզը, ցուլը, արջառը, կովը, ոչխարը, գառը, հարևաև երկրներից ավար առած հարյուր հազարավոր գլուխ տավարի և ոչխարի մասին։ Այս ամենը վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող ցեղերը դեռևս շատ վաղուց զբաղվել են անասնապահությամբ։ Անասնաբուծության առաջընթացի, տեխնիկայի, մշակույթի և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հետ միասին ընդլայնվում են անասնաբուծական գիտելիքները։

Մ. թ. ա. 1-ին դարում Հայաստանում հայտնի է եղել Մետրոդորոսին վերագրվող արամեատառ «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկախոսությունը։ Հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և այլք) իրենց երկերում մասնակիորեն բնութագրել են Հայաստանի կենդանիներին, իսկ որոշ հեղինակներ շոշափել են բազմացման, ժառանգականության, բնազդներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ V դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրից»–ը, որտեղ նկարագրված են կենդանիների բնազդը, բազմացումը և այլն։

XII դարում (կամ ամենաուշը XIII դարի սկզբին) մի անհայտ հեղինակ արաբերենից թարգմանել է «Գիրք վաստակոց» աշխատությունը։ Այս աշխատության առանձին գլուխներում նկարագրված են ձիերը, կովերը, ոչխարները, մեղուները, շները, հավերը, նրանց կերակրումն ու խնամքը, զուգավորումը, հղիությունը, ինչպես նաև ոչխարների խուզը, հավերի գիրացումը, թռչնանոցները, մեղվանոցի տեղի ընտրությունը ևայլն։

Կիլիկյան Հայկական թագավորության ժամանակաշրջանից մեզ են հասել ձիաբուծության մասին գրվածքներ «Բազմավեպ», 1867, յտք. 12)։ XVII դարի առաջին կեսիև Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կազմում է կենդանաբանակաև հայերեն առաջին աշխատությունը։ Հայաստանում բուծված կենդանիների նկարագրություևներ կան Ղևոնդ Ալիշանի աշխարհագրական մեևագրություններում։ Կենդանիների բուծման, թռչնաբուծության, մեղվաբուծության, շերամապահության, ձկնաբուծության և այլ հարցերին է նվիրված Ն. Տ. Տաղավարյաևի «Կենդանաբուծություն» աշխատությունը (անտիպ)։

Հայաստանում անասնաբուծության զարգացման իսկական վերելքն սկսվում է խորհրդային իշխանությաև օրոք։ Հայկական ԽՍՀ-ում անասնաբուծության զարգացման գործում վաստակ ունեն Ա. Զ. Թամամշևը (Թամամշյան), Ավ. Հ. Քալանթարը, Ի. Ա. Երիցյանը, Ս. Կ. Կարապետյանը, Ա. Ա. Ռուխկյանը, Զ. Ք. Դիլանյանը, Ն. Ա. Մալաթյանը, Վ. Բ. Ոսկանյանը, Ա. Գ. Երիցյանը, Ս. Գ. Քարամյանը, Ս. Ա. Առաքելյաևը, Ն. Գ. Ստեփանյանը և ուրիշներ։

Տավարաբուծություն

Արարատյան հարթավայրում է կենտրոնացած ՀՀ բնակչության մեծամասնությունը, բացի դրանից մոտիկ է մայրաքաղաք Երևանը։ Մեծ է կերային մշակաբույսերի տարածքները։ Կան բազմաթիվ կաթի վերամշակման գործարաններ։ Այս բոլոր հանգամանքները խթան են հանդիսանում, որպեսզի կաթնային տավարաբուծությունը զարգանա այս գոտում:

Մեր հանրապետության նախալեռնային գոտին մասնագիտացել է կաթնամսատու տավարաբուծությամբ։ Այս ճյուղի զարգացմանը նպաստող հանգամանքներից են տավարի ներմուծված նոր սորտերը և տեղական «կովկասյան գորշ» սորտը:

Հանրապետության լեռնային գոտին մասնագիտացած է մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ։ Դրա զարգացման գլխավոր պատճառը հարուստ բուսածածկույթ ունեցող ալպիական ալպիական մարգագետիններն ու միջլեռնային գոգավորությունների դաշտերի տափաստանների հարուստ բուսականությունն է:

Տավարաբուծությունը ՀՀ-ում անասնապահության առավել զարգացած ճյուղն է։ Մեկ գյուղացիական տնտեսության հաշվով՝ տավարի միջին գլխաքանակը 2, 3 է (այդ թվում՝ 1, 3 կով)։ Հանրապետությունում բուծվող տավարի գլխաքանակի 98 %-ը կովկասյան գորշ տավարի ցեղի կենդանիներն են։ Արտադրվող մսի (կենդանի զանգվածով) 62 %-ը և կաթի 98, 5 %-ն ստացվել են տավարաբուծությունից (2010 թվական)։

Ոչխարաբուծություն

Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության սկզբնավորման կենտրոններից։ Դեռևս մ. թ. ա. IX դարի կեսին Հայկական լեռնաշխարհում հայտնի էին ոչխարների տարբեր տիպեր։ Ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են մազեխ, բոզախ, բալբաս, Ղարաբաղ, կարամանյան ոչխարի ցեղեր։ Ոչխարաբուծությունն սկսել է զարգանալ հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց և խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո։ 1988 թվականին հանրապետությունում կար 1,72 միլիոն ոչխար, 1991 թվականին՝ 1 միլիոն։ Անկախացումից հետո ագրարային բարեփոխումների հապճեպ իրականացման և սխալների, տնտեսական ճգնաժամի, շրջափակման, տնտեսվարման նոր պայմաններում ոչխարաբուծությունը հետընթաց է ապրել։ Ոչխարների և այծերի գլխաքանակը 1998 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ և կազմել 521 հազար իսկ 2011 թվականին՝ 559.2 հազար։ Բուծվում են հիմնականում կիսանրբագեղմ տիպի, հայկական կիսակոպտաբուրդ, քիչ քանակությամբ՝ բալբաս, բոզախ, մազեխ և Ղարաբաղ ցեղերի ոչխարներ։

Խոզաբուծություն

Խոզաբուծությունը մինչև 1991 թվականը հանրապետությունում զարգացել է հիմնականում արդյունաբերական տիպի խոշոր համալիրներում։ Անկախացումից հետո խոզի մսի հիմնական արտադրողները գյուղացիական տնտեսություններն են։ ՀՀ-ում բուծում են խոզերի խոշոր սպիտակ, լանդրաս, ուկրաինական տափաստանային և այլ ցեղեր։ 2011 թվականին հանրապետությունում կար 114, 8 հազար խոզ։ Սովորաբար խոզաբուծությունը զարգանում է այն վայրերում, որտեղ մշակում են հացահատիկային մշակաբույսեր, և որտեղ առաջանում են սննդարդյունաբերական ավելցուկներ ու թափոններ։ Խոզաբուծության զարգացման առաջատար շրջանները մեր հանրապետությունում հիմնականում Երևանին հարակից մարզերն են։ Ինչպես նաև բնական կերով հարուստ անտառային ռեսուրսներով մարզերը, մասնավորապես Տավուշը:

Թռչնաբուծություն

Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավաղավնի և այլն)։ Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղացիական մանր տնտեսությունները։ 1920-ական թվականների վերջին հանրապետությունում թռչնաբուծության տեսակարար կշիռն անասնապահության մեջ չի գերազանցել 1, 42 %-ը։ 1925 թվականին ՀԽՍՀ հողժողկոմատը կազմակերպել է թռչնաբույծների 10 ընկերություն։ Թռչնաբուծական առաջին ֆերման հիմնադրվել է 1926թվականին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա ստեղծվել են ինկուբատորային կայաններ, թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1955 թվականին սկսել է գործել Էջմիածնի շրջանի Շահումյան ավանի (այժմ՝ Արմավիրի մարզում) թռչնաբուծական առաջին ֆաբրիկան։ Ներկայումս ՀՀ-ում գործում են Լուսակերտի, ԱրզնուտոհմայինԳետամեջի (Կոտայքի մարզ), Ջրառատի, «Արաքս» (Արմավիրի մարզ), Գնդեվազի (Վայոց ձորի մարզ), «Սյունիք» (Սյունիքի մարզ), «Շիրակ» (Շիրակի մարզ), «Երևան» (Երևանի քաղաքապետարան) թռչնաբուծական ֆաբրիկաները, «Արգո» թռչնաբուծական տնտեսությունը։ 2011 թվականին ՀՀ-ում կար 3462, 5 հազար թռչուն, արտադրվել է 633, 6 միլիոն ձու։

Մեղվաբուծություն

Հիմնական հոդված՝ Մեղվաբուծությունը Հայաստանում

Հայ մեղվաբույծ կին

Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին, գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։

1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918–1920 թվականներին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։ Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Հարավային Կովկասյան (1933 թվականից՝ Հայկական) մեղվաբուծական գոտիական, 1958 թվականին՝ փորձնական կայանը, 1960-ական թվականների վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 19701980-ական թվականներին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (ԿապանումԱպարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին՝ «Նեկտար» մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից՝ «Մուլտի Գրրսպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծական ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ 2011 թվականին Հայաստանում կար 250 հազար մեղվաընտանիք։

Ձկնարդյունաբերություն

Հիմնական հոդված՝ Ձկնարդյունաբերությունը Հայաստանում

Սևանի իշխան

Ձկնաբուծարան Հայաստանում

Ձկնաբուծությունը՝ որպես տնտեսության ճյուղ, հանրապետությունում ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը (1935 թվականից՝ ջրակենսբանական կայան), կառուցվել են Գավառի (1924 թվական), Կարճաղբյուրի (1931 թվական), Սևանի (1959 թվական, «Ձուկ»), Լիճքի (1971 թվական, «Գոս» ՓԲԸ) և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է «Հայձուկտրեստը», 1964 թվականին՝ ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծական տնտեսության վարչությունը։

1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։ Ստեղծվել են (1968 թվական) Եղեգնուտի կարպա-լճակային, Ակնա լճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկանԱրմաշի ծածանաբուծական (1975 թվական) տնտեսությունները, Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը, ինչպես նաև «Խոսրով»-ի անտառ-արգելոց և Մեղրու ֆորելային տնտեսությունները և այլն։ 2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հեկտար էր, որից 1860, 7 հեկտարն՝ Արարատի, իսկ 722 հեկտարն՝ Արմավիրի մարզում։ Հայաստանում ջրային մակերեսի յուրաքանչյուր հեկտարից ստացվել է միջին հաշվով 1, 96 տոննա ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆՌուսաստանՎրաստան և Ուկրաինա։

Հայաստանում արդյունագործական նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, թիաքիթ, ճապոնական կարպ (կոյ), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուսական թառափներ, սաղմոնազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններԳեղարքունիքի կարմրախայտ և այլն:

Անտառային տնտեսություն

Ներկայումս անտառածածկ է ՀՀ տարածքի մոտ 11 %-ը, սակայն հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են։ Խորհրդային տարիներին վերականգնվել են անտառային բազմաթիվ զանգվածներ, ստեղծվել են նորերը։ ՀԽՍՀ-ում առաջին անտառային տնտեսությունները հիմնադրվել են 1924 թվականին Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1924–1985 թվականներին ստեղծվել են մոտ 115 հազար հեկտար տնկարկներ։

1991 թվականին էներգետիկական ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով գերհատվել են բազմաթիվ անտառներ։ Անտառային ֆոնդի զգալի տարածքներ տուժել են զանգվածային անթույլատրելի ծառահատումներից, կրճատվել են անտառածածկ տարածքները, ավելացել են տարահասակ ցածրարժեք անտառները, խախտվել է անտառի ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։

1993 թվականին ՀՀ անտառային ֆոնդը 460 հազար հեկտար էր, որից 334, 1 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ էին, մոտ 50 հազար հեկտարն՝ արհեստական։ ՀՀ Կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատվել է Հանրապետության անտառի զարգացման ազգային ծրագիրը։ 2004–2009 թվականներին պետական բյուջեի և տարբեր ծրագրերի հաշվին 30, 5 հազար հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Ճապոնիայի Կառավարության «Պարենային արտադրության աճ» գործընկերային ֆոնդի հաշվին 20062009 թվականներին տարբեր մարզերում հիմնվել է 1288 հեկտար, իսկ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Գերմանիայի զարգացման բանկի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ) ֆինանսավորմամբ 2009 թվականին Լոռու մարզում ստեղծվել են 100 հեկտար, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում՝ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հատկացումներով՝ Սյունիքի մարզում՝ 10 հեկտար անտառամշակույթներ։ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009 թվականից Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր։

Զբոսաշրջություն

Հիմնական հոդված՝ Զբոսաշրջությունը Հայաստանում

Զբոսաշրջային հիմնական կենտրոններ են հանդիսանում ԾաղկաձորըՋերմուկըԱրզնին և Դիլիջանը։ ՔաջարանՍիսիանՄեղրի քաղաքները հայտնի են իրենց հանքային աղբյուրներով, որոնք իրենց բաղադրությամբ մոտ են Չեխիայի Կառլովի Վարիի աղբյուրներին[58]: Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում Գեղարդի վանական համալիրըԳառնու հեթանոսական տաճարըՆորավանքըՍևանա լիճըԶվարթնոցի տաճարի ավերակները, Ամբերդի ամրոցը և Մատենադարանը[59]:

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում գործում էր 186 գրանցված հյուրանոց[60], ինչպես նաև հյուրանոցային տնտեսության 337 օբյեկտ՝ հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան կամ մասնագիտացված տուն, զբոսաշրջային բնակատեղի և ճամբար[61]:

Հայաստանի տեսարժան վայրեր

Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով, ինչի համար էր նրան անվանում են «թանգարան՝ բաց երկնքի տակ»։ Հայաստանում հաշվվում է ավելի քան 4 հազար բացառիկ հուշարձաններ[62]: Դրանց շարքում են նաև մինչքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ ուրարտական Էրեբունի ամրոցիԹեյշեբաինիի, հնագույն հայկական մայրաքաղաքների՝ ԱրմավիրիԱրտաշատի ավերակները, Գառնու Միհր աստծո տաճարը և այլն:

Առանձնապես Հայաստանը հարուստ է քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններով։ Դրանք են՝ Վաղարշապատի Մայր տաճարը, ՆորավանքիԳեղարդիԽոր ՎիրապիԳոշավանքիՍևանավանքի վանական համալիրները, Զվարթնոցի հնագույն տաճարի ավերակները, Նորատուսի խաչքարաշատ գերեզմանատունը և այլն։ Բնության բացառիկ հուշարձանների թվին են խատկանում Սևանա լիճըՋերմուկի ջրվեժը, Պարզ և Քարի լճերը, Խնձորեսկի ժայռերը, ինչպես նաև երկրի տարաբնույթ լեռնային լանդշաֆտը:

Արդյունաբերություն

1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715, 1 միլիոն դրամի հիմնական ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը (46,4%)։ ՀՀ առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների (այդ թվում՝ ԱՊՀ 9 երկիր) հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24,3%, ներմուծման մեջ՝ 23,9%, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75,7% և 76,1%:

Հայաստանի Հանրապետությունը ունի բավականին զարգացած էներգահամակարգ, որն ընդգրկում է արտադրող կայաններ, էլեկտրացանցային ընկերություններ, գազի ընկերություններ, ինստիտուտներ[63]:

Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 % (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929–40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։

Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲը։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։ ՀՀ մոլիբդենի պաշարներով հայտնի է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (ԿոտայքիԼոռուՏավուշիՎայքի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936–41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործական արդյունաբերությունները։

Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել ԻջևանըՏավուշըԱլավերդին։ 1945-90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։

Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվար-հունիսին թողարկվել է 1894, 3 միլիոն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։

Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18, 8%-ը։ Թողարկել է կոնյակգինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հացձուկ, պահածո ևն։

Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։

Տրանսպորտ և կապ

Հիմնական հոդված՝ Տրանսպորտը Հայաստանում

Հայաստանում առկա են տրանսպորտի գրեթե բոլոր տարատեսակները, բացառությամբ ջրային տրանսպորտի։ Տարբեր տեսակների զարգացումը պայմանավորված է աշխարհագրական դիրքի և լեռնային մակերևույթի առանձնահատկություններով։ Մեր երկրում այժմ գործում են հետևյալ տրանպորտային միջոցները՝ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային, էլեկտրահաղորդային տրանսպորտի ճյուղերը։ Վերջին քառորդ դարի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման բացասական հետևանքները գոնե մասամբ մեղմելու նպատակով վերակառուցվել ու կառուցվել են նոր ռազմավարական նշանակության՝ Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող միջպետական ավտոմոբիլային մայրուղիներ։

Երկաթուղային տրանսպորտ

Հայկական երկաթուղին իրականացնում է ուղևորների փոխադրում միջպետական ուղևորափոխադրական գնացքներով, ինչպես նաև կատարում է բեռնափոխադրումներ։ Հայկական երկաթուղին պատկանում է Հարավկովկասյան երկաթուղուն, որն իր հերթին հանդիսանում է Ռուսական երկաթուղու դուստր կազմակերպությունը։

Շահագործման ենթակա երկաթուղիների երկարությունը կազմում է 725 կմ։ Տեղակայված են 73 կայարաններ, որոնցից 69՝ գործող և 4՝ չշահագործվող։ Երկաթուղային ողջ համակարգը էլեկտրիֆիկացված է։ Կայարաններ կան ԵրևանումԳյումրիում և Վանաձորում։ Կա միջպետական 4 անցումներ՝ ԱյրումՍադախլո (Վրաստան), ԱխուրյանԴոգուկապի (Թուրքիա), ԵրասխՎելիդաղ (Ադրբեջան) և ԻջևանՋաֆարլի (Ադրբեջան)։ Այժմ գործում է միայն Այրում-Սադախլո երկաթգիծը։ Ախուրյան-Դոգուկապի երկաթգիծը վերականգնվում է և հայ-թուրքական սահմանի բացումից հետո, որը 1992 թ փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու պատճառով, կրկին կշահագործվի։ Հայկական երկաթուղին ունի 3 լոկոմոտիվների և 2 վագոնների դեպո՝

Ավիացիոն տրանսպորտ

Հիմնական հոդվածը՝ Զվարթնոց միջազգային օդանավակայան

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է։ Այն գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանից 10 կմ դեպի արևմուտք։

Հանդիասնաում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրողն է երկրում Air Armenia-ն։

Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթներ։ 1985-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (թերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» (Corporation America, «Քորփորեյշն Ըմերիքա») ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը 30 տարի ժամկետով։

Շիրակ օդանավակայան

Հիմնական հոդվածը՝ «Շիրակ» օդանավակայան

«Շիրակ» օդանավակայանը հանդիսանում է միջազգային օդանավակայան, որը սպասարկում է Հայաստանի խոշորությամբ երկրորդ Գյումրի քաղաքը և Շիրակի մարզը։ Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Կառուցվել է 1961 թվականին և խոշորությամբ երկրորդն է Հայաստանում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո։[64]

Էրեբունի օդանավակայան

Հիմնական հոդվածը՝ «Էրեբունի» օդանավակայան

Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7, 3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի կողմից։ Նաև օգտագործվում է մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք չարթերային ուղղաթիռային թռիչքներ են իրականացնում երկրի ներսում, ինչպես և դեպի Ստեփանակերտի օդանավակայան և ԱՊՀ։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում։[65][66]

Այլ օդանավակայաններ

Պետական կառուցվածք

Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

Կառավարում

180px
1. Ազգային ժողովի շենքը 2. Կառավարության շենքը 3. Նախագահի նստավայրը

Օրենսդիր իշխանություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007 թ. մայիսի 25-ին։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007 թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէր 11 պատգամավոր[67]:

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[68]:

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62, 33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2, 594 միլիոն ընտրող[69]:

ԿուսակցությունՔվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն69
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն37
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք7
«Օրինաց Երկիր» կուսակցություն6
ՀՅԴ5
«Ժառանգություն» կուսակցություն5
Անկախ պատգամավորներ2

Գործադիր իշխանություն

Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։

Այսօր Հայաստանում գործում են հետևյալ նախարարությունները՝[70]

  1. ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
  2. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  3. ՀՀ Առողջապահության նախարարություն
  4. ՀՀ Արդարադատության նախարարություն
  5. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  6. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  7. ՀՀ Բնապահպանության նախարարություն
  8. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
  9. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
  10. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  11. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  12. ՀՀ Մշակույթի նախարարություն
  13. ՀՀ Պաշտպանության նախարարություն
  14. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  15. ՀՀ Սփյուռքի նախարարություն
  16. ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
  17. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
  18. ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
  19. ՀՀ Ֆինանսների նախարարություն

Կառավարությանն առընթեր մարմիններն են[71]՝

  1. Ազգային անվտանգության ծառայություն
  2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  3. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
  4. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
  5. Պետական գույքի կառավարման վարչություն
  6. Պետական եկամուտների կոմիտե
  7. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Դատական իշխանություն

Հայաստանում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանների միջոցով՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանիվերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, բարձրագույն իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարադատական ատյանն է, և արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը[72]։

Վարչատարածքային բաժանում և տեղական ինքնակառավարում

Հիմնական հոդված՝ Հայաստանի վարչատարածքային բաժանում

Հայաստանն ունիտար պետություն է և բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝

ՄարզՄարզկենտրոնՏարածքԲնակչություն
1. Արագածոտնք. Աշտարակ2 753 կմ²126 278
2. Արարատք. Արտաշատ2 096 կմ²252 665
3. Արմավիրք. Արմավիր1 242 կմ²255 861
4. Գեղարքունիքք. Գավառ5 348 կմ²215 371
5. Կոտայքք. Հրազդան2 089 կմ²241 337
6. Լոռիք. Վանաձոր3 789 կմ²253 351
7. Շիրակք. Գյումրի2 681 կմ²257 242
8. Սյունիքք. Կապան4 506 կմ²134 061
9. Տավուշք. Իջևան2 704 կմ²121 963
10. Վայոց ձորք. Եղեգնաձոր2 308 կմ²53 230
11. Երևան227 կմ²1 091 235

Մարզերն իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ։ Համայնքները ղեկավարվում են համայնքի ղեկավարի և ավագանու կողմից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք ղեկավարվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Վերջիններիս նշանակում է Երևանի քաղաքապետը։ Երևանի քաղաքապետին ընտրում է Երևան քաղաքի ավագանին[73]:

Վարչական շրջանՏարածք, հաԲնակչություն,հազար մարդ
1Աջափնյակ[74]2582109, 6
2Ավան[75]81253, 1
3Արաբկիր[76]1 324, 99117, 704
4Դավթաշեն[77]651, 842, 207
5Էրեբունի[78]4850126, 3
6Կենտրոն[79]1335126, 6
7Մալաթիա-Սեբաստիա[80]2516142, 6
8Նոր Նորք[81]1449, 8129, 4
9Նորք-Մարաշ[82]47011, 3
10Նուբարաշեն[83]17249, 7
11Շենգավիթ[84]4090137, 4
12Քանաքեռ-Զեյթուն[85]760, 0174, 4

Հայաստանում կա 949 գյուղ[86]։

Զինված ուժեր

Հիմնական հոդված՝ Հայաստանի զինված ուժեր

Հայաստանի զինված ուժերի զինանշանը

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը։

Հայաստանի բանակի թվաքանակը կազմում է 44.800 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 210.000 պահեստային զինվորներ[87]: Բանակի բյուջեն կազմում է $447 միլիոն (2013 թվականին)[87]: Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքերհակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի վարչապետն է։ Պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը:

Խորհրդանիշներ

Հիմնական հոդված՝ Հայաստանի դրոշ

Հայաստանի դրոշը

Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Դրոշը հաստատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» նոր օրենքը:Հիմնական հոդված՝ Հայաստանի զինանշան

Հայաստանի զինանշանը

Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո՝ 2006 թ. հունիսի 15-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը[88]:Հիմնական հոդված՝ Մեր Հայրենիք

MENU0:00ՀՀ օրհներգ

Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի որոշ փոփոխություններով (օրինակ՝ նախկին «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր» տողը արմատապես վերախմբագրվել է հետևյալ տեքստով «Մեր Հայրենիք՝ ազատ, անկախ»)։ Հիմնի տեքստը վերցվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:

Արտաքին քաղաքականություն

Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունՀայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ, և Դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ Հայաստանում

2011 թվականի սեպտեմբերի տվյալներով Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 194 պետությունների հետ։ ՀՀ մայրաքաղաք Երևանում հավատարմագրված են 33 օտարերկրյա դեսպանություններ:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ անդամ մի շարք պետությունների հետ անդամակցում է ՀԱՊԿ-ին, որը ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀՀ-ն անդամակացում է նաև Եվրոպայի ԽորհրդինՍևծովյան տնտեսական համագործակցությանըԱՀԿ-ին և այլն:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը[89].

Ադրբեջան

Հիմնական հոդված՝ Հայաստանի արտաքին քաղաքականություն § ԱդրբեջանՏես նաև՝ Արցախյան ազատամարտ

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների քարտեզը

Հայաստանը և Ադրբեջանը վարում են բանակցություններ Արցախի կարգավիճակի հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ադրբեջանում հաճախ սիրում են կրկնել, որ եթե բանակցությունները արդյունք չունենան, իրենք պատրաստ են Արցախի տարածքը ետ վերադարձնել ռազմական ճանապարհով[90][91][92][93]։

2008 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը։ Առաջնորդները համաձայնվեցին աշխատել կոնֆլիկտի լուծման վրա, միայն խաղաղ ճանապարհով։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ուղղված է Հայաստանի շրջափակմանը բոլոր առումներով։ 2006 թվականին արաբալեզու Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազույցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վարել և շարունակել է վարել քաղաքականություն, որի նպատակը Հայաստանին էներգետիկ և տրանսպորտային փակուղի մտցնելն է, քանի դեռ Ադրբեջանը ետ չի վերադարձրել Արցախի տարածքները[94]։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։

ԱՄՆ

ՀՀ դեսպանատունը ՎաշինգտոնումՀիմնական հոդվածներ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն § ԱՄՆ, և Հայ-ամերիկյան հարաբերություններՏես նաև՝ ԱՄՆ-ի հայկական լոբբի

ԱՄՆ-ն ճանաչել է ՀՀ անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին և բացել իր դեսպանատունը Երևանում 1992 թվականի փետրվարին։ Մինչ ԽՍՀՄ կազմից ՀՀ դուրս գալը, ԱՄՆ-ում Հայաստանի շահերը ներկայացնում էր ԱՄՆ-ի հայկական լոբբին։ 2005 թվականին ամերիկյան կառավարությունը հատկացրել է ՀՀ-ին 7 միլիոն դրամ՝ բարելավելու ՀՀ ԶՈՒ կապի համակարգը։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն է Ռիչարդ Միլսը[95]:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը բացվել է 1992 թվականի մարտին։ 2005 թվականից մինչև 2014 թվականը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել Թաթուլ Մարգարյանը,[96] 2014-2016 թթ.՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը,[97][98] իսկ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն):[99] 1995 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հիմնվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ 2013 թվականի օգոստոսից Լոս Անջելես քաղաքի Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Սերգեյ Սարկիսովը[100]:

ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ռուսաստան

Հիմնական հոդված՝ Հայ-ռուսական հարաբերություններ

Հայաստանի տարածքում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում։ Այն իրականացնում է մարտական հերթապահություն՝ ԱՊՀ հակաօդային միացյալ պաշտպանության շրջանակներում։

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2010 թվականի տվյալներով կազմել է հանրապետության արտաքին առևտրի 20,8 %-ը[101]: Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկը։ Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 240 մլն դոլար։

Հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ պատկանում են ռուսական ընկերություններին։ Օրինակ, մինչ 2006 թվականի Գազպրոմին է պատկանել «Հայռուսգազարտի» միայն 45%-ը, իսկ ներկայումս «Հայռուսգազարտը» վերանվանվել է Գազպրոմ Արմենիայի, և բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Գազպրոմ ընկերությանը[102]։

Ռուսաստանին է պատկանում Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում, ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին և Վրաստանին։ Էլեկտրակայանը, մի քանի այլ ձեռնարկությունների հետ մեկտեղ փոխանցվել է ռուսական կողմին 2002 թվականին՝ Հայաստանի արտաքին պարտքի մարման պայմանով[103]։

Հունաստան

Հիմնական հոդված՝ Հայ-հունական հարաբերություններ

Հունաստանը առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հունաստանը պաշտոնապես ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը։ Հունաստանը համարվում է ՀՀ երկրորդ ռազմական դաշնակիցը և ՀՀ մոտակա դաշնակիցը ՆԱՏՕ-ում:

Վրաստան

Հիմնական հոդված՝ Հայ-վրացական հարաբերություններ

ՀՀ պետական սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ լինելու պատճառով՝ Վրաստանը ունի կարևորագույն դեր ՀՀ-ից և դեպի ՀՀ ապրանքների արտահանման և ներկրման համար։ ՀՀ չունի բաց ելք դեպի ծով, այդ իսկ պատճառով օգտվում է վրացական նավահանգիստներից։ Վրաստանի հետ ՀՀ-ն ունի երկաթուղային գիծ: ՀՀ-ն էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան:

2009 թվականին վրացական ապրանքների արտահանման ծավալներով ՀՀ-ն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Իրան

Հիմնական հոդված՝ Հայ-իրանական հարաբերություններ

Իրանի և Հայաստանի սահմանը տարանցիկ գոտի է համարվում Արաբական աշխարհից դեպի Եվրոպա մեկնող բեռնատարների համար։ Կարչևան ավտոճանապարհը սկսել է գործել 1990-ական թվականների սկզբից[104]: Երկու երկրների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում երկաթգծի կառուցման վերաբերյալ:

2004 թվականի մայիսին երկու երկրների միջև կնքվել է Իրան-Հայաստան գազատարի հիմնական պայմանագիրը։ Գազատարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ[105]:

Թուրքիա

Հիմնական հոդված՝ Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն մինչ օրս վերջինիս հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան հայտարարեց հայ- թուրքական սահմանի փակման վերաբերյալТ[106], ինչը պաշտոնապես բացատրվում է Ղարաբաղյան պատերազմում ՀՀ զինված ուժերի մասնակցությամբ։ Երկու երկրները ունեն ակտիվ առևտրաշրջանառությունը, ինչը սակայն ունի ոչ պաշտոնական բնույթ:

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան[107]2009 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» հռչակագրերը[108][109]: Փաստաթղթերը ենթադրում էին «անկախ պատմաբանների» խորհուրդ, որը զբաղվելու էր Հայոց ցեղասպանության հարցով[109]Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ քննադատեց թուրքական կողմի գործողությունները[110]:

Պակիստան

Հիմնական հոդված՝ Հայ-պակիստանյան հարաբերություններ

Պակիստանը ՄԱԿ-ի անդամ միակ երկիրն է, որը չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաները դա բացատրում են Ղարաբաղյան գոյամարտում Ադրբեջանի շահերը պաշտպանելով:

Ժողովրդագրություն

[ցույց տալ]Բնակչության 19602013 թվականների վիճակագրություն

Էթնիկ կազմ

Տես նաև՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ցանկ

Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն։

2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը կազմել է 3.018.854 մարդ, որից՝ 2.961.801-ը հայեր են[111]: Ազգային փոքրամասնությունների թիվը կազմում է մոտ 60 հազար, որոնցից առավել մեծաքանակ են՝ եզդիները (35, 3 հազար) և ռուսները (11, 9 հազար)։

Կրոնական կազմ

Հիմնական հոդված՝ Հայ Առաքելական Եկեղեցի

Բնակչության մոտ 94%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներմոլոկաններռուս ուղղափառներավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներմորմոններեզդիներհուդայականներսուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և Շիա մուսուլմաններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք[112]:

Էջմիածնի Մայր տաճարը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական փոքրամասնությունների ազատությունը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաքելական» է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել Քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (մ. թ. I դար)։ Այդ ժամանակ էլ Քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք է գործել Հայաստան և սկզբում տարածվել Մեծ Հայքի թագավորության հարավային ու արևմտյան երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն։

Հայաստանյայց առաքելական եկեղեցի են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն ԿիլիկիոԵրուսաղեմի հայոց պատրիարքությունՊատրիարքություն հայոց Թուրքիո: ՀՀ և Արցախի տարածքում գործում են հետևյալ թեմերը․ Այրարատյան հայրապետական, Շիրակի, Գուգարաց, Սյունյաց, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Կոտայքի, Արցախի։ ՀՀ տարածքից դուրս գործում են Վրաստանի, Ռուսաստանի, Նոր Նախիջևանի, Ուկրաինայի, Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրանի (Թեհրան), Եգիպտոսի թեմերը, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի, Բուլղարիայի թեմերը, Իտալիայի հոգևոր հովվությունը, Հունաստանի թեմը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի Արևելյան (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան (Լոս Անջելես), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի թեմերը, Իրաքի թեմը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։

Հայ եկեղեցին ունի իր ներկայացուցիչները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Կա հինգ վանահայրություն՝ Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթի, Սուրբ Գեղարդի, Խոր վիրապի։

ԱզգությունԸԲԴՈւՀԱԵԱԵԿԵՎՈւՀՄայլքԴՉՀՊԿրոն չեն նշել
Հայաստան (ընդհանուր)3 018 8542 897 2672 796 51929 28025 20413 8438 6957 5325 4342 8727 88834 37310 94176 273
Հայեր2 961 8012 843 5452 784 55328 454013 2478 5813 41373404 56333 25410 08674 916
Եզդիներ35 30833 7723 59753224 51804003 62401 461413547576
Ռուսներ11 91111 0784 8991500336372 79802 755103325132376
Ասորիներ2 7692 5569354701114601209461622031
Քրդեր2 1622 098180426820201 0680124291817
Ուկրաինացիներ1 1761 121674100448360019634813
Հույներ9008386926024210900541912
Վրացիներ6174012531002349300181716183
Պարսիկներ4764012703120100358173622
այլ1 6341 39366129114361506982996451126
Չեն պատասխանել10064480031700517181

Քաղաքներ

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքները



Երևան

Գյումրի
ՔաղաքՄարզԲնակչություն[114]ՔաղաքՄարզԲնակչություն[114]դիտելքննարկելխմբագրել
Վանաձոր

Վաղարշապատ
1ԵրևանԵրևան1,071,80010ԱրտաշատԱրարատ21,300
2ԳյումրիՇիրակ118,60011ԻջևանՏավուշ20,800
3ՎանաձորԼոռի82,80012ՍևանԳեղարքունիք20,600
4ՎաղարշապատԱրմավիր46,80013ՉարենցավանԿոտայք20,500
5ԱբովյանԿոտայք44,40014ՄասիսԱրարատ20,500
6ԿապանՍյունիք42,70015ԱրարատԱրարատ20,400
7ՀրազդանԿոտայք41,60016ԳորիսՍյունիք20,300
8ԱրմավիրԱրմավիր29,00017ԳավառԳեղարքունիք19,900
9ԴիլիջանՏավուշ23,70018ԱշտարակԱրագածոտն19,100


Իրենց աշխարհագրական նշանակությամբ, այսինքն՝ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանով, ՀՀ քաղաքները բաժանվում են երեք խմբի.

  • 1. Համապետական կենտրոն։ Դա ՀՀ տարաբնակեցման մասնական համապետական համակարգի կենտրոնն է՝ Երևան մայրաքաղաքը։ Երևանում կենտրոնացած են ՀՀ իշխանության բարձրագույն մարանները, այստեղ հանգուցվում են ներհայաստանյան և միջազգային տրանսպորտային ուղիները։
  • 2. Մարզային (տարածաշրջանային) կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոն է երկրի ա մասի՝ համեմատաբար ընդարձակ տարածաշրջանի համար։ Լրիվ ձևավորված կամ ձևավորվող այդպիսի կենտրոններ են մարզերի վարչական կենտրոնները։ Դրանց շարքում առավել հասուն և բարձր կարգի կենտրոններ են ԳյումրինՎանաձորըԿապանըԳավառը և Իջևանը:
  • 3. Տեղական նշանակության կենտրոններ։ Այդպիսիք են ՀՀ մնացած քաղաքները, այդ թվում նախկին վարչական շրջանների կենտրոնները։ Դրանց ազդեցության ոլորտում են գտնվում շրջակա գյուղական բնակավայրերը։

Եթե Երևանն իրեն է ձգում երկրի տարածքն ամբողջությամբ, ապա տարածաշրջանային (մարզային) կենտրոնը՝ այդ տարածքի միայն մի մասը։

Կրթություն և գիտություն

Հայաստանը զարգացած է գիտության ոլորտով։ Երևանում է գտնվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան գիտական համագործակցության պայմանագրեր ունի ՌուսաստանիՎրաստանիԲելառուսիՈւկրաինայիԹուրքմենստանիՀունգարիայիՉինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության հետ։

Լեզու

Հիմնական հոդված՝ Հայաստանի լեզուներ

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը:

Գրականություն

Հիմնական հոդված՝ Հայ գրականություն

Մովսես Խորենացի

Մեզ հասած հայերեն լեզվով ամենահին գրական ստեղծագործությունները պատկանում են VVI դարերին։ Նախ և առաջ դրանք Մովսես Խորենացու («Պատմություն Հայոց»), Կորյունի («Վարք Մաշտոցի») պատմական ստեղծագործություններն են։ Վաղ միջնադարում (XI դար) է ստեղծագործել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ «Թղթեր» աշխատության հեղինակը։ Նա հայերեն է թարգմանել նաև Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունը։

Պատմական հայտնի աշխատություններ են գրել նաև Հովհաննես Դրասխանակերտցին («Հայոց պատմություն» և «Շարից հայրապետացն Հայոց», IX դարի վերջ և X դարի սկիզբ), Թովմա Արծրունին (960–1030), Ստեփանոս Օրբելյանը (XIII դար) և այլք։ «Սասունցի Դավիթ» էպոսը ստեղծվել է VIIX դարերի ընթացքում։ Հայկական պոեզիայի ավելի հին քնարական, բարոյախրատական և փիլիսոփայական արտացոլումը կարելի է գտնել Գրիգոր Նարեկացու (951–1003), Ներսես Շնորհալու (1112–1173), Հովհաննես Թլկուրանցու (XIV–XV դարեր), Ֆրիկի (XIII–XIV դարեր) և այլոց ստեղծագործություններում։ XIIXIII դարերում են ստեղծագործել առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին:

XIX դարում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Հայ երգահաններ Կոմիտասը և Գրիգոր Սյունին հավաքում էին ժողովրդական երգեր և օգտագործում համերգային ելույթների ժամանակ։ Հայտնի երգահաններից են նաև Տիգրան Չուխաջյանը (1837-1898 թթ, հայ առաջին օպերաների, օպերետաների, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ), Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928) և Արմեն Տիգրանյանը (1879–1950)։Հիմնական հոդված՝ Հայկական մշակույթ

Հայ ժողովրդի կազմավորմանը համընթաց ձևավորվում է նաև հայկական մշակույթը, որի հիմքում ընկան հայկական ցեղերի և ցեղախմբերի լոկալ մշակույթները, որոնք դարերի ընթացքում նկատելի ընդհանրություններ ձեռք բերեցին և միավորվելով ստացան համահայկական մշակույթի բնույթ։ Առանձին տեղ է գրավում ուրարտական մշակութային ժառանգությունը հայկական մշակույթի մեջ։ Կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ ուրարտական մշակույթի շատ տարրեր կազմել են ձևավորվող համահայկական մշակույթի բաղկացուցիչ մասը։[115]

Միաժամանակ հայ ժողովուրդը, ապրելով Ասիայի ու Եվրոպայի սահմանագլխին, շուտով ներգրավվում է հունահելլենիստական հին կամ անտիկ աշխարհի ոլորտը։ Այսպիսով, ավելի քան երկու հազար տարի առաջ հայկական մշակույթի մեջ ձևավորվում է հելլենիստական ուղղությունը, որով հայկական մշակույթը կապվում է արևմտյան մշակույթի հետ։[116]

Միջին դարերում հայկական մշակույթը տևական և սերտ կապերի մեջ է եղել ինչպես բյուզանդական, այնպես էլ արաբական քաղաքակրթությունների հետ[115]:

Նոր ժամանակներում հայ ժողովուրդը, արևելյան ժողովուրդների թվում առաջիններից մեկն էր, որը լայնորեն հաղորդակից դարձավ եվրոպական նոր քաղաքակրթությանը՝ Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ունեցած կապերին հաղորդակից լինելու շնորհիվ։[115]

Ճարտարապետություն

Հիմնական հոդված՝ Հայկական ճարտարապետություն

Հայկական ճարտարապետության մեջ մեծ դեր է խաղում տուֆը, որը ամենատարածված շինանյութն է Հայաստանում, որտեղ և գտնվում է աշխարհում տուֆի երկու ամենախոշոր հանքավայրերից մեկը (մյուսը գտնվում է Իտալիայում)։ Տուֆը շինարարության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակներից[117]:

Նախնադար

Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության զարգացման համար կարևոր է նորքարեդարի ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, կառուցվել են առաջին վերգետնյա բնակարանները։ Քարայրը՝ որպես հիմնական կացարան, տեղը զիջել է բնակարանին[118]:

Մ. թ. ա. III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում զարգացել է շենգավիթյան մշակույթը, կառուցվել են մեկ կամ մի քանի շարք պարիսպներով ամրոց-բնակատեղիներ՝ բերդշեներ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործ, կենտրոններ (Մեծամոր)։[119] Բրոնզի դարում բարձր զարգացման են հասել մեգալիթյան կառույցները, մասնավորապես՝ միայն Հայկական լեռնաշխարհում հանդիպող ջրի պաշտամունքին նվիրված մենհիր վիշապաքարերը։ Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Զորաց քարերը՝ Սիսիանի մերձակայքում։

Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպերը, բազմասյուն կառուցվածքներ, երկհարկանի տներ։ Երևան են եկել մոնումենտալ ճարտարապետության (Մոխրաբլուր) և ամրաշինական (Յանիքթեփե, Շրեշ բլուր) կառույցներ։ Լեռնային գոտում տարածվել են անմշակ քարերից և ժայռաբեկորներից «կիկլոպյան» տեխնիկայով կառուցված շինությունները (Գառնի, Ձյանբերդ և այլն)։

Հին շրջան

Նախորդ դարաշրջանի ամրոց-բնակատեղիների փոխարեն կառուցվել են ավելի հուսալի ամրոցներ և քաղաքներ, նաև ջրանցքներ, որոնցից հայտնի է հատկապես Մենուայի (Շամիրամի) ջրանցքը։ Ամրոցներով շրջափակվել են ՏուշպաՄենուախինիլիՍարդուրիխուրդա և այլ քաղաքներ։ Բնակելի թաղամասերը, որպես կանոն, կառուցվել են բարձունքների ստորոտներում, պարսպապատ միջնաբերդը՝ գագաթներին։ Մեկից ավելի բարձունքների դեպքում հաճախ ստեղծվել է բազմամիջուկ քաղաքաշինական համակարգ՝ մի քանի միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Հատակաձևերը եղել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքաշինությանը բնորոշ էր սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի առանձնացումը։ Միջնաբերդերը բաղկացած էին պալատական, պաշտամունքային, տնտեսական, զորանոցային բաժանմունքներից, 2-3 շարք պարիսպներից՝ կրկնվող աշտարակներով և որմնահեցերով։ Հաճախ պարսպի՝ բնականից չպաշտպանված մասերում ստեղծվել են արգելակներ՝ խրամներ։

Թեյշեբաինիի միջնաբերդն զբաղեցնում էր երկհարկանի պալատը, որի ստորին հարկում տնտեսական և արտադրական բաժիններն էին, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսությունների և պաշտոնական արարողությունների սենյակները։ Հայտնի են տաճարի 3 հորինվածքային տիպեր՝ քառակուսի եզրագծով, անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե), պարզ ուղղանկյուն հատակաձևով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, Մուսասիր) և ուղղանկյուն, լայնական ձգված հատակաձևով (Խալդի աստծու տաճարը)։ Ներսը սվաղվել է, հարդարվել որմնանկարներով, սալապատվել մարմարով և ընդելուզվել գունավոր քարերով։

Կոթողներն ունեցել են պաշտամունքային նշանակություն, կանգնեցվել են զոհարանների մոտ։ Արհեստական քարայրերը ծառայել են պաշտամունքի, թաղման, բնակության և այլ նպատակների։

Վանա ժայռի քարայրերը (Խորխոռյան մեծ և փոքր, Իչկալա, Նավթկույու) ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, միմյանց հետ հաղորդակցվող դահլիճ-սենյակներ են։ Կառուցվել են ջրանցքներ (աքվեդուկ), փորվել են թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը՝ Շամիրամի, Դալմայի, Կարմիր բլուրի, գործում են ցայսօր։ Կառույցների որմերի և մույթերի ստորին շարքերը շարվել են անմշակ կամ կոպտատաշ քարերով, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ պաշտամունքային կառույցների որմեր, արձանագրություններով և քանդակապատ քարերը։ Հիմնական շինանյութը հարդաշաղախ հում աղյուսն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։

Հելլենիստական շրջան

Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր «Անաբասիս» երկում (մ. թ. ա. V դար)։ Մ. թ. ա. III – մ. թ. I դարերում են հիմնադրվել ԱրմավիրԵրվանդաշատԱրտաշատՎաղարշապատԶարեհավանՏիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչական և արհեստավորական կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա) եղել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների՝ մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղածո նյութերի՝ Հայաստանի քաղաքաշինությունը, ճարտարապետությունը և շինարարական տեխնիկան մ.թ.ա. IV դարից զարգացել են հունա-հռոմեական, իսկ մ. թ. ա. I դարից՝ նաև հռոմեական մշակույթների փոխազդեցությամբ՝ դառնալով «հայկական հելլենիզմի» մշակույթի բաղկացուցիչ մասը։ Քաղաքների բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներ, հողապատնեշներ, ջրլեցուն խանդակներ), որոնցով առանձին-առանձին շրջապատվել են քաղաքի 2 բաղադրիչները՝ միջնաբերդն ու բուն քաղաքը։ Առանձնապես հզոր և հուսալի էին Տիգրանակերտի ավելի քան 25 մ բարձրության պարիսպները։ Տեղանքի նպատակահարմարությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկել նաև թագավորական Գառնի (մ. թ. ա. IIII–I դարեր) ամառանոցը, որի բնականից անպաշտպան հատվածները (հատկապես՝ հյուսիսում) ողջ երկայնքով պատված էին ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Կառուցողական տեխնիկան (տձև և կանոնավոր քարերից անշաղախ շարվածք, արճճով մածուցված երկաթե կապեր, սյունահեծանային համակարգ) նույնպես վկայում է տեղականի և անտիկ հունա-հռոմեականի զուգակցման մասին։

Վաղ միջնադար

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց հետո կառուցվել են նորատիպ պաշտամունքային շենքեր, որոնք սկզբնապես կրել են անտիկ ճարտարապետության ազդեցությունը։ Քանդվում են բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի, որը կառուցված է եղել ի պատիվ Միհր աստծո[120]:

IV-V դարերի եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են՝ միանավ կամ եռանավ։ Անհամեմատ շատ են պահպանվել միանավ ոչ մեծ չափերով դահլիճները, որոնց աղոթասրահները ծածկվել են միասնական թաղով և ամփոփվել երկլանջ կտուրի տակ (Գառնիի, Թանահատի և այլ եկեղեցիներ)։ Եռանավ բազիլիկի «արևելյան տիպին» են պատկանում Աղցի (IV դար), Քասաղի (IV–V դարեր) և այլ եկեղեցիները, որոնք առնվել են երկլանջ ընդհանուր կտուրի տակ, իսկ «արևմտյան տիպին»՝ Երերույքի (IV-V դարեր), Ծիծեռնավանքի (IV–V դարեր, Սյունիք) և այլ եկեղեցիները, որոնց միջին նավը բարձր է եզրայիններից, և յուրաքանչյուր նավն առնվել է առանձին կտուրի տակ։

Եկեղեցիների մեծ մասում խորանը ներգծվել է արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ, որոշ միանավ և եռանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ։

Հայաստանում VI–VII դարերում լայնորեն տարածվել է խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների տարբեր տիպերի շինությունները։ Դրանց հիմնական ճարտարապետական գաղափարը ներքին ծավալների միավորումն է ենթագմբեթային տարածության շուրջ։ Գմբեթավոր դահլիճները (Պտղնիի (VI-VII դարեր), Արուճի (661–666), Դդմաշենի (VII դար)), գմբեթավոր բազիլիկները (Տեկորի (V դար), Օձունի (VI դարի վերջ)), ինչպես նաև եռախորան գմբեթավոր բազիլիկները (Դվինի Սբ․ Գրիգոր (608–615), Թալինի Կաթողիկե (VII դար) սերել են եռանավ բազիլիկ հորինվածքից։ Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքային գաղափարը զարգացել է Մոխրենեսի (570-ական թվականներ), Ավանի (588–597) եկեղեցիների օրինակով, դասական կատարելության հասել նույնատիպ մյուս կառույցներում (Հռիփսիմե (618), Գառնահովիտ (VI–VII դարեր)։ Հայտնի է, որ Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ VII դարում կառուցվել են Մցխեթի Սբ․ Խաչ (Ջվարի), Աթենի Սբ․ Սիոն (ճարտարապետ՝ Թոդոսակ) եկեղեցիները։

Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դարի կեսին պսակվել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսի կառուցած, դարաշրջանի գլուխգործոց Զվարթնոցի եկեղեցով (641-652), որտեղ խաչաձև քառախորան միջուկը ներգծվել է բազմանիստ շրջանաձև պարագծի մեջ և ամփոփվել եռաստիճան ծավալում։

Խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքից են սերում բազմախորան եկեղեցիները (Եղվարդի Զորավար (661–685), Արագած (VI դար))։ VI–VII դարերում զուգահեռաբար մշակվել են խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր եկեղեցիների բազմազան տարբերակներ՝ Աշտարակի Կարմրավոր (VI դար), Լմբատավանքի Սբ․ Ստեփանոս (VI դար) և այլն։

Աշխարհիկ շենքերի ճարտարապետությունը զարգացել է միանգամայն ինքնուրույն ուղիով՝ ժողովրդական բնակելի տան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի 2 (V և VII դարեր), Արուճի 2 (VII դար) պալատների հորինվածքներում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուներին հենվող հազարաշեն տիպի փայտե ծածկերի համակարգով։

Հուշակոթողային արվեստ

Պաշտամունքային ճարտարապետությունից վաղ և նրան զուգահեռ վերելք է ապրել հուշակոթողային արվեստը (քարակոթողներհուշասյուներխաչարձաններդամբարաններ

Քարակոթողները՝ ուղղաձիգ, քառանիստ, բազմանիստ կամ կլոր հատվածքով, հիմնականում հուշասյուներ են, որոնք հայտնաբերվել են Հայաստանի շատ վայրերում (Ագարակ, Երերույք, Խոշավանք և այլուր)։ Մի մասը (Դվին, Ջրվեժ, Զովունի) պսակված էր «թևավոր» խաչով։ Այդ կառույցներում հիմնականում պահպանված է աստիճանաձև որմնախարիսխ + խորանարդաձև պատվանդան + սյունանման կոթող դասական հորինվածքը։ Սովորաբար կերտվել են տուֆի տարատեսակների ամբողջական զանգվածից, մակերեսները հիմնականում մշակվել են խորհրդանշական, բուսական կամ երկրաչափական քանդակներով և զարդամոտիվներով։ Դրանք դարձել են սկզբունքորեն նոր տիպի կոթողների՝ խաչքարերի ձևավորման հիմքը՝ դրսևորվելով մի շարք սյունակոթողների (Ագարակ, Թալին, Կողբ) և խաչքարերի (Թալին, Գառնի) հորինվածքային նմանությամբ։

Հուշասյուները (Ջրվեժ, Ավան, Դվին) կանգնեցվել են կարևոր իրադարձությունների առիթով։ Դրանք ունեն կոթողների ընդհանուր հորինվածք և պսակված են արտահայտիչ խոյակով։ Կոթողների կառուցման ավանդույթը հարատևել է մինչև ուշ միջնադար (Տաթև, Հովհաննավանք, Հաղպատ)։

Վաղմիջնադարյան դամբարանները բաժանվում են 2 խմբի, առաջինը վկայարաններ են, որտեղ թաղվել են հանուն քրիստոնեական հավատքի նահատակված սրբերն ու սրբացած անձինք (Հռիփսիմե, Գայանե, Գրիգորիս և ուրիշներ), երկրորդը՝ աշխարհիկ և հոգևոր մարդկանց դամբարաններ (Արշակունիներինը՝ Աղցում (IV դար), Մեսրոպ Մաշտոցինը՝ Օշականում (V դար) և այլն)։ Դամբարանները մեծ մասամբ երկհարկ են, որոնց գետնափոր կամ կիսագետնափոր ստորին հարկի տապանատան վրա կառուցվել է աղոթասրահը։ VI-VII դարերի մահարձանների ճարտարապետությունը ներկայացվում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով։

Քարի մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է կատարելության։ Քանդակազարդմանը զուգահեռ կարևորվել են խճանկարչությունը և որմնանկարչությունը։ Խճանկարների մնացորդներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Սբ․ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասաղի, Երերույքի, Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, Էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի և այլ եկեղեցիներում։

Շինարարական արվեստում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում, չոր շարվածքը փոխարինվել է կրաշաղախով և կրաբետոնով:

VII դարում ավարտվել է բազմերանգ, որոշակի և յուրահատուկ դիմագծով հայկական ազգային ճարտարապետության կազմավորումը։

Զարգացած միջնադար

Բագրատունյաց թագավորություն

VIII դարից՝ արաբական խալիֆության տիրապետության շրջանում, Հայաստանի մեծ մասում գրեթե կանգ է առել շինարարությունը։ Այդուհանդերձ, առանձին իշխան, տիրույթներում և երկրի ծայրամասային շրջաններում կառուցվել են դամբարաններ, պալատներ և այլն (Նախճավանի Արտավազդ Կամսարականի դամբարանը, Դվինի միջնաբերդի պալատ և այլն)։ Ըստ մատենագրական տվյալների՝ շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները. Հովհան Օձնեցի Իմաստասերը VIII դարի 1-ին տասնամյակներում կառուցել է եկեղեցիներ, այդ թվում նաև հայրենի Օձուն գյուղումԴավիթ Ա Արամոնեցին իր ծննդավայր Արամոնքում (Արամուս) VIII դարի 1-ին կեսին՝ եկեղեցի և պալատ։

VIII–IX դարերում ձևավորվել և հետագայում կատարելության է հասել խաչքարի արվեստը։ 885 թվականին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքային կյանքի զարգացումը, աշխարհիկ մտածողության վերելքը, միջազգային առևտրի աշխուժացումն ու ընդլայնումը նպաստել են աշխարհիկ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը։

Քաղաքացիական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ են Անիի պաշտպանական կառույցները, կամուրջները, հյուրատները, բնակելի տները և այլն։ Անիում արգասաբեր գործունեություն է ծավալել Տրդատ ճարտարապետը, որի ստեղծագործությունները՝ Անիի Մայր տաճարըԳագկաշենը, Արգինայի կաթողիկոսարանը և եկեղեցին, հայկական ճարտարապետության նշանավոր ստեղծագործություններից են։ Ինքնատիպ հորինվածքով աչքի է ընկել Անիի Սբ Առաքելոց 5-գմբեթանի եկեղեցին (1004–1031)։ Անիի օրինակով զարգացել են մեծ թվով քաղաքներ և խոշոր ավատատիրական կենտրոններ (ԱղթամարԱմբերդԼոռիբերդ

Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցի կարևոր հուշարձաններից են Մարմաշենի (X դար) և Խծկոնքի Սբ Սարգիս (1027) կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեն բազմանիստին ներգծված 4 անկյունային ավանդատներով քառախորան հորինվածք։ Վասպուրականում՝ Աղթամար կղզում, կառուցվել է Արծրունիների նստավայրը՝ նավահանգստով, պալատով, Սբ Խաչ եկեղեցով:

VIII–XI դարերում Հայաստանի հուշակառույցներն աչքի են ընկել ձևերի բազմազանությամբ։ Վաղմիջնադարյան հուշասյուների հորինվածքը դարձել է ինքնատիպ կոթողների՝ Տաթևի վանքի (906) և Որոտնավանքի (X դար) ճոճվող սյուների ստեղծման հիմքը։

Քաղաքներից զատ՝ ճարտարապետությունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում, հատկապես վանական համալիրներում, որոնք, արագորեն աճելով, վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։

IX–XI դարերումում Հայաստանում ավատատիրության զարգացումը հանգեցրել է որոշակի նկարագրով և տեղական առանձնահատկություններով ճարտարապետական դպրոցների (Արարատյան, Անի-Շիրակի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու, Արցախի) ձևավորմանը։

IX–X դարերից կիրառվել են նախկինում մշակված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների բազմաթիվ ձևեր՝ միանավ դահլիճներում (ՆորավանքԲյուրականի Սբ Հովհաննես և այլն), գմբեթավոր դահլիճներում (Շիրակավանի Սբ Փրկիչ, Հաղպատի Սբ Նշան), գմբեթավոր բազիլիկներում (Անիի Մայր եկեղեցի), բազմախորան կենտրոնագմբեթ (Աբուղամրենց Սբ Գրիգոր, Փրկչի, Հովվի), քառախորան, 3/4 հենախորշերով (Աղթամարի Սբ Խաչ), փոքր խաչագմբեթ (Սևանի եկեղեցիները) և այլ կառույցներում։

Զաքարյան իշխանապետություն

XII–XIII դարերում զարգացման բարձր մակարդակի են հասել քաղաքները (ԱնիԴվինԿարինԿարսԵրզնկա), կարևորվել աշխարհիկ շինությունները։ Հատկանշական են Անիի Պարոնի և Սարգսի, Մրենի Սարգսի և Սահմադինի (1276–86) պալատները, երկհարկանի իջևան-հյուրատները։

XII–XIV դարերում հայ ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունեն վանական համալիրները, որոնցից շատերը համակառուցային ճարտարապետության գլուխգործոցներ են։ Նոր թափ է առել ու տարածվել գավիթ-ժամատների, դպրոցների, սեղանատների, գրատուն-մատենադարանների, աղբյուրների, կոմունալ և տնտեսական կառույցների շինարարությունը, որով ամբողջացվել են վանական համալիրները։ Որոշակի տեղ են ունեցել նաև հուշակառույցները (խաչքար-մոնումենտներ, տոհմային դամբարաններ և այլն)։ 12-XIV դարերում եկեղեցիների հիմնական տիպերն էին գմբեթավոր դահլիճը (Անիի Սբ ԳրիգորՏիգրան Հոնենցի) և 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, ներքուստ խաչաձև գմբեթավոր տիպը (Գեղարքունիքի Կարմիր եղցի, Տեղեր և այլն)։ Նորություն էին երկհարկ, եռաստիճան եկեղեցիները (Գոշավանքի գրատուն-եկեղեցին, Եղվարդի Սբ Աստվածածին

X–XI դարերում Հայաստանում կազմավորվել է շինության նոր տիպ՝ գավիթը, կառուցվել է եկեղեցուն կից՝ արևմտյան կողմում։ Դրանք ունեցել են հիմնականում կրոնական, նաև աշխարհիկ նշանակություն, միաժամանակ եղել են տապանատներ։ Վանական համալիրներում տարածված էր 4 սյուներով քառակուսի դահլիճի դասական տիպը՝ բաժանված 9 հատվածի, կենտրոնում՝ վրանաձև ծածկով (Թեղենյաց վանքՍանահինԳոշավանք)։ Մշակվել են նաև անսյուն՝ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով (Առաքելոց, Խորակերտի), զույգ խաչաձևվող կամարներով՝ դեպի արևմուտք երկարացված մասով (ՀաղպատՄշկավանք

XII–XIII դարերի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից են Հաղպատի վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու գավիթը, Համազասպի ժամատունը, զանգակատունը, սեղանատունը։ Դարաշրջանի ճարտարապետության նշանավոր նմուշներից է Գեղարդի վանական ժայռափոր համալիրը (XIII դար)։

XIII դարի 1-ին կեսից մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով Հայաստանն ապրել է տնտեսական խոր անկում։ XIV դարի կեսերից շինարարական գործընթացը խիստ դանդաղել է, իսկ XV–XVI դարերում գրեթե դադարել է, և միայն XVII դարում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ շարունակվել է շինարարությանյան և ճարտարապետության զարգացումը։

Ուշ միջնադար

XIII–XIV դարերում՝ մոնղոլ-թաթարական ցեղերի ասպատակություններից, XV–XVI դարերում թուրք-պարսկական պատերազմներից հետո Հայաստանում միայն XVII դարի սկզբից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրի վերականգնման և շինարարական գործունեության վերսկսման համար։ Կարճ ժամանակում կառուցվել են բազմաթիվ պաշտամունքային, քաղաքացիական շինություններ և ճարտարապետական համալիրներ։ Հիմնականում ուղղանկյուն հատակագծով համալիրները շրջափակված էին պարիսպներով, որոնց պարագծով տեղաբաշխվել են բնակելի և տնտեսական շինությունները (Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատ, ԿնեվանքՇատիվանք և այլն)։ Որոշ դեպքերում վանքի եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (Սբ Թովմա, Էրեմերի Սբ Աստվածածին, Կտուց անապատ և այլն)։

XII դարի վանական համալիրներին բնորոշ է հորինվածքներում պաշտամունքային և պաշտպանական խնդիրների զուգակցումը։ XVII-XVIII դարերում պաշտպանական նպատակներով ամրացվել և հարմարեցվել են ԳնդեվանքըՆորավանքը և այլն։ XVII դարի նորակառույց համալիրներում է ձևավորվել վանք-ամրոցի հորինվածքը, որի բնորոշ նմուշներից են Տաթևի Մեծ անապատի, Շատիվանքի, Խոր վիրապի և այլ համալիրներ։

Ճարտարապետական համակառույցների կազմավորման ընթացքում մեծ դեր են ունեցել աշխարհիկ շինությունները՝ բնակելի շենքերը, սեղանատները, գավիթներն ու աստիճանաձև զանգակատները։

Նոր շրջան

Թուրք-պարսկական տիրապետություն

XVII–XVIII դարերում Սյունիքում կառուցվել են հիմնականում միանավ և եռանավ բազիլիկ, Նախիջևանում՝ 4 հենարաններով գմբեթավոր բազիլիկ եկեղեցիներ, Այրարատում և Վասպուրականում, բազիլիկ կառույցներից բացի, նաև այլ տիպեր՝ գմբեթավոր դահլիճներ, խաչագմբեթ եկեղեցիներ։ Եթե վաղմիջնադարյան բազիլիկներում ներքին տարածությունը բաժանվել է 3-4 զույգ մույթերով 3 նավի, ապա XVII դարի բազիլիկներում մույթերը հիմնականում 2 զույգ են, կան նաև 1 զույգ մույթերով (Հորթատեր, Կնեվանք, Ռինդ և այլն)։ Դրանք չունեն վաղմիջնադարյան կառույցների գետնախարիսխները, սյունասրահները, ճակտոնները։ XVII դարի գմբեթավոր բազիլիկները (Մուղնու, Ագուլիսի, Մեսրոպավանի և այլն) իրենց հատակագծային և ծավալային լուծումներով մոտ են VII դարի նույնատիպ հուշարձաններին։

Եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվել է քառասյուն գավիթների կենտրոնակազմ հորինվածքը, ապա Արևելյան Հայաստանում XVII դարում գավիթները վերածվել են եռակամար բաց սրահի՝ կցվելով եկեղեցիների արևմտյան ճակատներին։ Որոշ դեպքերում այդ սրահները համատեղվել են զանգակատների հետ (Մուղնի, Շողակաթ, Երևանի Զորավոր)։

XVII դարում նախադրյալներ են ստեղծվել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել ՀրազդանՔասաղՈրոտանՄեղրիՓամբակ և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջները՝ տեղանքի հարմար ընտրությամբ և ինքնատիպ հորինվածքներով։

Զգալիորեն զարգացել են ՎանԿարսԲաղեշՄուշԿարինԵրզնկաԳյումրիԷջմիածին քաղաքները, հատկապես Երևանը՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն դառնալուց հետո։ XVI-XVIII դարերում Երևանի տարածքային կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, համատարած այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։

XVII–XVIII դարերի ճարտարապետությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման մեջ։

Ռուսական տիրապետություն

XIX դարի սկզբին պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը պայմանավորել է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթաց։ Կառուցվել են Հայաստանի համար նորաբնույթ շենքեր՝ բանկեր, եվրոպական տիպի հյուրանոցներ, թատրոններ և այլն, միևնույն ժամանակ պահպանվել են ժողովրդական բնակելի տան և եկեղեցական կառույցների ազգային ավանդական ձևն ու ոճը։ Քաղաքները մասամբ (ԵրևանՎաղարշապատ) կամ ամբողջովին (ԱլեքսանդրապոլԿարսԳորիս) վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով։

Վերակառուցման և հատակագծման աշխատանքներն առավել ծավալվել են XIX դարի վերջին – XX դարի սկզբին, երբ քաղաքները Հայաստանում վերածվել են կապիտալիստական հարաբերությունների զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանն էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ և Շուշի՝ 1881)։ Կարևորվել են բնակարանների ջրամատակարարումը և կոմունալ սպասարկումը, բարեփոխվել սանիտարահիգիենային պայմանները։

Սկզբունքորեն արդիականը և ժամանակի համար առաջադիմականը եղել է քաղաքների ու քաղաքատիպ բնակավայրերի վերակառուցումը՝ նոր հատակագծերի հիման վրա, որի շնորհիվ խառնիճաղանջ ու տարերայնորեն կառուցապատված մի քանի քաղաքներում արմատավորվել են փողոցների ուղղահայաց, կանոնավոր ցանցեր։ Նոր ոճերի (գլխավորապես՝ ռուսական կլասիցիզմի, մասամբ՝ մոդեռնի) ազդեցությամբ ձևավորվել է Երևանի, Գյումրիի, Կարսի, մասամբ նաև Վաղարշապատի, Շուշիի ճարտարապետական նոր դիմագիծը։

Հարավային Կովկասի կենտրոնական քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի, ինչպես նաև Վրաստանի (ԱխալքալաքԱխալցխաԳորիԹելավՍիղնաղԱնանուխԱդրբեջանի (Գյանջա (Գանձակ), Շամախի) հայ բնակչությունն իր անմիջական մասնակցությամբ նպաստել է բնակավայրերի միայն տնտեսական, մշակութային, այլև ճարտարապետության ու քաղաքաշինության զարգացմանը։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Սանկտ Պետերբուրգի կայսերական գեղարվեստի ակադեմիայի և քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի սաներ Հովհաննես Քաջազնունին (1868–1937), Գաբրիել Տեր-Միքելյանը (1874–1949), Ղազարոս Սարգսյանը և այլք։

Հայ ճարտարապետները մասնագիտական գործունեություն են ծավալել Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ, ՄոսկվաԴոնի ՌոստովԿամենեց-ՊոդոլսկՎլադիկավկազԳրոզնիԴզլարԱստրախանԱրմավիրԿրասնոդարՊյատիգորսկԿիսլովոդսկԼվով քաղաքներում, ՂրիմումՄոլդովայում և այլուր։

XX դարի սկզբին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում (Մոսկվայի մարզ) և Յարոսլավլում բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որի նախագծերով կառուցվել են Շչերբատովների տունը (Մոսկվա), հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի ընդարձակ համալիր (Կրատովո)։

Բազմաթիվ են հայկական ճարտարապետության կառույցները նաև գաղթավայրերում, գրեթե ամենուր կառուցվել են եկեղեցական շենքեր, հաճախ՝ օժանդակ շինություններով։ Մասնավորապես Հելիոպոլսի եկեղեցին իր ընդհանուր ձևերով և համաչափություններով հիշեցնում է Մարմաշենի ԿաթողիկենԼոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին կրկնել է Հաղպատի զանգակատան ձևերը, Ալեքսանդրիայի Պողոս-Պետրոս եկեղեցին հարազատ է Հայաստանում տարածված բազիլիկ կառույցներին։ Ինքնատիպ են Սան Ֆրանցիսկոյի Սբ Հռիփսիմե, Դաքայի հայկական եկեղեցիների հորինվածքները։

Նորագույն շրջան

1920–1960 թվականներ

XX դարի 2-րդ տասնամյակից սկսվել է հայկական ճարտարապետության նոր փուլը, որը կարևորվել է քաղաքաշինական նշանակալի աշխատանքներով, քաղաքների և գյուղերի վերակառուցումներով և բարեփոխումներով։ 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանն իր կազմած Երևանի գլխավոր հատակագծում առաջին անգամ կիրառել է քաղաքաշինական նոր սկզբունքներ (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի հակադրության վերացում, օրգանական ներդաշնակություն միջավայրի հետ և այլն), որոնք հետագայում դրվել են Հայաստանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմքում։ 1924–1925 թվականներին Երևանում կառուցվել են 1-3-հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2-3-հարկանի բնակելի տներ կառուցվել են նաև ԳյումրիումՎանաձորում։ 1920–30-ական թվականներին արվել են շենքերի տիպայնացման առաջին փորձերը։ 1920-ական թվականներին միաժամանակ ծավալվել է հասարակական շենքերի շինարարությունը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը, Կառավարական տունը

1920-30-ական թվականների 1-ին կեսին Հայաստանում ճարտարապետությունը զարգացել է 2 ուղղությամբ՝ առաջինը Ա. Թամանյանի և նրա դպրոցի դավանած ազգային ճարտարապետական ժառանգության ստեղծագործական վերամշակումն էր, երկրորդը՝ կոնստրուկտիվիստական ուղղությունը, որի հետևորդներն էին ճարտարապետներ Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գևորգ Քոչարը, նրանց գործերում կառույցի ձևը ճշտորեն համապատասխանում էր նրա գործառնական նշանակությանը։ Իրագործվել են արդյունաբերական կառույցների, ջրէկների շինարարության, բարեկարգման աշխատանքներ Երևանում, Գյումրիում և այլուր։

Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին արդյունաբերական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց գյուղերում և շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբներ և հասարակական շենքեր։ Տարածվել է պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանների կառուցումը։ Հետպատերազմական շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, ինչպիսին Երևանի Հանրապետության հրապարակինն է, որտեղ Կառավարական տան ճարտարապետությունը պայմանավորել է մյուս շենքերի տեղադրությունը և հորինվածքները։ 1950-ական թվականներին հասարակական կենտրոններ են ստեղծվել նաև Գյումրիում և Վանաձորում։

1955 թվականից շինարարության ինդուստրացումը և տիպային նախագծերը չեն նպաստել բնակելի զանգվածների ուշագրավ և բազմազան կառուցապատմանը։

1960–2015 թվականներ

1970-ական թվականների կեսերից նկատելի են զանգվածային կառուցապատման գեղարվեստական նկարագրի հարստացման որոնումները, որոնք դրսևորվել են անհատական նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի տներում և թաղամասերում։ Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, ճարտարապետության ազգային ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թվականներին նախագծված մի շարք կառույցներ՝ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնըԿամերային երաժշտության տունը«Ռոսիա» կինոթատրոնը։

Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում իրագործվել են բարեկարգման ծավալուն աշխատանքներ (Երևանում՝ Օղակաձև զբոսայգինԿասկադի համալիրը)։ Լուծվել են քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ։ Կառուցվել են պատմական նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և այլն։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, 1990-ական թվականների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադարձել երկրում ճարտարապետաշինական գործընթացի վրա։ Այդուհանդերձ, շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու անօթևան բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշինական բարեփոխման, բնակելի ֆոնդի արդիականացման աշխատանքները։ Սպիտակում տարբեր երկրների (ԻտալիաՉեխոսլովակիաՆորվեգիա և այլն), ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների շինարարական կազմակերպություններ կառուցել են բնակելի թաղամասեր, դպրոցներ, առողջապահական օբյեկտներ։ 2007 թվականին հիմնականում վերականգնվել է քաղաքի կենտրոնը, մայրուղիները կառուցապատվել են ուշագրավ ճակատային լուծումներով բնակելի շենքերով։

Հանրապետության խոշոր քաղաքները կառուցապատվել են առավելապես բնակելի զանգվածներով։ Երկրի անկախացումից հետո (1991 թվականից) իրագործվել են կարևոր քաղաքաշինական աշխատանքներ։ 2000 թվականին ավարտվել է Գյումրիի Անի թաղամասի կառուցապատումը, 2007 թվականին Երևանում ավարտվել է Հանրապետության և Ազատության հրապարակներն իրար կապող Հյուսիսային պողոտայի շինարարությունը։ Կատարվում են ծավալուն աշխատանքներ տարանցիկ ճանապարհների, ստորգետնյա անցումների և անցուղիների կառուցման, քաղաքի կենտրոնի երթևեկությունը թեթևացնելու, խցանումները վերացնելու համար և այլն։

Անկախության տարիների 1-ին տասնամյակի ճարտարապետությունը բնորոշվում է եկեղեցական շենքերի աննախընթաց շինարարությամբ։ Նոր եկեղեցիներ են կառուցվել ՀՀ գրեթե բոլոր մարզերում և Երևանի համայնքներում, սակայն մեծ մասում հիմնականում կրկնվում են միջնադարյան ծավալատարածական հորինվածքները, պակասում նորարարությունը և արդիականի զգացողությունը։ Արդի քաղաքաշինությանը բնորոշ են որակական նոր փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կոնստրուկցիաների և տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը և այլն։ Վերջին տարիներին Երևանում կառուցվել են ավանդականն արդիականի հետ զուգակցող մի շարք շենքեր՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001, ՀՀ Պետական մրցանակ՝ 2001), Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը (ՀՀ պետական մրցանակ՝ 2008), Երևանի Կասկադի համալիրը (1975–2005) և Տերյան փողոցի (2007) բնակելի-հասարակական համալիրները, Հյուսիսային պողոտայի բազմագործառնական համալիրը (2007), Ռուսաստանի հրապարակի Մոսկվայի տունը (2007) և այլն։

Կերպարվեստ

Հիմնական հոդված՝ Հայկական կերպարվեստ

Հայկական կերպարվեստը ներկայացվում է որմնանկարչությանգեղանկարչությանմանրանկարչությանքանդակագործությանգորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տարատեսակներով։Հիմնական հոդված՝ Որմնանկարչությունը Հայաստանում

Որմնանկար Դադիվանքում, XIII դարի սկիզբ

Հայկական որմնանկարչության առավել հայտնի նմուշները պատկանում են V դարի կեսերին։ Դրանք Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներն են։ Ավելի վաղ նմուշները պատկանում են VII դարին (ԼմբատավանքՍուրբ Գրիգոր եկեղեցի և այլն) և վկայում են ինտերիերի նկարազարդման մնայուն ավանդույթի մասին[121]: Մինչ օրերս պահպանված Տաթևի վանքի որմնանկարի մի հատվածը մոտավորապես 930 թվականի աշխատանք է[68], իսկ Գնդեվանքի որմնանկարները՝ 914 թվականի[68]Հիմնական հոդված՝ Քանդակագործությունը ՀայաստանումՏես նաև՝ Խաչքար

Հայկական վաղ միջնադարյան քանդակները ներկայացված են IV–V դարերի քարակոթողներով, զարդաքանդակավոր և սյուժետային ռելիեֆներով։ Առավել վաղ նմուշները՝ Աղձքի Արշակունիների գերեզմանաքարերի ռելիեֆները, պատկանում են 364 թվականին[121] Պահպանվել է հուշակոթողների խոյակ Քասախում (մոտ IV դար) և Էջմիածնի Մայր Տաճարի ճակատին քանդակած 2 ռելիեֆ (IV դարի վերջ)[121]: Ընդհանուր առմամբ հայկական քանդակագործությունը ներկայացված է 3 հիմնական դպրոցներով՝ Այրարատյան, Տաշիրյան և Սյունիքյան։ VIVII դարերում սկսվում է քանդակագործական արվեստի զարգացման նոր շրջան (կլոր քանդակ և ռելիեֆներ), որը տարբերվում էր դեկորատիվ տարրերի հարստությամբ․ առանձնանում են ոճական ուղղություններ[121]: Այդ ժամանակաշրջանի ճարտարապետության և կերպարվեստի գլուխգործոցն է դառնում Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 640–650-ական թվականներին։ Հայտնվում են սյուժետային պատկերավոր ռելիեֆներ (Պտղնիի, Մրենի եկեղեցիներում), երեցփոխների բարձրաքանդակային պատկերներ (Սիսիան)։

VVII դարերում ձևավորվում է խաչքարերի արվեստը՝ հուշակոթողներ, որոնք իրենցից ներկայացնում են քարակոթողներ՝ խաչի փորագրված պատկերով։ Խաչքարային արվեստը հասնում է իր զարգացման գագաթնակետին XII–XIII դարերում։ Հայաստանի տարածքում հաշվվում է մոտ մի քանի հազար խաչքար, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելի նախշով, թեև բոլոր նախշերը սովորաբար արվում են նույն ոճով։Հիմնական հոդված՝ Հայկական մանրանկարչություն

XIII դարի մանրանկար

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ առաջատար տեղ է զբաղեցրել գրքային մանրանկարչությունը։ Ամենավաղ նմուշները պատկանում են VIVII դարերին[122]: Հայկական մանրանկարչության յուրահատկությունն է հանդիսանում տեղական տարբեր դպրոցների՝ ԿիլիկիայիԳլաձորիՏաթևիՎասպուրականի և այլն դպրոցների բազմազան ոճերը։ Հայկական մանրանկարչական արվեստի վաղ նմուշներից են «Մլքե թագուհու Ավետարանը» (862 թ), Ավետարանը (986 թ), «Էջմիածնի Ավետարանը» (989 թ), «Մուղնիի Ավետարանը» (XI դար) և այլն։ Ոճաձևային բազմազանությամբ է առանձնանում XIII–XIV դարերի մանրանկարչությունը, երբ զարգանում են հայկական մանրանկարչության մի շարք տեղային ինքնաբավ դպրոցներ։

Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստը ներկայացված է հարուստ և բազմաբնույթ կերամիկայով՝ նկարազարդված և փորագրված ջնարակած կերամիկայով, ոչ ջնարակված, խորացված և ռելիեֆային զարդանկարով կերամիկայով։ Խեցեգործական արտադրության հիմնական կենտրոնները տեղակայված էին Անի և Դվին քաղաքներում, որոնք ծաղկում էին ապրում մինչև XII–XIII դարերը։ Պահպանվել են XIV դարի գործվածքներ, մետաղական գեղարվեստական պատրաստվածքներ՝ այդ թվում XIII–XIV դարերի դրվագակերտ արծաթե և ոսկեզօծ կերտվածքներ, եկեղեցական նշանակության պարագաներ, ձեռագիր գրքերի արծաթե և ոսկե շրջանակներ (օրինակ Կիլիկիայում պատրաստված Ավետարանի շրջանակը, 1255 թ)։ Անիում՝ Գագիկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ, հայտնաբերվել է XI դարի ջահ։ Հայտնի են նաև փայտի վրա փորագրված բարձրակարգ գեղարվեստական նմուշներ, որոնց ամենավաղ օրինակները պատկանում են X դարին։ Այս արվեստում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տաճարների փայտե դռները (դուռ Մուշից1134 թ, Սևանա լճի մոտ գտնվող Առաքելոց եկեղեցու դռները, 1176 թ և այլն)։

Միջնադարում եկեղեցիները և տաճարները զարդարվել են նաև խճանկարներով։ Վաղ քրիստոնեական շրջանի խճանկարների հատվածներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարումԶվարթնոցի և Դվինի տաճարներում[121]:

Կիրառական արվեստ

Հիմնական հոդված՝ Հայկական գորգ

Հայկական գորգը տերմին է, որը բնութագրում է խավավոր և ոչ խավավոր գորգերը, որոնք գործել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից (մինչև մ․ թ․ ա․ IV դար) մինչև մեր օրերը[123][124][125][126][127][128][129][130][131][132]:

Գորգագործությունը հանդիսանում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից մեկը[133]: Այն անքակտելիորեն կապված է հայերի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ տարատեսակների հետ՝ շարունակելով ազգային կերպարվեստի մյուս տեսակների ավանդույթները։ Հայկական գորգերը պարսկական, ադրբեջանական և այլ գորգերից հիմնականում տարբերվում են նրանով, որ հայկական զարդանախշերում կիրառվում են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներ[134]: Սովորաբար Հայաստանում գորգերը փռում են հատակին, տան ներքին պատերին, բազմոցներին, սնդուկներին և մահճակալներին[135][136]: Մինչ այժմ հաճախ գորգեր են կախվում դռան մուտքի մոտ, տաճարների և եկեղեցիների խորաններում։ Զարգանալով հինավուրց ժամանակներից՝ գորգագործությունը Հայաստանում հանդիսանում էր կենցաղի անբաժանելի մասը, քանի որ գորգագործությամբ զբաղվում էին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Ընդ որում գորգագործությունը ամենուրեք հայ կանանց զբաղմունքն էր[137]:

Թանգարաններ և գրադարաններ

Երաժշտություն և պարարվեստ

Հիմնական հոդված՝ Հայկական երաժշտությունՏես նաև՝ Հայկական ժողովրդական երաժշտություն

Երգերի ժողովածու, 1322 թ

Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայոց լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Մ․ թ․ ա․ III դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301 թ ընդունելուց հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։

Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ Նրանց գործունեությունը բացառապես աշխարհիկ է։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում։ Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի «վիպասանների» արվեստից։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից ի հայտ եկան գուսանները և վարձակները: Գուսանների մասին վկայություն են տվել V դարի պատմիչներ ԱգաթանգեղոսըՓավստոս ԲուզանդըՄովսես ԽորենացինԵղիշեն և այլք։ Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին:

Շարականները հոգևոր երգերն են[138]: Ամենաշատը պահպանվել են V–XV դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդկացուրդկանոն և տաղ[138]: Շարականներն իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայիերաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզից։ Արդեն XVII դարում Բարսեղ Տչոն կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնական եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»:

Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Նրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ էին, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում էին հետագա ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է X դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չէին և տոնակատարությունների ժամանակ կատարվում էին տվյալ իրադարձությանն ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար։ Աշխարհիկ տաղը զարգանում է Ֆրիկի ստեղծագործությունների մեջ (XIII դար)։ Ամենահին աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, ստեղծվել է միջնադարում և պահպանվել է XVII դարի տեքստերում։Հիմնական հոդվածներ՝ Դուդուկ և Դհոլ

Հայկական դուդուկ

Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց: Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի։ Դուդուկանման գործիքներն այլ երկրներում պատրաստում են այլ նյութերից (սալորենիընկուզենի), սակայն ըստ որոշ մասնագետների պնդման՝ նման դուդուկին բնորոշ է բավականին սուր, ռնգային ձայնը, մինչդեռ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ մարդկային ձայնի է նման։ Լեզվակը պատրաստվում է 2 կտոր եղեգից, որն աճում է Արաքս գետի ափին։ Ի տարբերություն երկակի լեզվակ ունեցող այլ գործիքների՝ դուդուկի աղեղաձողը բավականին լայն է, որն էլ գործիքին հաղորդում է իր տխուր հնչողությունը։ 1920–1930-ական թվականներին հայկական դուդուկը բարելավվեց Վ․ Բունիի կողմից, ով, պահպանելով ժողովրդական գործիքի հիմնական ձևը, ստեղծեց տարբեր ռեգիստրերի 3 տիպի դուդուկ։ Նրանցից վերջինը, որն ամենացածր, բարիտոնային ռեգիստր ուներ, իր ստեղծողի պատվին անվանվեց «բունիֆոն»[139][140]:

2008 թվականին դուդուկն ու նրա երաժշտությունն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում[141]:

Դհոլ

Դհոլը (թմբուկ՝ drum) հայկական[142] հարվածային երաժշտական գործիք է։ Պատկանում է երկկողմանի թմբուկի ընտանիքին, որն ունի գլանի ձև և ծածկված է մեկ կամ երկու թաղանթներով։ Նախկինում հայերը դհոլն օգտագործել են ռազմական արշավներից առաջ, իսկ ներկայումս կիրառվում է անսամբլներում՝ զուռնաների հետ և ուղեկցվում է պարերով։

Դհոլի առաջացումը կապված է Հայաստանի պատմության հեթանոսական շրջանին։ Սակայն այս երաժշտական գործիքը դեռևս կիրառվում է Հայկական եկեղեցում:

Դհոլ նվագելու համար անհրաժեշտ են 2 փայտե ձողեր (հաստ՝ կոպալ, բարակ՝ ճիպոտ)՝ պատրաստված բամբուկից կամ եղեգից։ Ձայնը դուրս է գալիս դհոլին այդ ձողերի հարվածից կամ էլ դհոլին ձեռքի ափերի, մատերի հարվածներից (վերջինս առավել հայտնի է)։

Թատրոն և կրկես

Հիմնական հոդված՝ Հայկական թատրոն

Պետրոս Ադամյանը Համլետի դերում

Հայկական թատրոնն առաջացել է մ. թ. ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ. թ. ա. 69 թ․ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[143][144][145] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․ թ․ ա․ 56–34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն[143]:

Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»XVIIXIX դարերում թատրոնը զարգացավ նաև ԼվովիՄոսկվայիՎենետիկիՎիեննայիՉենայի (Մադրաս), Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ 18461866 թթ այստեղ աշխատում է «Արամյան թատրոն»-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), որը հյուրախաղերով հանդես էր գալիս ԹբիլիսիումԵրևանումԹավրիզում։ 1836 թ Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է «Շերմազանյան դարպաս» թատրոնը։ XIX դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, որտեղ բեմադրվում էին Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի և այլոց պիեսները։ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններից «Արևելյան թատրոնը»՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում (1861) և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում (1863)։ Թբիլիսյան թատերախմբի գործունեությունը, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունները («Պեպո»«Խաթաբալա»«Էլի մեկ զոհ» և այլն) հաստատեցին ռեալիզմը հայկական բեմի վրա։ XIX դարի վերջին XX դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար»), Ալեքսանդր Շիրվանզադեի («Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի» և այլն), Լևոն Շանթի («Հին Աստվածներ») ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը («Ժայռ»), Ս․ Տարայանը («Սոկրատես»), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։

Կինո

Հիմնական հոդված՝ Հայկական կինո

Հայկական կինեմատոգրաֆը սկիզբ կարելի է համար 1923 թ ապրիլի 16-ը, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Կինոյի Պետական Կոմիտեն:

1924 թվականի մարտին Երևանում ստեղծվեց առաջին հայկական կինոստուդիան՝ Հայֆիլմը՝ նույն թվականին նկարահանելով Խորհրդային Հայաստանի առաջին փաստագրական ֆիլմը։

«Նամուս»-ը առաջին հայկական սև-սպիտակ համր ֆիլմն է (1925), որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, որը պատմում է 2 սիրահարների դաժան ճակատագրի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Համո Բեկնազարյանը, ով նկարահանել է նաև առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն 1935 թ։

Հայտնի ռեժիսորներից են նաև Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), Հենրիկ Մալյանը («Նահապետ»), Արտավազդ Փելեշյանը («Տարվա եղանակները»), Էդմոնդ ՔեոսայանըՖրունզե ԴովլաթյանըՄիքայել Վարդանովը («Փարաջանով:Վերջին գարուն»), Լևոն Մկրտչյանը («Հովհաննես Շիրազ»), Ատոմ Էգոյանը («Արարատ»), Մայքլ Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է հայկական ցեղասպանության, ժամանակակից հայկական պատմության և պատմական Հայաստանի մասին փաստագրական ֆիլմերով։

Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն ամեն տարի նկարահանում է 2 կամ 3 խաղարկային ֆիլմ, 8 կարճամետրաժ և 15 վավերագրական ֆիլմեր[146]:

Խոհանոց

Հիմնական հոդված՝ Հայկական խոհանոց

Խորոված

Հայկական խոհանոցը համարվում է Հարավային Կովկասի ամենահին, իսկ Ասիայի ամենահին խոհանոցներից մեկը[147]: Հայտնի է, որ հայերը գիտեին խմորման և թխման գործընթացների մասին դեռևս 2500 տարի առաջ։ Շատ հայկական կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մինչ այսօր անփոփոխ են մնացել։

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Ուրարտու պետությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրել է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

Հայաստանի տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող օբյեկտներ

Հիմնական հոդված՝ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Հայաստանի տարածքում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ[148]՝

Սպորտ

Հիմնական հոդված՝ Սպորտը ՀայաստանումՏես նաև՝ Հայաստանը օլիմպիական խաղերում

Յուրի Վարդանյանը 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Լևոն Արոնյան. 19.08.2007

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինում, Իռլանդիա

Հայաստանում շատ սպորտաձևեր են հայտնի, որոնցից են ըմբշամարտըծանրամարտըձյուդոնֆուտբոլըշախմատը և բռնցքամարտը։ Հայաստանի լեռնային ռելիեֆը հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին են Դահուկային սպորտըլեռնագնացությունը։ Լինելով լեռնային երկիր՝ ջրային սպորտաձևերով կարելի է զբաղվել լճերում՝ հիմնականում Սևանա լճում: Հայաստանը հաջողությամբ հանդես է գալիս շախմատիծանրամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարերում։ Հայաստանը նաև միջազգային սպորտային համայնքի ակտիվ անդամն է․ հանդիսանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) և Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ։ Պարբերաբար անց են կացվում նաև Համահայկական խաղեր:

Մինչ 1992 թվականը հայերը մասնակցում էին Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ն։ Հանդիսանալով ԽՍՀՄ-ի մի մասը՝ Հայաստանը հաջողությամբ էր հանդես գալիս մրցաշարերում՝ արժանանալով բազմաթիվ մեդալների։ Ժամանակակից Օլիմպիական խաղերում առաջին հայ մարզիկը, ով մեդալի է արժանացել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր, ով 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերին ստացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ։

Հայաստանը ԱՊՀ միասնական թիմի կազմում մասնակցել է 1992 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ Ունենալով ընդամենը 5 մարզիկ՝ այս խաղերին ստացել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ ծանրամարտում և ըմբշամարտում։ 1994 թվականի Լիլեհամերի Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է որպես անկախ պետություն։

Հայաստանը մասնակցում է Ամառային Օլիմպիական խաղերի բոքսիըմբշամարտիծանրամարտիձյուդոյիմարմնամարզությանվազքի, ջրասուզման, լողի մրցաշարերին։ Երկիրը մասնակցում է նաև Ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային, դահուկավազքի և գեղասահքի մրցաշարերին։Հիմնական հոդված՝ Ֆուտբոլը Հայաստանում

Ֆուտբոլը նույնպես հայտնի է Հայաստանում։ Ամենահայտնի ֆուտբոլային թիմը 1970-ական թվականների Երևանի Արարատն է, որը 1973 թ դարձավ Խորհրդային Միության գավաթակիր և 1975 թ Խորհրդային Միության Բարձրագույն լիգայի հաղթող։ Արարատ ՖԱ-ի վերջին հաջողությունը 1974–1975 թթ Եվրոպայի Գավաթի առաջնությունն էր, որտեղ չնայած տանը տարած հաղթանակին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Մյունխենի Բավարիային: Հայաստանը մասնակցում էր միջազգային մրցաշարերին ԽՍՀՄ-ի ֆուտբոլային թիմի կազմի մեջ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992 թ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի ձևավորվելը։ Հայաստանի հավաքականը մեծ մրցաշարերում լուրջ հաջողությունների չի հասել թեև վերջին բարելավումների շնորհիվ հավաքականը 2011 թ սեպտեմբերի տվյալներով ՈՒԵՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Ազգային հավաքականը ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբը երկրի ֆուտբոլային մրցաշարի բարձրագույն մրցաշարն է, վերջին տարիներին երկրի չեմպիոն մեծամասամբ դարձել է Փյունիկ ՖԱ-ը։

Հայազգի հայտնի շատ ֆուտբոլիստներ կան՝ Հենրիխ ՄխիթարյանՅուրա ՄովսիսյանՅուրի ՋորկաեֆԱլեն ԲողոսյանԱնդրանիկ ԻսքանտարեանԱնդրանիկ ԹեյմուրյանԷդգար Մանուչարյան, անցյալի ֆուտբոլիստներից Սարգիս ՀովիվյանՆիկիտա ՍիմոնյանԽորեն Հովհաննիսյան և այլն։ Ջորկաեֆը և Բողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել 1998 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։ Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2006 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Էդգար Մանուչարյանը հանդես է եկել Այաքս ՖԱ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբում և շատ մասնագետների կարծիքով համարվում է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաներից մեկը։Հիմնական հոդված՝ Շախմատը Հայաստանում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին[149]: Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006[150]2008[151] և 2012[152] թթ. դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, երեք անգամ՝ (1992[153]2002[154]2004[155] թվականներին) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011[156] թ. դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, չորս անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997[157], 2001[158], 2005[159], 2015[160] թվականներին), Եվրոպայի չեմպիոն (1999[161] թվականին)։ Երևան թիմը հաղթել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում (1995 թվականին)։ Հայաստանի կանանց հավաքականը 2003 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի Միկա կանանց ակումբը՝ 2006 թ. Եվրագավաթի հաղթող։ Լևոն Արոնյանը, ով պատմության մեջ ամենաբարձր Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների ցուցակում չորրորդն է[162][163][164][165][166] 2005-ին դարձել է աշխարհի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը 1999-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։ Հայաստանն այժմ ունի 36 գրոսմայստեր, 25 միջազգային վարպետ, 17 ՖԻԴԵ-ի վարպետ[167]: Միջազգային վարկանիշներ ունեն 285, ազգային՝ ավելի քանի 3000 շախմատիստներ։ Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ[168]: 1996-ին Երևանում անցկացվել է շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան[169]2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը[170], 2015-ին աշխարհի թիմային առաջնությունը[171][172][173]:

2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[174][175]: Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում[176]:

Մամուլ

Հիմնական հոդված՝ Հայկական տպագրություն

Ուրբաթագիրք՝ հայկական առաջին տպագիր գիրքը, Վենետիկ, 1512 թ

Հայաստանում գործում են ԶԼՄ-ի բոլոր տեսակները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։ Գրաքննությունն արգելված է 2004 թ. ընդունված ԶԼՄ-ի վերաբերյալ օրենքով։ Հայաստանում առավել հայտնի են հեռարձակվող ԶԼՄ-ները։ Ընդհանուր առմամբ գործում են 40 մասնավոր հեռուստաալիք և 2 հասարակական հեռուստատեսային ցանցեր, ինչպես նաև ռուսախոս հեռուստաալիքներ[177] և բազմաթիվ ռադիոկայաններ[178]:

1926 թ. Երևանում հեռարձակվում են առաջին ռադիոհաղորդումները։ 1956 թ սկսում է աշխատել երևանյան հեռուստակենտրոնը։ 1968 թ. 2 հանրապետական ռադիոծրագրով և 1 հեռուստածրագրով սկսեցին հաղորդումներ հեռարձակվել հայերենռուսերենադրբեջաներենքրդերեն լեզուներով։ Հեռուստածրագրեր էին հեռարձակվում նաև հայերեն և արաբերեն լեզուներով արտասահմանյան հանդիսատեսի համար։ Փոխանցումալող սարքերը թույլ էին տալիս հեռուստահաղորդումներ դիտել գրեթե ամբողջ հանրապետության տարածքում։

15121513 թվականներին Վենետիկում տպագրվեցին առաջին հայերեն գրքերը՝ «Պարզատումար», «Աղթարք», «Պատարագատետր», «Պարզատումար», «Տաղարան»: Այնուհետև հայերեն լեզվով տպագիր գրքեր հայտնվեցին նաև Կոստանդնուպոլսում (1567), Հռոմում (1584), Փարիզում (1633), Լայպցիգում (1680), ԱմստերդամումՆոր Ջուլֆայում (Իրան), ԼվովումԷջմիածնում (1771), Պետերբուրգում (1780), ԱստրախանումՄոսկվայումԹիֆլիսԲաքվում:

1794 թ. Մադրասում (Հնդկաստան) լույս տեսավ հայերեն առաջին շաբաթաթերթը՝ «Ազդարար»-ը, իսկ ավելի ուշ Կալկուտայում՝ «Ազգասեր» ամսագիրը։ 19-րդ դարի առաջին կեսին աշխարհի տարբեր երկրներում հայերեն լեզվով լույս էր տեսնում մոտ 30 ամսագիր և թերթ, որոնցից 6-ը՝ Կոստանդնուպոլսում, 5-ը՝ Վենետիկում, 3-ը՝ (այդ թվում «Կովկաս» և «Արարատ» թերթերը) Թիֆլիսում։ Մոսկվայում լույս էր տեսնում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը մեծ դեր խաղաց հայկական սփյուռքի հոգևոր կյանքում։

Տոներ և հիշատակի օրեր

Հիմնական հոդված՝ Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ

[ցույց տալ]ԱմսաթիվՏոնի անվանումՆշումներ

Այլ հայտնի տոներ և հիշատակի օրեր

[ցույց տալ]ՕրՏոնի անվանումՆկարագրություն

Պատկերասրահ

Տես նաև

  Հայաստան   Ասիա   Եվրոպա

Նշումներ

  1.  Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության (1.2)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։
  2.  Այս օրը հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են Ծիծեռնակաբերդի բարձունք և ծաղիկներ են խոնարհում հավերժական կրակի մոտ
  3.  1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
  4.  1991 թվականի այս օրը հայ ժողովուրդը համազգային հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց Խորհրդային միության կազմից դուրս գալու և անկախության օգտին:

Ծանոթագրություններ

  1. ↑ Jump up to:1,0 1,1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
  2.  The population of Armenia as of 01.01.2016
  3.  «Statistical Service of Armenia»։ Armstat։ Վերցված է 20 February 2014
  4.  «Armenia Population»։ countrymeters.info
  5. ↑ Jump up to:5,0 5,1 5,2 5,3 «Report for Selected Countries and Subjects»։ World Economic Outlook Database, April 2016։ Արժույթի միջազգային հիմնադրամ։ April 2016։ Վերցված է 12 May 2016
  6.  Central Intelligence Agency.«The CIA World Factbook 2015» Skyhorse Publishing Inc, 2014. ISBN 1629149039
  7.  The UN classification of world regions places Armenia in Western Asia; the CIAWorld Factbook «Armenia»։ The World Factbook։ CIA։ Արխիվացվածօրիգինալից 10 October 2010-ին։ Վերցված է 2 September 2010 «Armenia»։ National Geographic«Armenia»։ Encyclopædia BritannicaCalendario Atlante De Agostini (Italian) (111 ed.)։ Novara: Istituto Geografico De Agostini։ 2015։ էջ sub voce։ ISBN 9788851124908 and Oxford Reference Online «Oxford Reference»։ Oxford Reference Online։ Վերցված է 20 October 2012 also place Armenia in Asia.
  8.  The Oxford Encyclopedia of Economic History։ Oxford University Press։ 2003։ էջ 156։ ISBN 978-0195105070
  9. ↑ Jump up to:9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,179,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,369,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 9,46 9,47 9,48 9,49 9,50 9,51 9,52 9,53 9,54World Bank database — WB.
  10.  ՀՀ Ազգային Վիճակագրության ծառայություն, ՀՀ ԱՎԾ «2011 թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի արդյունքները»
  11.  «Հայաստանի Սահմանադրություն Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները» (հայերեն)։ «Հոդված 18.1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։»
  12.  «DocumentView»։ http://www.arlis.am։ Վերցված է 2016-09-10
  13.  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am։ Վերցված է 2016-09-10
  14.  (Garsoïan Nina (1997)։ ed. R.G. Hovannisian, ed.։ Armenian People from Ancient to Modern Times։ Palgrave Macmillan։ էջեր Volume 1, p.81)
  15.  Stringer Martin D. (2005)։ A Sociological History of Christian Worship։ Cambridge: Cambridge University Press։ էջ 92։ ISBN 0521819555
  16.  «Armenia Facts»։ National Geographic։ Վերցված է 12 October 2013
  17.  Որոշ ավելի փոքր ժողովուրդներ պնդում են, որ իրենք են առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ ՕսրոյենենՍիլուրներըՍան Մարինոն
  18.  Grousset René (1947)։ Histoire de l’Arménie (1984 ed.)։ Payot։ էջ 122. Estimated dates vary from 284 to 314. Garsoïan (op.cit. p.82), following the research of Ananian, favours the latter.
  19.  «United Nations Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities»։ http://www.armenian-genocide.org։ Վերցված է 2015-10-21
  20.  International Association of Genocide Scholars, 2005
  21.  Israel W. Charny. Encyclopedia of genocide, vol. 1, p. 161
  22.  Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs. Dictionary of Genocide: A-L, p. 21:The Armenian Genocide Institute-Museum was opened in Yerevan, Armenia, in 1995, as part of the events commemorating the eightieth anniversary of the beginning of the Armenian genocide (1915-1923) at the hands of the Young Turk regime.
  23.  Heather S. Gregg., Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States (Inter-University Committee on International Migration), ԱՄՆ, 2002, էջ 19 — 35 էջ։
  24.  Alan L. Berger. Bearing witness to the Holocaust, p. 55:Indeed, following the shock of the Holocaust, we have become aware of mass destruction that preceded and followed the Second World War. One thinks, for example, of the Armenian genocide of 1915-1923, of the Stalinist Gulag, Burundi, Biafra, Indonesia, Sudan, Ethiopia, and of the Cabodian «autogenocide».
  25. ↑ Jump up to:25,0 25,1 25,2 Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978. [1]
  26.  «Ինչպես կատարվեց անկախության հանրաքվեն — iLur.am՝ Ի լուր աշխարհի»։ http://www.ilur.am։ Վերցված է 2016-09-10
  27.  «1992-Ի ԱՅՍ ՕՐԸ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՐՁԱՎ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։ http://www.panorama.am։ Վերցված է 2016-09-10
  28.  «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ — Միջազգային կազմակերպություններ — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ http://www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
  29.  «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ — Միջազգային կազմակերպություններ — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ http://www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
  30.  «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ — Միջազգային կազմակերպություններ — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ http://www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
  31.  «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ — Միջազգային կազմակերպություններ — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։ http://www.mfa.am։ Վերցված է 2016-09-10
  32.  «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ»։ Վերցված է 2016-09-10
  33.  «Հայաստանի Հանրապետության Մաքսային Ծառայություն»։ http://www.customs.am։ Վերցված է 2016-09-10
  34.  Հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է
  35.  Այսօրվանից Հայաստանը ԵՏՄ անդամ է
  36.  Լեո, Երկերի ժողովածու, հ. 1, Երևան։
  37.  Rafael Ishkhanyan, «Illustrated History of Armenia,» Yerevan, 1989
  38.  Elisabeth Bauer. Armenia: Past and Present (1981), p. 49
  39.  «Χαλύβοισι πρὸς νότον Ἀρμένιοι ὁμουρέουσι (The Armenians border on the Chalybes to the south)». Chahin Mark (2001)։ The Kingdom of Armenia։ London: Routledge։ էջ fr. 203։ ISBN 978-0-7007-1452-0
  40.  Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 15-21:
  41.  Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24:
  42.  Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 31-37:
  43.  «Geghama Ridge at Global Volcanism Program»։ Վերցված է 2011 փետրվարի 16
  44.  http://www.armstat.am/file/article/marz_09_1.pdf
  45.  «ՀՀ ջրամբարներ (հեղ. hetq.am) – Google Իմ քարտեզները»։ Google My Maps։ Վերցված է 2018-03-14
  46.  Armenian Soviet Socialist Republic
  47.  Հայկական հանրագիտարան, ստորգետնյա ջրեր
  48.  http://www.unccd.int/actionprogrammes/centraleu/national/2002/armenia-eng.pdf
  49.  Firouz Eskandar (2005-10-14)։ The Complete Fauna of Iran (անգլերեն)։ I.B.Tauris։ ISBN 9781850439462
  50.  «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ (04.09.2014)։ ««Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա»։ Հայաստանի Հանրապետության Կենսաբազմազանության ազգային զեկույց (2014 ed.)։ Երևան։ էջ 32
  51. ↑ Jump up to:51,0 51,1 Սիրանուշ Գալստյան, Գեռա Ոսկանյան, WWF-Հայաստան, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և անտառները, Երևան, «Արտ Սայթ ՍՊԸ», 2012, էջ 4-16 — 52 էջ, ISBN 978-99941-2-701-6։
  52.  «Հայաստանի Հանրապետության օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» (հայերեն)։ ընդունվել է 1991։ «Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:»
  53.  Գևորգյան Ա․, Աղասյան Ա․, Հայաստանի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ներկա վիճակը, Երևան, 2008 — 52 էջ։
  54.  «Հայաստանի բնության հուշարձանների ցանկ»։ 25․08․2014։ Վերցված է 01.08.2015
  55.  «Environmental Performance Index»։ epi.envirocenter.yale.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-02-02
  56.  Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են
  57.  «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին»։ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ։ 2015-10-16։ Վերցված է 17 Սեպտեմբերի 2016
  58.  Л.А. Багрова (автор-составитель) «Я познаю мир: Страны и народы: Азия, Африка, Австралия, Америка». — Москва: АСТ, 2004. — С. 591. — ISBN 5-17-006314-8 (ООО «Издательство АСТ»), УДК 087.5:913(100), ББК 26.89(0)я2
  59.  «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ — АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ — ЖУРНАЛ ДЛЯ ТУРИСТОВ!»։ http://www.armeniatravel.ru։ Վերցված է 2016-09-21
  60.  «Մեկ տարում Հայաստանում 8 նոր հյուրանոց է բացվել — Հետք — Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016-09-21
  61.  «Հայաստանի հյուրանոցային օբյեկտների միայն 36 տոկոսն է մայրաքաղաքում»։ Վերցված է 2016-09-21
  62.  Армения
  63.  ՀՀ էներգահամակարգը
  64.  Armenian Civil Aviation Department — Gyumri Airport(անգլ.)
  65.  МиГ-29/МиГ-35 Опорный самолёт-истребитель (ռուս.)
  66.  _military_bases/ Российские Военные Базы Коммерсант Власть(ռուս.)
  67.  «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ parliament.am։ Վերցված է 2016-09-10
  68. ↑ Jump up to:68,0 68,1 68,2 «[VI.10. Искусство Армении] — Лазарев В. Н., История византийской живописи»։ http://www.icon-art.info։ Վերցված է 2016-09-10
  69.  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am։ Վերցված է 2016-01-31
  70.  «ՀՀ Կառավարության կառուցվածք» վերցված 18 Սեպտեմբերի 2016(հայ.)
  71.  «ՀՀ Կառավարության առընթեր մարմիներ» Վերցված 18 Սեպտեմբերի 2016 (հայ.)
  72.  «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ http://www.parliament.am։ Վերցված է 2016-09-18
  73.  «DocumentView»։ http://www.arlis.am։ Վերցված է 2016-09-21
  74.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  75.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  76.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  77.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  78.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  79.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  80.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  81.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  82.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  83.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  84.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  85.  «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ»։ http://www.yerevan.am։ Վերցված է 2016-09-21
  86.  http://armstat.am/file/doc/99459668.pdf
  87. ↑ Jump up to:87,0 87,1 The International Institute of Strategic Studies (IISS), Ռազմական հաշվեկշիռ (The Military Balanc), «Routledge; Pap/Chrt edition (հունվար 24, 2014)», 2014 — 170, էջեր 170 — 510 էջ, ISBN 978-1857437225։ (անգլ.)
  88.  Հայաստանի Հանրապետության կառավարություն:
  89.  Армения вступила в Евразийский союз — Деловой портал Капитал. кз
  90.  Новости на treli.ru
  91.  Кирилл Зубков. Азербайджан угрожает Армении(ռուս.) // РБК daily. — 28 ноября 2007. Архивировано из первоисточника 9 Սեպտեմբերի 2012.
  92.  kavkzweb.net
  93.  Новости на km.ru: Если Азербайджан применит силу, Армения ответит признанием статуса независимости Нагорного Карабаха
  94.  Ильхам Алиев: Азербайджан загнал Армению в тупик.
  95.  U.S. Relations With Armenia, Ամերիկայի ԱԳՆ պաշտոնական կայք
  96.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2014 թ. Հունիսի 26, Երևան, ՆՀ-158-Ա:
  97.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2014 թ. Հունիսի 26, Երևան, ՆՀ-159-Ա:
  98.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2016 թ. Հունվարի 12, Երևան, ՆՀ- 5 -Ա:
  99.  «Արմենպրես», 12 հունվարի, 2016 թ., Երևան
  100.  ՀՀ ԱԳՆ, Երկկողմ հարաբերություններ. ԱՄՆ-Հայաստան
  101.  Бабаян Д.К. Регион Большого Кавказа в геоэкономической стратегии Китая // Россия и новые государства Евразии. — 2011. — № 3 (12). — С. 56
  102.  Армения переходит на «Газпром»
  103.  ՀրազՋԷԿ ֊ Ընկերության մասին
  104.  КПП на границах Ирана
  105.  Открытие газопровода
  106.  Marshall Cavendish. World and Its Peoples: The Middle East, Western Asia, and Northern Africa. p. 768: «Independent Armenia faced difficulties. Azerbaijan and Turkey imposed a blockade on Armenia, isolating the nation.»
  107.  Domain e-vox.ru maybe for sale
  108.  Турция и Армения положили конец вековой вражде NEWSru 11 октября 2009.
  109. ↑ Jump up to:109,0 109,1 «Armenia and Turkey normalise ties» (անգլերեն)։ Би-Би-Си։ 10 октября 2009։ Վերցված է 11 октября 2009
  110.  «Azerbaijan condemns Turkish pact» (անգլերեն)։ Би-Би-Си։ 11 октября 2009։ Վերցված է 11 октября 2009
  111.  ԱՎԾ, Մարդահամարի տվյալներ, ըստ ազգության, սեռի և տարիքի
  112.  ՀՀ կառավարություն, Ցանկ ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների:
  113.  Окончательные итоги Национальной переписи населения Республики Армения 2011 года. Таблица 5.4 Население (городскoe, сельскoe) по национальности, полу и вероисповеданию
  114. ↑ Jump up to:114,0 114,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
  115. ↑ Jump up to:115,0 115,1 115,2 Բ․ Ն․ Առաքելյան Երկու հիմնական ուղղությունների ձևավորումը հին հայկական մշակույթի մեջ // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ  45-53.
  116.  Բ․ Ն․ Առաքելյան Հելլենիստական ուղղության ձևավորումը հին հայկական մշակույթում // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ  177-182. — ISSN 0135-0536.
  117.  «Տուֆը, որով կառուցված է ողջ Հայաստանը» Հայկական ինտերնետ պորտալ
  118.  «Pre-Pottery Neolithic Cayonu Tepesi» (անգլերեն)
  119.  Արտակ Գնունի Շենգավթյան մշակույթի բնակավայրերում տեղադրված սրբավայրերը և պաշտամունքային կառույցները (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 1. — Էջ  236-253. — ISSN 0135-0536.
  120.  Հրայր Իսաբեկյան «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» էջ 9-21
  121. ↑ Jump up to:121,0 121,1 121,2 121,3 121,4 :Ուղղափառ հանրագիտարան, հատոր 3, էջ 286-322, ք․ Մոսկվա, 2001 թ
  122.  Մ․ Չահին «Հայաստանի Թագավորություն», էջ 269, 2001 թ
  123.  Բ․ Թեմուրջյան «Գորգագործությունը Հայաստանում», ք․ Երևան, 1955 թ
  124.  Ս․ Դավթյան «Հայկական կարպետ», ք․ Երևան, 1975 թ
  125.  Տիգրան Կույումջյան «»Les tapis à inscriptions arméniennes», in «Tapis et textiles arméniens»», էջ 247-253 ք․ Մարսել, 1991 թ
  126.  Վ․ Ազատյան, Ա․ Մարգարյան «Հայկական գորգեր», էջ 286, ք․ Երևան, 1986 թ
  127.  Լյուսի Տեր-Մանուելյան «Ջուլհակներ, վաճառականներ և թագավորներ․ Հայկական մակագրված գորգեր», 1984 թ
  128.  Էմեթ Իլանդ «Կովկասի ներգաղթած հայկական գորգերը», էջ 8, ք․ Բերքլի, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1990 թ
  129.  Մյուրեյ Իլանդ «Celebrating Rites of Passage in Inscribed Armenian Rugs», էջ 155, ք․ Սան Ֆրանցիսկո, 2002 թ
  130.  Մանյա Ղազարյան «Հայկական կարպետ», էջ 288, ք․ Լոս Անջելես, 1988 թ
  131.  Մանիա Ղազարյան «Հայկական կարպետներ», էջ 111, ք․ Մոսկվա, 1985 թ
  132.  Ա․ Պողոսյան «Կարպետները հայկական ժողովրդական արվեստի, մշակույթի և ինքնության մեջ», էջ 150-165, ք․ Բլումինգտոն և Ինդիանապոլիս, 2001 թ
  133.  Տիգրան Կույմջյան «Հայկական տեքստիլ․ ամփոփում», 2007 թ
  134.  Սերգեյ Տոկարև «ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրություն․ կենցաղի և մշակույթի պատմական հիմքեր», էջ 295, 1958 թ
  135.  Ն․ Մառ «Արմգիզ», էջ 197, ք․ Երևան, 1939 թ
  136.  Ա․ Գադլո «Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդների ազգագրություն․ ավանդական մշակույթ»
  137.  «Հայեր․ XIX դարի վերջ և XX դարի սկիզբ»
  138. ↑ Jump up to:138,0 138,1 Ն․ Տագմիզյան «Շարականներ։ Սուրեն Զոլյանի թարգմանությունները», 1990 թ
  139.  Երաժշտական հանրագիտարան։ Դուդուկ։ Խմբ․՝ Յու․ Կելդիշ
  140.  Duduk.com (անգլ.)
  141.  «Duduk and its music»։ unesco.org։ 2008։ Վերցված է Սեպտեմբեր 10, 2016
  142.  Հայկական դհոլի պատմությունը
  143. ↑ Jump up to:143,0 143,1 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
  144.  История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
  145.  Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29
  146.  Յան Հայդեն Սմիթ «Ֆիլմերի միջազգային ուղեցույց», 2012 թ
  147.  Վ․ Պոխլեբկին «Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները», ք․ Մոսկվա, 1990 թ
  148.  Centre UNESCO World Heritage։ «Armenia — UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-09-18
  149.  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ»։ Հայաստանի շախմատային ֆեդերացիա։ Արխիվացված օրիգինալից-ից 30-07-2015-ին։ Վերցված է 30-07-2015
  150.  «37-րդ Շախմատային օլիմպիադա։ Turin 2006»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  151.  «38-րդ Շախմատային օլիմպիադա։ Dresden 2008»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  152.  «40th Olympiad Istanbul 2012 Open tournament»։ Turkish Chess Federation։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  153.  «30-րդ Շախմատային օլիմպիադա։ Manila 1992»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  154.  «35-րդ Շախմատային օլիմպիադա։ Bled 2002»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  155.  «36-րդ Շախմատային օլիմպիադա։ Calvia 2004»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  156.  «8th World Team Chess Championship: Ningbo 2011»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  157.  «4th World Team Chess Championship: Lucerne 1997»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  158.  «5th World Team Chess Championship: Yerevan 2001»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  159.  «6th World Team Chess Championship: Beer Sheva 2005»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  160.  «World Team Championship 2015»։ FIDE World Team Championship 2015։ Վերցված է 30-07-2015
  161.  «12th European Team Chess Championship: Batumi 1999»։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012
  162.  Administrator։ «Highest-Rated Chess Players of All Time»
  163.  «All time Top 100 by Highest Elo Rating»
  164.  Highest «Live ratings» of All Time
  165.  «Live Chess Ratings – 2700chess.com»
  166.  «Live Elo» covers rating achieved after every single chess game played, what constitutes live performance of players in between of FIDE’s regular monthly rating lists.
  167.  «FIDE Country Top vhess players»։ ՖԻԴԵ։ Վերցված է 1 Օգոստոս 2015
  168.  «Մարտի 3-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլը»։ Արմենպրես։ մարտի 3, 2014։ Վերցված է 30-07-2015
  169.  «32nd Chess Olympiad: Yerevan 1996» (անգլերեն)։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 12, 2012
  170.  «5th World Team Chess Championship: Yerevan 2001» (անգլերեն)։ OlimpBase։ Վերցված է սեպտեմբերի 12, 2012
  171.  «World Team Championship 2015»։ FIDE World Team Championship 2015։ Վերցված է 30-07-2015
  172.  «2015թ. շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը կհյուրընկալի Հայաստանը»։ Վերցված է 2016-09-06
  173.  «World team chess championship»։ tsaghkadzor2015.fide.com։ Վերցված է 2016-09-06
  174.  «Armenia Introduces Chess As Mandatory School Subject» (անգլերեն)։ Radio Free Europe/Radio Liberty։ սեպտեմբերի 19, 2011։ Վերցված է սեպտեմբերի 12, 2012
  175.  «Armenia makes chess compulsory in schools»։ The Guardian (անգլերեն)։ նոյեմբերի 15, 2011։ Վերցված է սեպտեմբերի 12, 2012
  176.  Parameswaran; Gaedtke Gayatri; Felix (մարտի 24, 2013)։ «Chess mania captures Armenia’s attention» (անգլերեն)։ Ալ-Ջազիրա։ Վերցված է մարտի 25, 2013
  177.  ԶԼՄ-ները Հայաստանում
  178.  Հայաստանի ռադիոկայանները http://radiomap.eu կայքում
  179.  Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 20.11.2002
  180.  Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 07.05.2002
  181.  Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 26.09.2001
  182.  «Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր»։ Արարատյան հայրապետական թեմ։ Փետրվար 4, 2012։ Վերցված է Սեպտեմբեր 10, 2016
  183.  «DocumentView»։ http://www.arlis.am։ Վերցված է 2016-09-10
  184.  «Legislation: National Assemly of RA»։ parliament.am։ Վերցված է 2016-09-10
  185.  «Կառավարության որոշումներ — Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ http://www.e-gov.am։ Վերցված է 2016-09-10
  186.  «Legislation: National Assemly of RA»։ parliament.am։ Վերցված է 2016-09-10
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստան կատեգորիայում։

Արտաքին հղումներ

Wikiquote-logo-hy.svg

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում ենՀայաստան հոդվածին

Կառավարություն